«Հայերենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
չ (կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ)
{{Հիմնական հոդված|Հայ գրերի գյուտ}}
Վերցնելով մի խումբ աշակերտներ՝ [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցը]] մի մասին ուղարկում է այն ժամանակի հունական դպրության կենտրոններից մեկը՝ [[Սամոսատ]], մյուսներին տանում է իր հետ՝ [[Եդեսիա]]։ [[Եդեսիա]]յի հարուստ դիվանատանը նա հետազոտում է տարբեր [[լեզու]]ներով [[գիրք|գրքեր]], ուսումնասիրում է դրանց [[այբուբեն]]ները։ Ըստ [[ավանդություն|ավանդության]]՝ նա մի պահ հայացքը թեքել է այն [[մագաղաթ]]ի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք ([[Աստված|Աստծո]] ձեռքը), որը ձախից աջ գրում էր [[այբուբեն]]ի [[տառ]]երը։
Գյուտից հետո [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցը]] գնում է [[Սամոսատ]], որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի [[հույներ|հույն]] գեղագրի ձևավորել իր ստեղծած [[տառ]]երը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «[[Առակաց գիրք|Առակաց գրքից]]» 1-ին հայերեն [[նախադասություն]]ը՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»)։<ref>Հայ մշակույթի 5-18-րդ դդ. նշանավոր գործիչները, 1976</ref>։
 
{{Հայոց գրեր}}
 
== Գրերի ստեղծման բարդություն ==
[[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցի]] առաջ ծառացել էին մի շարք դժվարություններ։ Նախ՝ հայերենը ուներ շատ [[բարբառ]]ներ՝ իրենց հատուկ առանձնահատկություններով։ Նա ծանոթ պիտի լիներ գոնե [[Տարոն]]ի (որտեղ ծնվել էր), [[Սյունիք]]ի ու [[Գողթն]]ի (որտեղ քարոզել էր) և [[Այրարատ]]ի (որտեղ ծառայել էր արքունիքում) [[բարբառներին]]։ Հարց էր ծագում՝ այս [[բարբառ]]ներից ո՞րը ընտրել իբրև հիմնական և նրա համար ստեղծել գրեր։ Պե՞տք էր արդյոք մյուս [[բարբառ]]ների հատուկ հնչյունների համար, որոնք հիմնականում բացակայում էին, ստեղծել հատուկ նշանագրեր։ Պե՞տք էր արդյոք [[ձայնավոր]]ները արտահայտել հատուկ [[տառ]]երով՝ [[հունարեն]]ի նման, թե՞ վերև դրված նշաններով՝ ինչպես [[ասորերեն]]ում։ Պետք էր գրել աջից ձա՞խ [[ասորերեն]]ի նման, թե՞ ձախից աջ՝ ինչպես [[հունարեն]]ում։ [[Տառ]]երի ձևերն ու անունները վերցնել [[հունարեն]]ից, թե՞ [[ասորերեն]]ից։ Թե՛ [[հունարեն]]ը, թե՛ [[ասորերեն]]ը ունեին երկայն և կարճ [[ձայնավոր]]ներ. արդյո՞ք հայերենն էլ ունի, և եթե այո, ի՞նչ կերպ պետք է արտահայտվեն դրանք։ Եվ վերջապես ՝ ո՞ր լեզուն ընտրել որպես [[գաղափար]] ու [[պլատֆորմ]]՝ [[հունարեն]]ը, թե՞ [[ասորերեն]]ը։ Ինչպե՞ս դասավորել այն հայերենի հնչյունները, որոնք չկան ո՛չ [[հունարեն]]ում, ո՛չ [[ասորերեն]]ում։ Սրանք ընդհանուր բնույթի հարցեր էին։ Գալիս էին ապա մի շարք մասնավոր և առավել դժվար բնույթի հարցեր։ [[Հույներ]]ը գրում էին ίαχωβ, αις (կարդացվում է՝ Իաքոբ, աիս)։ Պե՞տք էր արդյոք հայերեն ևս այդպես գրել (Իակովբ, աիս), թե՞ անհրաժեշտ էր ստեղծել հատուկ գիր (Յակովբ, այս)։ [[Հունարեն]]ում «հ» հնչյունը արտահայտելու համար գիր չկար, իսկ նրա փոխարեն օգտագործվում էր « ՛ » նշանը, որը դրվում էր [[ձայնավոր]]ի վրա։ Պե՞տք էր նրանց հետևել, թե՞ անհրաժեշտ էր այդ հնչյունի համար հատուկ գիր ստեղծել։ [[Հույներ]]ը չունեին «յու», «յա» հնչյունները, որոնք կային հայերենում։ Պե՞տք էր արդյոք այդ հնչյունների համար հատուկ գրեր ստեղծել, թե անհրաժեշտ էր արտահայտել իբրև [[երկհնչյուն]]ներ, և եթե այո, ապա ինչպես՝ յու, յա (հյուր, կյանք), թե՞ իւ, եա (հիւր, կեանք)։ ւ գիրը, որը [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցը]] դրեց [[հունարեն|հունական]] y-ի դիմաց, բազում թյուրիմացություններ էր ծագեցնում՝ մե՛կ իբրև [[բաղաձայն]] հնչելով, մե՛կ իբրև [[ձայնավոր]] (թիւր (կարդացվում է՝ թյուր), թիւ (կարդացվում է՝ թիվ)։ «Վ» հնչյունը նույնպես տագնապեցրել է [[Մեսրոպ Մաշտոց|Մեսրոպին]]՝ վազ և ավազ, վան և ավան. արդյո՞ք պետք է միակերպ գրել (վազ, բայց՝ աւազ. վան, բայց՝ աւան)։ [[Հույներ]]ը մի « ռ » ունեին. արդյոք պե՞տք էր բավականանալ մեկով, թե՞ հայերենում առկա նուրբ « ռ »-ի համար նոր գիր ստեղծել («ր»), մանավանդ, որ անգամ նույն [[բառ]]ի մեջ [[բառակազմություն|բառակազմության]] ժամանակ այս հնչյունները փոխակերպվում են (դուռ + -ունք = դրունք)։ [[Հունարեն]]ի Λ-ի դիմաց դնելով «ղ» (այս [[տառ]]ը այն ժամանակ կարդացվում էր նուրբ « լ », բայց ոչ այժմվա պես «ղ»)՝նա ստեղծեց նաև հատուկ գիր կոպիտ «լ»-ի համար (այժմյան լ-ն)։ Շրթնային, լեզվային և կոկորդային թավ հնչյունները պե՞տք էր արտահայտել տառակապակցություններով՝ ինչպես [[լատիներեն]]ում (ph, th, kh), թե՞ [[հունարեն]]ի պես մի տառով (այժմյան փ, թ, ք)։ [[Հունարեն]]ի χ-ի դիմաց դնելով «ք»՝ նա նպատակահարմար գտավ ստեղծել գիր նաև «խ» հնչյունի համար՝ այժմյան «խ» [[տառ]]ը։ Անհրաժեշտ էր նաև գտնել սկզբնափակ լեզվաշրթնային հնչյունները, որոնք չկային [[հունարեն]]ում, և նրանց համար ևս գրեր ստեղծել (ծ, ձ, ց, ճ, ջ, չ հնչյունները)։<ref>Մ. Խորենացի, Հայոց պատմություն (Ստ. Մալխասյանի թարգմանությամբ ու ծանոթագրություններով), ծանոթագրություն # 316</ref>։
 
== Այբուբենի ստեղծման մասին ոչ դասական մոտեցում ==
Մխիթարյան բանասեր Հ. Ղուկաս Ինճիճյանը գրում է<ref name="ReferenceB"/>, որ 1788 թվականին Ստամբուլում տեսել է Անգլիայի դեսպան Ինզըլի հավաքածուն, որը պարունակում էր Փոքր Ասիայում հավաքված հարյուր հազարավոր հին մետաղադրամներ և գտել դրանց մեջ թագավոր Պարթև Արշակունու (113-114 թթ․) հարյուրավոր մետաղադրամներ։ Դրամների մի երեսին պատկերված է կրակներով սեղան, մյուս կողմում՝ թագավորի դիմանկարը և դրամի արտաքին եզրին գրված են հայերեն բառեր «հ», «տ», «պ», «կ», «ճ» և այլ տառերով։
 
Նախաքրիստոնեական հայկական գրի մասին է վկայում նաև լեզվաբան, պատմաբան և երաժշտագետ Մինաս Բժշկյանի (1777-1851 թթ․) կողմից [[Օդեսա]] քաղաքի հարավային մասում գտնվող հայկական եկեղեցիներից մեկում գտնված մ․թ․ա․ 7–րդ դարի մի հայատառ գիրք։գիրք<ref>Բժշկեան Մ․ «Պատմութիւն Պոնտոսի», Վենետիկ 1819 թ․:</ref>։
 
== Կետադրություն ==
 
== Հայերենի գրանշաններ Յունիկոդում ==
Հայերենի գրանշանները ավելացվել են [[Յունիկոդ]] ստանդարտի 1.0 տարբերակում 1991 թվականին։թվականին<ref>[http://www.unicode.org/versions/Unicode1.0.0/ Unicode 1.0]</ref><ref>[http://www.unicode.org/versions/Unicode1.0.0/ch03_1.pdf Unicode 1.0 - General Scripts]</ref><ref>[http://www.unicode.org/versions/Unicode1.0.0/CodeCharts1.pdf Unicode 1.0 - Code Charts]</ref>։
{{Հայերենի գրանշաններ Յունիկոդում}}
 

Նավարկման ցանկ