«Պոստիմպրեսիոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 9. Տող 9.
== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==
<gallery mode=packed>
<gallery mode=packed>
Պատկեր:Paul Cézanne 082.jpg|[[Պոլ Սեզան]] ([[1839]]–[[1906]])
Պատկեր:Les Joueurs de cartes, par Paul Cézanne, Metropolitan Museum of Art.jpg|[[Պոլ Սեզան]] ([[1839]]–[[1906]])
Պատկեր:Redon.cyclops.jpg|[[Օդիլոն Ռեդոն]] ([[1840]]–[[1916]])
Պատկեր:Redon.cyclops.jpg|[[Օդիլոն Ռեդոն]] ([[1840]]–[[1916]])
Պատկեր:Henri Rousseau - Self-portrait of the Artist with a Lamp.jpg|[[Անրի Ռուսո]] ([[1844]]-[[1910]])
Պատկեր:Henri Rousseau - Self-portrait of the Artist with a Lamp.jpg|[[Անրի Ռուսո]] ([[1844]]-[[1910]])

23:51, 15 Մայիսի 2019-ի տարբերակ

Պոստիմպրեսիոնիզմ (լատին․՝ post - հետո և իմպրեսիոնիզմ), 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին տարիների ֆրանսիական գեղանկարչության հիմնական ուղղությունների հավաքական պայմանական անվանումը։

Ծագում

Պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչները, որոնք նախկինում հարում էին իմպրեսիոնիզմին, 1880-ական թվականների կեսից (նրա ճգնաժամի ժամանակ) ձգտել են գտնել իրենց կարծիքով դարաշրջանին առավել համահնչյուն արտահատչամիջոցներ, հաղթահարել գեղարվեստական մտածողության էմպիրիզմը և իմպրեսիոնիզմին հատուկ կյանքի առանձին ակնթարթների անմիջական սևեռակումից անցնել նրա հոգևոր և նյութական ինչ-որ չափով տևական վիճակների մարմնավորմանը։

Էություն

Պոստիմպրեսիոնիզմում արտացոլում են գտել այդ շրջանի արևմտաեվրոպական մշակույթի ճգնաժամային գծերը, նրա բարդ, շրջադարձային պահը, արվեստագետների կողմից գաղափարաբարոյական կայուն արժեքների դժվարին ու հակասական որոնումները։ Պոստիմպրեսիոնիզմի շրջանին բնորոշ է ուղղությունների և ստեղծագործական անհատական համակարգերի ակտիվ փոխացդեցությունը։ Չնայած պոստիմպրեսիոնիզմի մի շարք ուղղություններ (նեոիմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ, «մոդեռն»-ի ֆրանսիական տարբերակը՝ «Նաբի»-ն) որակապես ներփակվում են վերոհիշյալ ժամանակահատվածում, նրա առաջատար վարպետների՝ Պոլ Սեզանի, Վան Գոգի, Պոլ Գոգենի, Անրի դը Թուլուզ-Լոտրեկի ստեղծագործությունը իր պրոբլեմատիկայով սկզբնավորել է 20-րդ դարի կերպարվեստի պատմությունը։[1]

Պատկերասրահ

Աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան