«Ուրմիայի բարբառ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Saint Stephen church (Urmia).jpg|մինի|[[Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Ուրմիա)|Սուրբ Ստեփանոս եկեղեցի]], [[Ուրմիա (քաղաք)|Ուրմիա]]]]
'''Ուրմիայի բարբառ''', [[հայերեն]]ի '''ս''' ճյուղի [[բարբառ]]։
'''Ուրմիայի բարբառ''', [[հայերեն]]ի '''ս''' ճյուղի [[բարբառ]]։



14:12, 29 Մայիսի 2019-ի տարբերակ

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Ուրմիա

Ուրմիայի բարբառ, հայերենի ս ճյուղի բարբառ։

Խոսվում է Ուրմիայից, Սալմաստից, Բարանդուզից գաղթած հայերի կողմից, որոնք բնակվում են Հայաստանի տարբեր շրջաններում։ Հնչյունական համակարգով մոտ է Խոյի բարբառին, իսկ բառապաշարն ընդգրկում է Վանի և Խոյի բառապաշարի հիմնական մասը։ Բաղաձայնական համակարգը՝ երկաստիճան ձայնեղազուրկ։ Բացի գրական հայերենի ձայնավորներից կան նաև ä, ü, ö։ Գրաբարի բառասկզբի ձայնեղ հնչյունների դիմաց բարբառն ունի խուլ բաղաձայններ (բերան→պերան)։ Կան գյ, կյ, քյ քմայնացած հնչյունները։ Ֆ հնչյունի փոխարեն գործածվում է փ, հ-ի փոխարեն՝ խ։ Հոլովման մեջ գերակշռում է ի հոլովումը, ներգոյական հոլով չունի։ Ժամանակները գրական հայերենի հետ նույնն են։[1]

Գրականություն

  • Մ. Ասատրյան, Ուրմիայի (Խոյի) բարբառը, Երևան, 1962։

Ծանոթագրություններ

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ էջ 302.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)