«Արևային մարտկոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 28. Տող 28.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{Անավարտ}}


[[Կատեգորիա:Վերականգնվող էներգիա]]
[[Կատեգորիա:Վերականգնվող էներգիա]]

17:36, 27 Մայիսի 2019-ի տարբերակ

Արևային մարտկոց

Արևային մարտկոց, մի շարք ֆոտոէլեկտրական էլեմենտների միասնություն (ֆոտոէլեմենտ)՝ արևային էներգիան անմիջականորեն էլեկտրականի փոխակերպող սարք։ Արևային մարտկոցում իբրև էներգիայի փոխակերպիչներ օգտագործվում են կիսահաղորդչային ֆոտոէլեմենտներ և ջերմաէլեմենտներ։ Տարածված են միաբյուրեղային սիլիցիումի ֆոտոէլեմենտներից պատրաստված արևային մարտկոցները։ Կիրառվում են, հիմնականում, այլընտրանքային (վերականգնվող) էներգիայի արտադրման պրոցեսում, ինչպես նաև տիեզերական սարքերի (կապի արբանյակների, Երկրի արհեստական արբանյակների, տիեզերանավերի և այլն) էներգասնուցման համակարգերում։

Ֆոտոէլեմենտների էֆեկտիվություն

Արևային ճառագայթների հոսքի հզորությունը Երկրի մթնոլորտում քառակուսի մետրին բաժին է ընկնում մոտավորապես 1366վատտ[1]:

2009 թվականին Spectrolab ընկերությունը ցուցադրել է արևային էլեմենտ՝ 41,6% էֆեկտիվությամբ[2]: 2011 թվականին կալիֆոռնիական Solar Junction ընկերությունը 5,5×5,5մմ ֆոտոէլեմենտի համար հասել է 43,5% էֆեկտիվության[3]:

2013 թվականին Sharp ընկերությունը ստեղծել է եռաշերտ ֆոտոէլեմենտ 4×4մմ չափերով ինդիում-գալիում-արսենի-ի հիման վրա, որի էֆեկտիվությունը հասել է 44,4 %[4]: 2014 թվականին Ֆրաունգոֆերի արևային էներգոհամակարգի ինստիտուտում ստեղծել են արևային մարտկոցներ, շատ փոքր ֆոտոէլեմենտի վրա լույսի ֆոկուսացման շնորհիվ էֆեկտիվությունը հասել է 46 %[5]:

Արտադրություն

Արևային մոդուլներ

Շատ հաճախ միայնակ ֆոտոէլեմենտները չեն արտադրում բավարար էներգիա: Հետևաբար, որոշակի թվով արևային էլեմենտներ միացնում են իրար և անվանում են արևային ֆոտոէլեկտրական մոդուլներ, այնուհետև ապակիների միջև թիթեղներով մոնտաժում են ամրությունը: Սրա հավաքումը հնարավոր է լրիվ ավտոմատացնել[6]:

Ծանոթագրություններ

  1. «Solar Spectra: Air Mass Zero»
  2. «Австралийцы установили новый рекорд КПД солнечных батарей». Membrana (ռուսերեն). Membrana. 28 августа 2009. Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին. Վերցված է 2011-03-06-ին.
  3. Solar Junction Breaks Concentrated Solar World Record with 43,5 % Efficiency
  4. Sharp разработала концентрирующий фотоэлемент с кпд 44,4 %
  5. УЧЁНЫЕ ИЗ ИНСТИТУТА СОЛНЕЧНЫХ ЭНЕРГОСИСТЕМ ФРАУНГОФЕРА РАЗРАБОТАЛИ СОЛНЕЧНЫЕ БАТАРЕИ С КПД 46 % И ЭТО НОВЫЙ МИРОВОЙ РЕКОРД
  6. «Производство фотоэлектрического солнечного модуля». Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին.