«Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկար}} '''«Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում»'''<ref>[https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1...»:
 
Տող 76. Տող 76.
| accessdate = 06.11.2014}}
| accessdate = 06.11.2014}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:Ալեքսեյ Սավրասովի նկարներ]]

14:38, 11 Մայիսի 2019-ի տարբերակ

Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում
տեսակգեղանկար
նկարիչԱլեքսեյ Սավրասով
տարի1869
բարձրություն62 սանտիմետր
լայնություն88 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում»[1] (ռուս.՝ «Лосиный остров в Сокольниках»), ռուս նկարիչ Ալեքսեյ Սավրասոի (1830-1897) նկարը, որ ստեղծվել է 1869 թվականին։ Ներկայում ընդգրկված է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուում (ինվ. 825)։ Նկարի չափերը՝ 62 × 88 սմ[2][3]։

Նկարագրություն

Նկարում պատկերված է սոճու անտառ, որի դիմացի դաշտում արածում է կովերի նախիրը։ Կուտակվող ամպերով պատված երկինքը, ինչպես նաև առաջին պլանում նկարված պղտոր ջրով ջրափոսերն ստեղծում են մռայլ ու սառը տպավորություն։ Ընդ որում՝ նկարն ինքը շատ պոետական ու ռեալիստական է` սկսած բորայի պատկերումից և վերջացրած խոտի ու թփերի ճյուղերի մանրամասն մշակմամբ[4]։

Պատմություն

1870 թվականին նկարը («Սոճու անտառակի տեսարան» խորագրով, ռուս.՝ «Вид сосновой рощи») ցուցադրվել է Մոսկվայի կերպարվեստը սիրողների միության ցուցահանդեսում։ Այն արժանացել է ցուցահանդեսի առաջին մրցանակի։ Նույն թվականին նկարը Սավրասովից գնել է Պավել Տրետյակովը[2]։

1871-1872 թվականներին նկարը («Սոկոլնիկի» խորագրով) ցուցադրվել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (պերեդվիժնիկների) առաջին ցուցահանդեսում, իսկ 1873 թվականին («Որմզդեղնի կղզի» խորագրով, ռուս.՝ «Лосиный остров»Կերպարվեստի կայսերական ակադեմիայում[2]։

Նկարիչ Վասիլի Մեշկովը նշել է, որ «Սերմնագռավներից» երկու տարի առաջ նկարված «Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում» նկարը «եղել է առաջին հաղթական նշաձողը կյանքը սավրասովյան հաստատման, ռուսական բնության հաղթանակի ճանապարհին»[5]։

Ծանոթագրություններ

  1. Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, հատոր 10, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1984։
  2. 2,0 2,1 2,2 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2006. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 2, Н—Я. — С. 280. — 560 с. — ISBN 5-900743-22-5
  3. «Саврасов Алексей Кондратьевич — Лосиный остров в Сокольниках». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016-08-04-ին. Վերցված է 06.11.2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. С. Королёва Алексей Кондратьевич Саврасов (Великие художники, том 22). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2010. — С. 15—17. — 48 с. — ISBN 978-5-87107-195-3
  5. В. В. Мешков. Традиции Саврасова // Огонёк. — 1950 (№ 15, 9 апреля). — С. 25.

Արտաքին հղումներ