«Մոզամբիկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 134. Տող 134.
| align="right"|37,11
| align="right"|37,11
|- style="background: #CCC;"
|- style="background: #CCC;"
| ||Всего|| ||799 380||20 579 265||25,11
| ||Ընդամենը|| ||799 380||20 579 265||25,11
|+
|+
|}
|}



== Գյուղատնեսություն ==
== Գյուղատնեսություն ==

19:26, 6 Մայիսի 2019-ի տարբերակ

Մոզամբիկի Հանրապետություն
República de Moçambique
Մոզամբիկ դրոշ
Դրոշ
Մոզամբիկ զինանշանը
Զինանշան
Մոզամբիկ դիրքը
Մոզամբիկ դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Մապուտու
Պետական լեզուներ պորտուգալերեն
Տարածք
 -  Ընդհանուր 802 000 կմ² 
Բնակչություն
 -   նախահաշիվը 24 096 000 մարդ 
 -  Խտություն 30 /կմ² 
 /մղոն²
Արժույթ մետիկալ (mzn)
Ժամային գոտի +2
Ազգային դոմեն .mz
Հեռախոսային կոդ +258

Մոզամբիկը աֆրիկյան երկիր է։ Նախկինում եղել է պորտուգալական գաղութ, անկախացել է 1975 թվականի հունիսի 25-ին։ Մակերեսը կազմում է 802,000 կմ²։ Բնակչությունը 2013 թ. տվյալներով 24,096,000[1]։ Հունվարի միջին ջերմաստիճանը Մոզամբիկի ցածրադիր վայրերում կազմում է 26 °C մինչև 30 °C, հուլիսին՝ 15 °C - 20 °C։ Հարթավայրերում ամառային և ձմեռային ջերմաստիճանը ցածր է 3-5 °C-ից։

Ըստ ինտերնետային World Gazeteer կայքի, Մոզամբիկում կա 24 000 և ավելի բնակիչ ունեցող 34 քաղաք[2]։

Աշխարհագրական դիրք

Մոզամբիկը գտնվում է Աֆրիկայի հարավ-արևելքում: Հյուսիսում սահմանակից է Տանզանիայի, արևմուտքում` Մալավիի, Զամբիայի, Զիմբաբվեի, հարավ-արևմուտքում և հարավում` ՀԱՀ-ի, Սվազիլենդի հետ։ Արևելքում ողողվում է Հնդկական օվկիանոսի ջրերով:

Բնական պայմաններ

Հյուսիսային ափերը բարձրադիր են, ժայռոտ ու զառիթափ, հարավայինը` ցածրադիր, տեղ-տեղ` ճահճոտ։ Ծովափի երկայնքով ձգվում են բուստային խութեր, որոնք դժվարացնում են նավարկությունը։ Երկրի արևմուտքում Ինյանգա սանդղափուլի գագաթներն են (առավելագույնը` 2436 մ, Բինգա լեռ), արևելքում Մոզամբիկի դաշտավայրն է, հարավում` Լեբոբմա լեռները։ Խոշոր գետերն են Զամբեզին, Լիմպոպոն, Սավին, Ռուվուման։ Մոզամբիկի սահմաններում են Նյասա և Շիրվա լճերի արևելյան ափերը։ Կլիման հյուսիսում մերձհասարակածային է, հարավում` արևադարձային։

Բնակչությունը

Բնակչության ավելի քան 98%–ը բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ են։ Բնակվում են նաև եվրոպացիներ ու ասիական ծագում ունեցող ժողովուրդներ, արաբներ, հնդիկներ, մուլատներ և այլք։ Խոշոր քաղաքներն են Մապուտուն, Բեյրան, Կելիմանեն։

Վարչական բաժանում

Մոզամբիկի քարտեզ

Մոզաբիկն ունի 11 մարզեր, որոնք էլ ունեն 128 շրջաններ

№ քարտեզի վրա Նահանգ Վարչական կենտրոն Մակերես,
կմ²
Բնակչություն,
մարդ (2007)
Խտություն,
մարդ/կմ²
1 Կաբու Դելգադու Պեմբա 82 625 1 632 065 19,75
2 Գազա Շաի- Շաի 75 709 1 251 323 16,53
3 Ինյամբանե Ինյամբանե 68 615 1 301 967 18,97
4 Մանիկա Շիմոյո 61 661 1 438 476 23,33
5 Մապուտու Մապուտու 602 1 120 360 1861,06
6 Մապուտու (նահանգ) Մատոլա 25 756 1 233 143 47,88
7 Նամպուլա Նամպուլա 81 606 4 049 082 49,62
8 Նյասա Լիշինգա 129 056 1 182 393 9,16
9 Սոֆալա Բեյրա 68 018 1 671 864 24,58
10 Տետե Տետե 100 724 1 801 528 17,89
11 Զամբեզիա Կելիմանե 105 008 3 897 064 37,11
Ընդամենը 799 380 20 579 265 25,11

Գյուղատնեսություն

Մոզամբիկը թույլ զարգացած ագրարային երկիր է։ Գյուղատնտեսության մեջ զբաղված է ինքնագործ բնակչության մոտ 70%–ը։ Մշակում են շաքարեղեգ, թեյ, բամբակ, սիզալ, բրինձ, մանիոկա, կոկոսյան արմավենի, եգիպտացորեն և այլն։ Անասնապահության զարգացմանը խանգարում է ցեցե ճանճը։ Զբաղվում են նաև փայտամթերմամբ ու ձկնորսությամբ։ Արդյունահանում է քարածուխ, բոքսիտներ, ոսկի, արծաթ, ուրանի և  բերիլիումի հանքաքար, աղ, ասբեստ։ Կան ընկույզի մշակման, սննդի, ծխախոտի, բամբակազտիչ, ցեմենտի, փայտամշակման, ցեմենտի, կահույքի, կարի և այլ ձեռնարկություններ։

Ծանոթագրություններ

  1. Census.gov (2013). «Country Rank. Countries and Areas Ranked by Population: 2013». U.S. Department of Commerce. Արխիվացված է օրիգինալից 2013-05-09-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
  2. «Mozambique: largest cities and towns and statistics of their population» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ