«Մարտինս Դուկուրս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 34. Տող 34.
[[Կատեգորիա:Օլիմպիական խաղերի մարզիկներ ըստ մարզաձևի և երկրի]]
[[Կատեգորիա:Օլիմպիական խաղերի մարզիկներ ըստ մարզաձևի և երկրի]]
[[Կատեգորիա:Աշխարհի չեմպիոններ]]
[[Կատեգորիա:Աշխարհի չեմպիոններ]]
[[Կատեգորիա:Լատվիացի մարզիկներ]]

10:22, 20 Մայիսի 2019-ի տարբերակ

Մարտինս Դուկուրս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝լատիշ․՝ Martins Dukurs
Մասնագիտացում՝skeleton racer
Երկիր՝ Լատվիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 31, 1984(1984-03-31) (40 տարեկան)
Ծննդավայր՝Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ

Մարտինս Դուկուրս (լատիշ․՝ Martins Dukurs, մարտի 31, 1984(1984-03-31), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատիշ սկելետոնիստ, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր (2010 և 2014), աշխարհի վեցակի չեմպիոն, Եվրոպայի տասնակի չեմպիոն և աշխարհի գավաթի ութակի գավաթակիր (տղամարդկանց և կանանց ռեկորդ): Երեք աստղ շքանշանի ասպետ[1]: Հինգ անգամ ճանաչվել է տարվա լավագույն մարզիկը Լատվիայում (2010, 2011, 2013-2015):

Կենսագրություն

Մարտինս Դուկուրսը սկելետոնով զբաղվում է 1998 թվականից ի վեր: Այժմ ապրում է Սիգուլդայում: Մարտինսի ավագ եղբայրը՝ Թոմաս Դուկուրսը, (ծնվ. 1981 թվականին) նույնպես պրոֆեսիոնալ զբաղվում է սկելետոնով: Եղբայրների մարզիչը հանդիսանում է նրանց հայրը՝ Դայնիս Դուկուրսը, Սիգուլդայում գտնվող սահնակի-բոբսլեյի վազքուղու նախկին տնօրենը: Վանկուվերի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ նա Լատվիայի հավաքականի դրոշակակիրն էր[2]:

2006 թվականին Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Մարտինսը զբաղեցրել է 7-րդ տեղը: Վանկուվերում կայացած օլիմպիական խաղերում Մարտինսը գլխավորում էր երեք հատվածներից հետո՝ առաջ անցնելով կանադացի Ջոն Մոնտգոմերիից 0.18 վայրկյանով, սակայն վերջին մրցավազքում Մոնտգոմերին կարողացավ հաղթել Դուկուրսին 25 հարուրերորդական վայրկյանով և նվաճել ոսկե մրցանակը: Թոմաս Դուկուրսը 4-րդ տեղն է զբաղեցրել: Մարտինս Դուկուրսի նվաճած արծաթը ձմեռային օլիմպիական խաղերում դարձավ Լատվիայի երրորդ մրցանակը՝ 2006 թվականին մեկ տեղանոց սահնակներով Մարտինշ Ռուբենիսի բրոնզե մեդալից և 2010 թվականին երկու տեղանոց սահնակներով Շիցս եղբայրների արծաթե մեդալից հետո:

2014 թվականին Սոչիում կրկին համարվել է որպես հիմնական ֆավորիտներից մեկը: Ոսկու համար պայքարն ընթացել է Մարտինս Դուկուրսի և ռուս Ալեքսանդր Տրետյակովի դիմակայության մեջ: Նրանք երկուսն էլ չորս հատվածներում ցույց տվեցին երկու լավագույն արդյունք: Տրետյակովը հաղթել է դրանցից երեքում, իսկ Դուկուրսը լավագույնն էր միայն երրորդում: Չորս մրցավազքի հանրագումարով Դուկուրսը 0,81 վայրկյանով զիջեց Տրետյակովին, իսկ բրոնզե մեդալակիր Մեթյու Անտուանը զիջեց Մարտինսին ավելի քան երկու վայրկյանով: Այսպիսով, ինչպես Վանկուվերում, այնպես էլ Սոչիում, Մարտինսը ոսկու համար պայքարում զիջել է վազքուղու տերերին: Թոմաս Դուկուրսը նորից զբաղեցրել է չորրորդ տեղը:

2016 թվականի փետրվարին Սուրբ Մորիցի եվրոպական առաջնությունում Դուկուրս եղբայրները կարողացան հասնել հազվագյուտ նվաճման՝ նրանք ունեցան բացարձակ նույն արդյունքը երկու հատվածների վրա (2:18,33) և իրար մեջ բաժանեցին ոսկե մեդալը: Միևնույն ժամանակ, առաջին հատվածում Մարտինսը հաղթել է Թոմասին 0.01 վայրկյանով, իսկ երկրորդում Թոմասում հաղթել էր մեկ հարյուրերորդական վայրկյանով:

Նվաճումներ

  • Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր (2010 և 2014)
  • Աշխարհի հնգակի չեմպիոն (2011, 2012, 2015, 2016, 2017)
  • Եվրոպայի իննակի չեմպիոն (2010—2018)
  • Աշխարհի գավաթի ութակի չեմպիոն ընդհանուր հաշվարկներով (2009/10—2016/17)
  • Լատվիայի տարվա լավագույն մարզիկ՝ 5 անգամ (2010, 2011, 2013—2015)
  • Երեք աստղ 5-րդ աստիճանի շքանշանի ասպետ (2010)
  • Երեք աստղ 3-րդ աստիճանի շքանշանի ասպետ (2014):

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Dukuram un brāļiem Šiciem piešķirts Triju Zvaigžņu ordenis Արխիվացված է Մարտ 4, 2016 Wayback Machine-ի միջոցով:(լատիշերեն)
  2. Andrejs Siliņš. «Latvijas karognesējs Vankūverā - M. Dukurs». sportacentrs.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-18-ին.

Արտաքին հղումներ