Changes

Jump to navigation Jump to search
չ
կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
[[Պատկեր:Eras.jpg|thumb|5 երկրներից ուսանողներ հավաքվել են [[Նիդերլանդներ|Նիդերլանդների]]ի [[Գրոնինգեն]] քաղաքում|alt=]]
 
[[Պատկեր:Eras.jpg|thumb|5 երկրներից ուսանողներ հավաքվել են [[Նիդերլանդներ|Նիդերլանդների]] [[Գրոնինգեն]] քաղաքում|alt=]]
'''Էրազմուս''' ({{lang-en|Erasmus}}), [[Եվրոպական Միություն|Եվրոպական միության (ԵՄ)]] ուսանողների փոխանակման ծրագիր, որը ստեղծվել է 1987 թվականին<ref>{{Citation|title=87/327/EEC: Council Decision of 15 June 1987 adopting the European Community Action Scheme for the Mobility of University Students (Erasmus)|date=1987-06-25|url=http://data.europa.eu/eli/dec/1987/327/oj/eng|issue=31987D0327|language=en|accessdate=2018-11-10}}</ref>: «<nowiki/>[[Էրազմուս+]]<nowiki/>»-ը կամ «Էրազմուս պլյուս»-ը նոր ծրագիր է, որը միավորում է ԵՄ-ի՝ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի համար ներկայումս գործող բոլոր սխեմաները, որոնք մեկնարկվել են 2014 թվականի հունվարին:
 
«Էրազմուս» ծրագիրը մի շարք այլ անկախ ծրագրերի հետ ներառված է եղել 1994 թվականին Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված [[«Սոկրատես» ծրագիր|«Սոկրատես» ծրագրի]] մեջ: «Սոկրատես» ծրագիրը ավարտվել է 1999 թվականի դեկտեմբերի 31-ին և 2000 թվականի հունվարի 24-ին փոխարինվել «Սոկրատես II» ծրագրի, որն էլ իր հերթին 2007 թվականի հունվարի 1-ին փոխարինվել է [[«Շարունակական ուսուցում 2007-2013» ծրագիր|«Շարունակական ուսուցում 2007-2013» ծրագրով]] ([[անգլ.]] ''Lifelong Learning Programme 2007-2013''):
 
== Պատմություն ==
=== Անվան առաջացումը ===
[[Պատկեր:Holbein-erasmus.jpg|մինի|[[Էրազմ Ռոտերդամցի]]]]
Ծրագիրն իր անվանումը ստացել է՝  ի պատիվ հոլանդացի [[փիլիսոփա]], [[Աստվածաբանություն|աստվածաբան]], [[Վերածնունդ|Վերածննդի]] հումանիստ, վանական և [[կաթոլիկություն]] դավանող [[Էրազմ Ռոտերդամցի|Էրազմ Ռոտերդամցու]], որին անվանում էին «քրիստոնյա հումանիստների բարձրագույն փառք»<ref name=":0">{{Cite web|url=https://web.archive.org/web/20130404063516/http://ec.europa.eu/education/erasmus/history_en.htm|title="What's in a name? History of the Erasmus Programme"|last=|first=|date=2013-04-04|website=|publisher=|accessdate=2018-11-07}}</ref>: Վերածննդի դարաշրջանում Էրազմն ու իր լավ ընկեր [[Թոմաս Մոր]]ը դարձել էին եվրոպական մտավորական կյանքի կենտրոնը: Հայտնի լինելով իր երգիծանքով՝ նա կոչ էր անում կաթոլիկ եկեղեցու ներսում բարեփոխումներ իրականացնել: Խրախուսել է վերականգնել կաթոլիկ [[Հայրաբանություն|հայրաբանության]] ավանդույթը ժամանակակից չարաշահումների դեմ, որոնք կապված էին Սրբազան խորհուրդների և չափից ավելի նվիրական որոշ գործելակերպերի հետ: Հայտնի է, որ ազատ կամքի հարցի շուրջ ժամանակին մեծ բախում է տեղի ունեցել Էրազմ Ռոտերդամցու և բողոքական հեղափոխական [[Մարտին Լյութեր|Մարտին Լյութերի]]ի միջև:
 
ERASMUS-ի լրիվ անվանումն է «Համալսարանական ուսանողների շարժունության համար եվրոպական համայնքի գործողությունների սխեմա», որն անգլերեն «'''E'''u'''R'''opean community '''A'''ction '''S'''cheme for the '''M'''obility of '''U'''niversity '''S'''tudents»-ի հապավումային տարբերակն է:<ref name=":0" />
 
=== Եվրոպական հանձնաժողովի 1987 թվականի առաջարկությունը ===
Այն ժամանակ, երբ «Էրազմուս» ծրագիրը դեռ կյանքի չէր կոչվել, [[Եվրոպական հանձնաժողով|Եվրոպական հանձնաժողովն]]ն արդեն 6 տարի էր, ինչ փորձնականորեն աջակցում էր ուսանողների փոխանակումներին: 1986 թվականի սկզբին Եվրոպական հանձնաժողովը նույն հարցի շուրջ առաջարկով դիմեց Էրազմուսի նախօրինակ ծրագրին, սակայն անդամ պետություններից արձագանքները տարբեր էին. նրանք, որոնք ունեին փոխանակման սեփական ծրագրերը (հիմնականում Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը), բացասաբար վերաբերվեցին առաջարկին, իսկ մնացած երկրները, հակառակը,  դրականորեն էին տրամադրված: Արդյունքում անդամ երկրների և Եվրոպական հանձնաժողովի միջև հարաբերությունները վատթարացան, և Եվրոպական հանձնաժողովը 1987 թվականի սկզբին հրաժարվեց իր առաջարկից՝ ի նշան որոշ անդամ պետությունների կողմից առաջարկված եռամյա բյուջեի անբավարարության դեմ բողոքի<ref name=":0" />։
 
Մի քանի ամիս անց փոխզիջում վերջապես եղավ, երբ ձեռք բերվեց անդամ պետությունների մեծամասնության համաձայնությունը: 1987 թվականի հունիսին ծրագիրն ընդունվեց:
 
=== Եվրոպական դատարանի որոշումը ===
Այնուամենայնիվ, քվեարկության մեթոդը (պարզ մեծամասնություն) անդամ որոշ պետությունների կողմից չընդունվեց, և նրանք [[Եվրոպական դատարան|Եվրոպական դատարանում]]ում բողոքարկեցին ծրագրի ընդունումը: Դատարանը հաստատեց, որ ընթացակարգային որոշ թերացումներ եղել են, սակայն պահպանեց որոշման բովանդակությունը, ինչի արդյունքում ծրագիրն արագորեն ընդունվեց Նախարարների խորհրդի կողմից:
 
=== Ծրագրի ընդունում և զարգացում ===
 
=== Քաղաքացիների նախաձեռնություն ավելի շատ գումարի համար 2014-2020 ===
2012 թվականի մայիսի 9-ին<ref>{{Cite web|url=http://ec.europa.eu/citizens-initiative/public/initiatives/ongoing/details/2012/000001|title=Open initiatives - European Citizens' Initiative - European Commission|website=ec.europa.eu|language=en|accessdate=2018-11-08}}</ref> [[Fraternité 2020]]-ը գրանցվել է՝ որպես Եվրոպայի առաջին [[Եվրոպացի քաղաքացիների նախաձեռնություն]]: Դրա նպատակն էր 2014 թվականից մեծացնել ԵՄ-ի փոխանակման այն ծրագրերի բյուջեն, ինչպիսիք են ''Էրազմուսը'' կամ [[Եվրոպական կամավորական ծառայություն|Եվրոպական կամավորական ծառայությունը]]ը: Այն իրականացնելու համար անհրաժեշտ էր մինչև 2013 թվականի նոյեմբերի 1-ը հավաքել 1 միլիոն ստորագրություն, սակայն արդյունքում ԵՄ-ի քաղաքացիներից հնարավոր եղավ հավաքել միայն 71.057 ստորագրություն<ref>{{Cite news|url=http://www.europeanpublicaffairs.eu/european-citizens-initiatives-one-year-of-challenges/|title=European Citizens Initiatives – one year of challenges|date=2013-11-01|newspaper=European Public Affairs|language=en-US|access-date=2018-11-08}}</ref>։
 
=== Էրազմուս+ 2014-2020 ===
Ծրագրի որոշ գործողություններ բաց են աշխարհի ցանկացած Գործընկեր երկրի համար: Որոշ այլ գործողությունների համար աշխարհագրական շրջանակը ավելի նեղ է:<ref name=":2" />
 
«Էրազմուսը+»-ը ծրագրեր է իրականացնում նաև Կենտրոնական Ասիայում՝ Ղազախստանում: Այն ֆինանսավորել է Ղազախստանի 47 համալսարանների մասնակցությամբ 40 ծրագրեր: Դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 35.5 միլիոն եվրո:<ref>{{Cite web|url=https://eeas.europa.eu/delegations/kazakhstan/52922/kazakh-universities-take-part-european-projects-erasmus-projects-fair-opened-eurasian-national_en|title=Kazakh universities take part in European projects: Erasmus+ Projects Fair opened at the Eurasian National University - EEAS - European External Action Service - European Commission|website=EEAS - European External Action Service|language=en|accessdate=2018-11-08}}</ref>։
 
== Մասնակցություն ==
Ներկայումս 37 երկրներից ավելի քան 4000 բարձրագույն հաստատություններ և 3 միլիոն ուսանողներ (2013 թվականի տվյալներով) մասնակցում են Էրազմուս ծրագրին:<ref>{{Cite web|url=http://ec.europa.eu/education/library/statistics/ay-12-13/facts-figures_en.pdf|title=Education and Training|website=Education and Training - European Commission|language=en|accessdate=2018-11-08}}</ref> ։
 
Ըստ Եվրոպական հանձնաժողովի տվյալների՝ 2011-2012 ուսումնական տարվա ընթացքում եվրոպացի ուսանողների մոտ 10%-ը վերապատրաստվել է արտասահմանում, ընդ որում՝ մոտավորապես կեսը՝ Էրազմուսի շրջանակներում: Կազմակերպիչները կանխատեսում էին, որ 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում ծրագրին կմասնակցեին շուրջ 3 միլիոն ուսանողներ, իսկ ծրագրի բյուջեն կհասներ 489 միլիոն եվրոյի<ref>https://www.nytimes.com/2012/07/30/world/europe/30iht-educside30.html The New York Times</ref>: Նախատեսվում էր, որ 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում մասնակիցների թիվը կավելանար մինչև 5 միլիոն մարդ<ref name="radiovesti">[http://www.radiovesti.ru/articles/2011-11-24/fm/20843 Европа обеспечила себе '&#x27;светлое будущее'&#x27; — «Вести FM»<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>, իսկ 2020 թվականին յուրաքանչյուր 5-րդ եվրոպացի ուսանող կդառնա ծրագրի մասնակից<ref name="osvita">http://ru.osvita.ua/abroad/news/29401/ - Освіта.ua</ref>:
 
2012-2013 ուսումնական տարում Էրազմուսի ուսանողների համար ամենատարածված ուղղությունները եղել են [[Իսպանիա|Իսպանիան]]ն, [[Գերմանիա|Գերմանիան]]ն և [[Ֆրանսիա|Ֆրանսիան]]ն: Իսկ արտերկրում սովորելու համար ամենաշատ ուսանողներ ուղարկել են [[Լյուքսեմբուրգ|Լյուքսեմբուրգը]]ը, [[Լիխտենշտայն|Լիխտենշտայնը]]ը, [[Ֆինլանդիա|Ֆինլանդիան]]ն, [[Լատվիա|Լատվիան]]ն և [[Իսպանիա|Իսպանիան]]ն:<ref name=":1" />
 
=== Անհրաժեշտ պայմաններ ===
Ծրագրին մասնակցելու ընդհանուր պայմանն այն է, որ դիմորդները լինեն Ծրագրային երկրի ներկայացուցիչ: Որոշ գործողություններ (մասնավորապես բարձրագույն կրթության և երիտասարդության ոլորտներում) բաց են նաև Գործընկեր երկրների մասնակիցների համար:
 
Ծրագրին մասնակցելու կոնկրետ պայմանները կախված են գործողությունների տեսակից:
 
Ընդհանուր առմամբ՝
* '''Մեծահասակների կրթության ոլորտին առնչվող''' ծրագրերի համար հիմնական թիրախներն են մեծահասակների ոչ մասնագիտական կրթություն ապահովող կազմակերպությունների անդամները, վերապատրաստողները, մեծահասակների ոչ մասնագիտական կրթության բնագավառի անձնակազմը և սովորողները,
* '''Երիտասարդական ոլորտին առնչվող''' ծրագրերի համար հիմնական թիրախներն են 13-ից մինչև 30 տարեկան երիտասարդները, երիտասարդական աշխատողները, երիտասարդական դաշտում գործող կազմակերպության անդամներն ու աշխատակիցները,
* '''Սպորտի ոլորտին վերաբերող''' ծրագրերի համար հիմնական թիրախներն են սպորտի ոլորտի մասնագետները և կամավորները, մարզիկներն ու մարզիչները:<ref>{{Cite book|url=http://ec.europa.eu/programmes/erasmus-plus/sites/erasmusplus2/files/files/resources/erasmus-plus-programme-guide_en.pdf|title=Erasmus+. Programme Guide. Version 1 (2018)|year=2017|pages=20}}</ref>։
 
== Մշակութային փորձ ==
Եվրոպացի շատ ուսանողների համար «Էրազմուս» ծրագիրը այլ երկրում առաջին անգամ ապրելու և սովորելու լավագույն հնարավորությունն է: Ահա թե ինչու այն դարձել է մշակութային ֆենոմեն: Նկարահանվել են մի շարք գեղարվեստական (ֆրանսիական «<nowiki/>[[Իսպանական պանդոկ]]<nowiki/>»-ը)<ref>{{Citation|title=L'auberge espagnole|url=http://www.imdb.com/title/tt0283900/|accessdate=2018-11-12}}</ref> և վավերագրական («<nowiki/>[[Էրազմուս 24_724 7]]<nowiki/>»-ը)<ref>{{Cite web|url=http://erasmus247.com/|title=erasmus247.com|website=erasmus247.com|accessdate=2018-11-12}}</ref> ֆիլմեր, որոնք պատմում են էրազմուսյան ուսանողական կյանքի մասին:
 
Էրազմուսի փորձը դիտվում է ոչ միայն որպես լրացուցիչ կրթություն ստանալու, այլև [[Սոցիալականացում|սոցիալականացվելու]] հնարավորություն:
 
Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Էրազմուսի նախկին ուսանողները կդառնան հզոր ուժ [[Համաեվրոպական ինքնություն|համաեվրոպական ինքնության]] ստեղծման գործում: Քաղաքագետ [[Ստեֆան Վոլֆը]], օրինակ, պնդում է. «Տվեք 15, 20 կամ 25 տարի, և Եվրոպան կղեկավարվի այսօրվա իրողությունից ամբողջապես տարբերվող սոցիալականացմամբ առաջնորդների կողմից»,- այսպես կոչված, «Էրազմուսյան սերնդի» կողմից:<ref>{{Cite web|url=https://web.archive.org/web/20061031182243/http://www.iht.com/articles/2005/04/26/news/enlarge2.php|title=Quietly sprouting: A European identity|date=2006-10-31|accessdate=2018-11-12}}</ref>։
 
== Զանգվածային մշակույթում ==
 
=== Գիրք ===
Պակիստանցի վիպասան [[Նիմրա Ահմեդ|Նիմրա Ահմեդի]]ի «Jannat Kay Pattay / جنت کے پتے» («Դրախտի տերևներ») վեպը հիմնված է Էրազմուս ծրագրի վրա, որտեղ գլխավոր կերպար Հայան «<nowiki/>[[Էրազմուս Մունդուս]]<nowiki/>»-ի միջոցով սովորելու է գնում [[Սաբանջի համալսարան]], որն էլ նրա կյանքում շրջադարձային նշանակություն է ունենում:<ref>{{Cite web|url=https://web.archive.org/web/20150831073232/http://www.urdunovelsonline.com/category/nimra-ahmed/|title=Nimra Ahmed Archives - Urdu Novels Online|date=2015-08-31|accessdate=2018-11-12}}</ref>։
 
=== ''Cafébabel'' ===
Հանրային  առցանց «Cafébabel» հարթակը ստեղծվել է 2001 թվականին «Էրազմուս» փոխանակման  ծրագրի ուսանողների կողմից։ Դրա գլխավոր գրասենյակը գտնվում է [[Փարիզի կոմունա (1871)|Փարիզում]]: Հարթակը հիմնված է [[Քաղաքացիական լրագրություն|քաղաքացիական լրագրության]] սկզբունքների վրա: 2013 թվականի հուլիսի դրությամբ այն ունեցել է ավելի քան 16.000 գրանցված անդամներ, մինչև 1500 մասնակիցներ և 20 «տեղական գրասենյակներ», որոնք գրում են Եվրոպայի մասին այնպես, ինչպես իրենք են տեսնում այն: Կամավոր մասնակիցները «Cafébabel»-ի գրառումները համաժամանակյա թարգմանում են վեց լեզուներով` ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և լեհերեն:<ref>{{Cite web|url=https://web.archive.org/web/20150925113212/http://ec.europa.eu/languages/news/2013/20130716-cafebabel-european-media_en.htm|title=cafébabel, the first European media - European Commission|date=2015-09-25|accessdate=2018-11-12}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==

Նավարկման ցանկ