«Գերդ Բինինգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
չ Ahaik տեղափոխեց էջը «Գերդ Բենինգ»-ից «Գերդ Բինինգ»
(Տարբերություն չկա)

12:42, 25 Մայիսի 2019-ի տարբերակ

Գերդ Բինինգ
գերմ.՝ Gerd Binnig
Ծնվել էհուլիսի 20, 1947(1947-07-20)[1][2][3] (76 տարեկան)
Ֆրանկֆուրտ, Գերմանիան 1945-1949 թվականներին[1]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)IBM և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4]
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Պարգևներ
 Gerd Binnig Վիքիպահեստում

Գերդ Կառլ Բինինգ (գերմ.՝ Gerd Karl Binnig, հուլիսի 20, 1947(1947-07-20)[1][2][3], Ֆրանկֆուրտ, Գերմանիան 1945-1949 թվականներին[1]), գերմանացի ֆիզիկոս, աշխատել է Մյունխենի համալսարանում։ 1986 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր: Մրցանակը կիսվել է Հենրիխ Ռորերի, Գերդ Բենինգի («Սկանավորող թունելային մանրադիտակի հայտնաբերման համար») և Էռնստ Ռուսկայի («էլեկտրոնային մանրադիտակի վրա աշխատանքի համար») միջև: Բենինգի հետազոտությունները ընդլայնեցին նանոտեխնոլոգիաների հնարավորությունները, թույլ տալով, ոչ միայն վիզուալիզացնել առանձին ատոմներ, այլ նաև դրանց հետ գործողություններ անել[10]:

Կենսագրություն

Բենինգ ուսանել է Գյոթեի անվան համալսարանում Ֆրանկֆուրտում, և ավարտել է այդ համալսարանի ասպիրանտուրան «Գերհաղորդիչ (SN)-ների թունելային սպեկտրոսկոպիան» թեմայով աշխատանքով: Նույն տարին ընդունել է IBM ընկերության առաջարկությունը և անցել աշխատանքի ընկերության հետազոտական կենտրոնում Ցյուրիխ քաղաքում: Այստեղ Բենինգը հանդիպեց Հենրիխ Ռորերին: Միասին աշխատելով գիտնականները արմատապես բարելավեցին Սկանավորող թունելային մանրադիտակի կառուցվածքը, այդ թվում ստեղծեցին զոնդ, որն ուներ մեկ ատոմ սայրին: 1981 թվականին ստեղծված գործիքի միջոցով Բենինգը և Ռորերը ցույց տվեցին բյուրեղի մակերեսի և ԴՆԹ-ի շղթայի կառուցվածքը, ինչպես նաև առաջին անգամ դիտարկեցին վիրուսի անջատումը կրող բջջիցՔաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad name:

1983 թվականին Բենինգը ստացավ Օտտո Կլունգի մրցանակ, որպես Գերմանիայի լավագույն երիտասարդ գիտանական:

Գտնվելով Սթենֆորդում (ԱՄՆ), իր ցյուրիխյան հետազոտական կենտրոնի գործընկեր Քրիստոֆոր Գերբերի (գերմ.՝ Christoph Gerber) և Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Քելվին Կվեյտի (անգլ.՝ Calvin Quate) հետ ստեղծեցին ատոմա-ուժային մանրադիտակ: Ի տարբերություն թունելային սկանավորող մանրադիտակի, որը թույլ էր տալիս հետազոտել միայն մետաղների և կիսահաղորդիչների մակերեսները, ատոմա-ուժային մանրադիտակ թույլ է տալիս հետազոտել դիէլեկտրիկ նյութերըՔաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad name:

1994 թվականին Բենինգը հիմնեց Delphi Creative Technologies GmbH ընկերությունը, որը մասնագիտանում էր տարբեր մասշտաբի պատկերների վերլուծության վրա, միկրոլուսնկարներից մինչև արբանյակային քարտեզները: Ավելի ուշ ընկերությունը վերանվանվեց սկզբում Definiens GmbH, իսկ 2006 թվականին դարձավ Definiens AG: Այժմ Բենինգը ղեկավարում է ընկերության հետազոտական աշխատանքները:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gerd Binnig - FactsNobel Foundation.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Notable Names Database — 2002.
  5. The Nobel Prize in Physics 1986Nobel Foundation.
  6. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  7. https://www.fi.edu/en/laureates/gerd-binnig
  8. Professor Gerd BinnigKing Faisal Prize.
  9. https://www.invent.org/inductees/gerd-karl-binnig
  10. Попов Михаил Евгеньевич. «Бинниг, Герд Карл в словаре нанотехнологических терминов». Роснано. Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին. Վերցված է 2011-11-28-ին. (ռուս.)

Արտաքին հղումներ