«Անդրանիկ Ծառուկյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ →Երկերի մատենագիտություն: clean up, փոխարինվեց: Երեւան → Երևան oգտվելով ԱՎԲ |
||
Տող 16. | Տող 16. | ||
* Մոխրաման, [[Պէյրութ]], 1935, 64 էջ: |
* Մոխրաման, [[Պէյրութ]], 1935, 64 էջ: |
||
* Առագաստներ, [[Հալէպ]], 1939, 80 էջ: |
* Առագաստներ, [[Հալէպ]], 1939, 80 էջ: |
||
* Հէ՛յ, ջան [[ |
* Հէ՛յ, ջան [[Երևան]]…, [[Գահիրէ]], 1945, 64 էջ: |
||
* Մանկութիւն չունեցող մարդիկ, Պէյրութ, 1955, 244 էջ: |
* Մանկութիւն չունեցող մարդիկ, Պէյրութ, 1955, 244 էջ: |
||
* Մանկություն չունեցող մարդիկ, [[Երևան]], 1959, 180 էջ: |
* Մանկություն չունեցող մարդիկ, [[Երևան]], 1959, 180 էջ: |
15:57, 21 Մայիսի 2019-ի տարբերակ
Անդրանիկ Ծառուկյան արմտ. հայ.՝ Անդրանիկ Ծառուկեան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1913 |
Ծննդավայր | Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա[1][2] |
Վախճանվել է | մայիսի 23, 1989[2] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[2] |
Մասնագիտություն | գրող, ուսուցիչ, լրագրող և խմբագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Սիրիա |
Կրթություն | Հայկազյան ազգային վարժարան (1928)[1] և Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան (1934)[1] |
Կուսակցություն | ՀՅԴ[1] |
Աշխատավայր | Ազգային Զավարյան վարժարան[1], Նայիրի[1] և Արևելք[1] |
Անդրանիկ Ծառուկյան Վիքիդարանում |
Անդրանիկ Թորոսի Ծառուկյան (1913, հոկտեմբերի 4, Կյուրին - 1989, մայիսի 23, Փարիզ), սփյուռքահայ գրող, բանաստեղծ, արձակագիր։
Կենսագրություն
1915 թ. Մեծ եղեռնի օրերին զրկվել է ծնողներից։ 1918-1922 թթ. եղել է Հալեպի որբանոցում։ Ավարտել է Հալեպի Հայկազյան ազգային վարժարանը (1928 թ.)։ 1930-1934 թթ. սովորել է Բեյրութի Համազգայինի ճեմարանում։ 1935-1942 թթ. դասավանդել է Հալեպի Զավարյան վարժարանում։ 1941 թ. հիմնադրել է «Նայիրի» պարբերականը, 1946 թ. խմբագրել «Արևելք» օրաթերթը։ Եղել է դաշնակցական կուսակցության անդամ, հեռացել է 1956 թ.[3]։
Ստեղծագործական կյանք
Ծառուկյանի «Եղերաբախտ քերթողներ» առաջին գործը Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Տերյանի, Մատթեոս Զարիֆյանի մասին է։
Բանաստեղծություններում և արձակում արտացոլված են աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները, որբացած սերնդի կյանքը, վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ։
Լույս են տեսել Ծառուկյանի «Մոխրաման» (1935) պարսավագրական վիպակը, «Թուղթ առ Երևան» (1945) պոեմը և այլ գործեր։ Ճանաչված է «Մանկություն չունեցող մարդիկ» (1952) վիպակով, որը հրատարակվել է նաև Երևանում (1963), Մոսկվայում (1964, ռուսերեն), Փարիզում (1977, ֆրանսերեն)։ Վիպակի շարունակությունն է «Երազային Հալեպ» (1979) գիրքը։ 1958 թվականին առաջին անգամ այցելել է Խորհրդային Հայաստան և իր տպավորությունները գրառել «Հին երագներ, նոր ճամփաներ» (1960) գրքում։
Երկերի մատենագիտություն
- Մոխրաման, Պէյրութ, 1935, 64 էջ:
- Առագաստներ, Հալէպ, 1939, 80 էջ:
- Հէ՛յ, ջան Երևան…, Գահիրէ, 1945, 64 էջ:
- Մանկութիւն չունեցող մարդիկ, Պէյրութ, 1955, 244 էջ:
- Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 1959, 180 էջ:
- Հին երազներ, նոր ճամբաներ, Պէյրութ, 1960, 336 էջ:
- Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 1963, 188 էջ:
- Երազային Հալէպը, Պէյրութ, 1980, 281 էջ:
- Մանկութիւն չունեցող մարդիկ, Պէյրութ, 1980, 240 էջ:
- Վերջին անմեղը, Պէյրութ, 1980, 312 էջ:
- Հին երազներ, նոր ճամբաներ, Պէյրութ, 1982, 334 էջ:
- Նոր Հայաստան, նոր հայեր, Պէյրութ, 1983, 289 էջ:
- Մանկություն չունեցող մարդիկ: Երազային Հալեպը, Երևան, 1985, 304 էջ:
- Սէրը եղեռնին մէջ, Պէյրութ, 1987, 269 էջ:
- Մեծերը եւ միւսները, Պէյրութ, 1992, 352 էջ:
- Երազային Հալէպը: Նոր բովանդակութիւն, Պէյրութ, 1996, 204 էջ:
- Մանկութիւն չունեցող մարդիկ, Հալէպ, 1996, 254 էջ:
- Մանկութիւն չունեցող մարդիկ, Վենետիկ, 1998, 111 էջ:
- Առկայծող հայեր Եւրոպայի լոյսերուն մէջ, Պէյրութ, 1999, 222 էջ:
- Սփիւռքի տասնամեակները: 60 ամեայ սփիւռքը: Անհետացած դէմքեր, Հալէպ, 2000, 173 էջ:
- Սէրը եղեռնին մէջ, Երեւան, 2004, 236 էջ:
- Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 2011, 240 էջ:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Անդրանիկ Ծառուկյան». avproduction.am. Վերցված է 2018-10-04-ին.
Գրականություն
- Անդրանիկ Ծառուկյանի առաջին այցելությունը Խորհրդային Հայաստան, Փաստաթղթեր, Ե., 2008։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Ծառուկյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |