«Էդվարդ Միլիտոնյան»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://նախագահ.հայ/ +https://www.president.am/) |
|||
Տող 39. | Տող 39. | ||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Միլիտոնյանը 1974 թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Պիոներ», «[[Ծիծեռնակ (ամսագիր)|Ծիծեռնակ]]», «[[Գարուն (ամսագիր)|Գարուն]]» ամսագրերում։ Հայաստանի գրողների միության անդամ է [[1977]] թվականից։ Եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության նախագահի առաջին տեղակալ, ապա վարչության պետ, [[Հայաստանի հանրային ռադիո|Հայաստանի ռադիո]]յի տնօրեն, [[ՀՀ պաշտպանության նախարարություն|ՀՀ պաշտպանության նախարարության]] լրատվական և քարոզչության վարչության պետ։ 2013 թվականից [[Հայաստանի Գրողների Միություն|ՀԳՄ]] նախագահն է<ref>[http://civilnet.am/2013/10/20/%D5%A7%D5%A4%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4-%D5%B4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%BF%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8%D5%9D-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A3%D6%80%D5%B8%D5%B2%D5%B6/#.VPL8J45KpzM Էդվարդ Միլիտոնյանը՝ Հայաստանի գրողների միության նախագահ]</ref> և [[ՀՀ մշակույթի նախարարություն|ՀՀ մշակույթի նախարարության]] Հրատարակչական գործի գործակալության պետը։ |
'''Միլիտոնյանը''' 1974 թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Պիոներ», «[[Ծիծեռնակ (ամսագիր)|Ծիծեռնակ]]», «[[Գարուն (ամսագիր)|Գարուն]]» ամսագրերում։ Հայաստանի գրողների միության անդամ է [[1977]] թվականից։ Եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության նախագահի առաջին տեղակալ, ապա վարչության պետ, [[Հայաստանի հանրային ռադիո|Հայաստանի ռադիո]]յի տնօրեն, [[ՀՀ պաշտպանության նախարարություն|ՀՀ պաշտպանության նախարարության]] լրատվական և քարոզչության վարչության պետ։ 2013 թվականից [[Հայաստանի Գրողների Միություն|ՀԳՄ]] նախագահն է<ref>[http://civilnet.am/2013/10/20/%D5%A7%D5%A4%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4-%D5%B4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%BF%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8%D5%9D-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A3%D6%80%D5%B8%D5%B2%D5%B6/#.VPL8J45KpzM Էդվարդ Միլիտոնյանը՝ Հայաստանի գրողների միության նախագահ]</ref> և [[ՀՀ մշակույթի նախարարություն|ՀՀ մշակույթի նախարարության]] Հրատարակչական գործի գործակալության պետը։ |
||
== Աշխատություններ == |
== Աշխատություններ == |
05:03, 12 Մայիսի 2019-ի տարբերակ
Էդվարդ Միլիտոնյան | |
---|---|
Ծնվել է | 1952 մայիսի 12 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, նկարիչ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1974) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Ծիծեռնակ, Գարուն, Հայաստանի հանրային ռադիո, Հայաստանի պաշտպանության նախարարություն, ՀԳՄ և Հայաստանի մշակույթի նախարարություն |
Պարգևներ | |
Էդվարդ Միլիտոնյան Վիքիդարանում | |
Edward Militonyan Վիքիպահեստում |
Էդվարդ Գևորգի Միլիտոնյան (1952, մայիսի 12, Երևան), հայ բանաստեղծ, նկարիչ։ Հայաստանի գրողների միության անդամ 1977 թվականից: Հայաստանի գրողների միության նախագահ (2013 թ.)։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012 թ.)[1]։
Կենսագրություն
Միլիտոնյանը 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Պիոներ», «Ծիծեռնակ», «Գարուն» ամսագրերում։ Հայաստանի գրողների միության անդամ է 1977 թվականից։ Եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության նախագահի առաջին տեղակալ, ապա վարչության պետ, Հայաստանի ռադիոյի տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական և քարոզչության վարչության պետ։ 2013 թվականից ՀԳՄ նախագահն է[2] և ՀՀ մշակույթի նախարարության Հրատարակչական գործի գործակալության պետը։
Աշխատություններ
Հեղինակ է երեք տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուների։ Նրա բանաստեղծությունները և արձակ ստեղծագործությունները՝ հասցեագրված թե մեծերին և թե մանուկներին, պարբերաբար տպագրվել են տարբեր լեզուներով (15 գիրք)։ 43 հայերեն գրքի հեղինակ է։ 1981 թվականին Միլիտոնյանն արժանացել է Հայաստանի կոմերիտմիության «Տարվա լավագույն ստեղծագործության համար» և կոմերիտմիության կենտկոմի, Հայաստանի արհմիությունների խորհրդի և հրատպետկոմի «Լավագույն առաջին գրքի» մրցանակներին, նույն թվականին դարձել է Վրաստանում անցկացվող Վլադիմիր Մայակովսկուն նվիրված պոեզիայի ավանդական փառատոնի միցանակի դափնեկիր: 1977 թվականին «Երեք խնձոր» ժողովածուն ճանաչվել է տարվա լավագույն առաջին գիրք, իսկ 1987 թվականին «Կենաց ծառ» ռուսերեն ժողովածուն արժանացել է Մաքսիմ Գորկու անվան համամիութենական մրցանակի: «Տեղեկատու կատուն» ժողովածուն 2003 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության՝ լավագույն մանկական գրքի մրցանակին: 2005 թվականին «Վահագն Վիշապաքաղի արկածները» վիպասքը արժևորվել է ՀՀ նախագահի մրցանակով: 2006 թվականին «Չիպոն» վիպակն արժանացել է համահայկակն գրական մրցանակի, իսկ «Հայոց արևակենտրոն կնիքը» վեպին 2008 թվականին 2-րդ մրցանակ տրվեց Համաշխարհային հայկական կոնգրեսի հայտարարած մրցանակաբաշխությունում:
Նկարչական աշխատանքների ցուցահանդեսները բացվել են Հայաստանում և արտերկրում[3]։
Պարգևներ
- ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2016 թ.[4]
- «Է» բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է ՀՀ պետական մրցանակի, 2013 թ.[5]
- «Ալմա Աթայում տպագրված «Օձեղեն տունը» (ռուսերեն) գիրքն արժանացել է ԱՊՀ երկրների գրքարվեստի մրցույթի 2-րդ մրցանակի, 2012 թ.
- «Հայոց արևակենտրոն կնիքը» գիրքն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակի, 2007 թ.
- «Վահագն Վիշապաքաղի արկածները» գրքի համար արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2005 թ.
- «Կենաց ծառ» բանաստեղծությունների ռուսերեն ժողովածուն Մոսկվայում արժանացել է Մաքսիմ Գորկու անվան մրցանակի, 1987 թ.
Երկերի մատենագիտություն
- Հիշատակի զանգեր, Երևան, 1979, 148 էջ:
- Գնելը դրսում, Գնելը ներսում, Երևան, 1982, 108 էջ:
- Ծաղիկ ծովային, Երևան, 1984, 128 էջ:
- Մուշեղն ամեն տեղ, Երևան, 1986, 129 էջ:
- Արևի ժամացույց, Երևան, 1988, 264 էջ:
- Վիշապի տարի, Երևան, 1991, 320 էջ:
- Արգիշտի արքայի աչքերը (պատմվածքներ, էսսեներ), Երևան, 1994, 224 էջ:
- Ընտանեկան համերգ, Երևան, 1996, 96 էջ:
- Նոր թվարկություն, Երևան, 1996, 128 էջ:
- Մատնահետք, Երևան, 2000, 160 էջ:
- Այս պահին, Երևան, 2003, 192 էջ:
- Վահագն Վիշապաքաղի արկածները (արձակ), Երևան, 2003, 132 էջ:
- Հնարամիտ բադի ճամփորդությունը, Երևան, 2004, 128 էջ:
- Ձիու քայլ (դրամատուրգիա), Երևան, 2004, 48 էջ:
- Լացն ու ծիծաղը (պատմվածքներ, էսսեներ, պիես), Երևան, 2006, 220 էջ:
- Ցասման հաց (բանաստեղծություններ), Երևան, 2006, 200 էջ:
- Լուսինը թեյի բաժակում, Երևան, 2007, 128 էջ:
- Սիրո մայրցամաք, Երևան, 2007, 124 էջ:
- Հայոց արևակենտրոն կնիքը (վեպ), Երևան, 2008, 256 էջ:
- Երազանք ասպետի արշավանքը (վիպակ), Երևան, 2009, 100 էջ:
- Արքայադուստր Թարսինեն, Երևան, 2010, 160 էջ:
- Կատուն և ուրվականը (վիպակ), Երևան, 2012, 96 էջ:
- Սատանի կամուրջը (վիպակ), Երևան, 2012, 144 էջ:
- Է, Երևան, 2013, 336 էջ:
- Բարձերով կռիվ (մանկական բանաստեղծություններ), Երևան, 2014, 192 էջ:
- Իմ հրաշք, իմ կախարդական ֆուտբոլը (պատմվածքներ), Երևան, 2014, 141 էջ:
Ծանոթագրություններ
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Էդվարդ Միլիտոնյանը՝ Հայաստանի գրողների միության նախագահ
- ↑ Էդվարդ Միլիտոնյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
- ↑ Էդվարդ Միլիտոնյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արտաքին հղումներ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Միլիտոնյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Միլիտոնյան» հոդվածին։ |
|
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 1952 ծնունդներ
- Մայիսի 12 ծնունդներ
- Հայ բանաստեղծներ
- Հայ նկարիչներ
- Հայաստանի գրողների միության նախագահներ