«Պետեր Բորնեմիսա»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 109 բայտ ,  3 տարի առաջ
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Պետեր Բորնեմիսա''' ([[հունգարերեն]]՝ ''Péter Bornemisza'', {{ԱԾ}}), [[հունգար]]ացի լյութերական եպիսկոպոս, քարոզիչ, թատերագիր, հրապարակագիր, մանկավարժ (նրան աշակերտել է նաև հունգարական [[Վերածնունդ|Վերածնության դարաշրջան]]ի խոշորագույն բանաստեղծ [[Բալինտ Բալաշի]]ն):
 
Պետեր Բորնեմիսան ծագումով ազնվական ընտանիքից էր: Վեց տարեկան էր, երբ կորցրեց հորը. վերջինիս սպանել էին թուրքերը: Այդուհանդերձ՝ մայրը կարողացել է զավակին լավ կրթություն տալ: [[Կրակով]]ի [[Յագելոնյան համալսարան]]ում ուսանելու ժամանակ անգլիացի մի դասախոս-գիտնական առաջին անգամ հետաքրքրություն է առաջացրել նրա մեջ բողոքականության նկատմամբ: Ավելի ուշ՝ համբավավոր լյութերական Ֆիլիպ Մելանքտոնի դասախոսությունները (Վիտենբերգի համալսարանում) և աշխատություններն են խոր ազդեցություն գործել նրա վրա: Բորնեմիսան բողոքական գրականություն է հրատարակել, հայրենի երկրում զբաղվել բողոքականության քարոզչությամբ<ref name="Old2004">{{cite book|author=Hughes Oliphant Old|title=The Reading and Preaching of the Scriptures in the Worship of the Christian Church, Volume 5: Moderatism, Pietism, and Awakening|url=https://books.google.com/books?id=EWXDCJ1AeDgC&pg=PA310|date=23 July 2004|publisher=Wm. B. Eerdmans Publishing|isbn=978-0-8028-2232-1|page=310}}</ref>: Քարոզչական, հրապակագրական աշխատանքներով չբավարարվելով՝ նա հեղինակել է նաև մի նշանակալի գեղարվեստական երկ՝ ''Magyar Elektra'' («Հունգարական Էլեքտրան») թատերգությունը<ref name="Porter1992">{{cite book|author=Roy Porter|title=The Renaissance in National Context|url=https://books.google.com/books?id=XecYBFmdCjEC&pg=PA172|year=1992|publisher=Cambridge University Press|isbn=978-0-521-36970-1|pages=172, 174, and 176}}</ref>:
 
Հունգարիայում լույս է ընծայվել Պետեր Բորնեմիսայի երկերի հիհգհատորյակը:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Բորնեմիսա, Պետեր}}
 
[[Կատեգորիա:Կրակովի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Հունգարացի դրամատուրգներ]]
[[Կատեգորիա:Հունգարացի գրողներ]]
239 944

edits

Նավարկման ցանկ