«Համաշխարհային տնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Երկրի տնտեսությունը|Գործազրկություն=Զարգացած երկրներում 9% (2012) գործազուրկ և 30% -ը աշխատող, որպես կանոն, գործազրկության մակարդակը չի գերազանցում 4% -12% (2007)|ՀՆԱ=77 609 տրիլիոն դոլար <ref name = "imf"> [http://www.imf.org/external/pubs/ft/weo/2014/02/weodata/weorept.aspx?pr.x=41&pr.y=10&sy => 2014 & ey = 2014 & scsm = 1 & ssd = 1 & sort = Երկիր & ds =. & Br = 1 & c = 001% 2C998 & s = NGDPD% 2CPPPGDP & grp = 1 & a = 1 IMF- ի համաձայն] </ ref>|ՀՆԱ-ն=2014|ՀՆԱ-ն ՊՄԳ-ում=106.998 տրիլիոն դոլար <ref name = "ԱՄՀ" />|Անվանումը=աշխարհ|Հնարավոր աշխատունակ բնակչություն=3 312 265 000|Պատկեր=´World_Bank,_icp_2011_gdp_ppp_world_share.png|Աճը=3% (2012)|լայնությունը=230}}'''Համաշխարհային տնտեսությունը (ինտերէկոնոմիկան), ''' միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգի միջոցներով աշխատանքի միջազգային բաժանման հիման վրա աշխարհի երկրների ազգային տնտեսությունները միավորող տնտեսավարման բազմամակարդակ, գլոբալ համակարգ է։
'''Համաշխարհային տնտեսությունը (ինտերէկոնոմիկան), ''' միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգի միջոցներով աշխատանքի միջազգային բաժանման հիման վրա աշխարհի երկրների ազգային տնտեսությունները միավորող տնտեսավարման բազմամակարդակ, գլոբալ համակարգ է։
Ընդհանուր առմամբ, '''համաշխարհային տնտեսությունը''' կարելի է բնորոշել որպես [[միջազգային հարաբերություններ]]ով միավորված ազգային տնտեսությունների և ոչ պետական կառույցների ամբողջություն։
Ընդհանուր առմամբ, '''համաշխարհային տնտեսությունը''' կարելի է բնորոշել որպես [[միջազգային հարաբերություններ]]ով միավորված ազգային տնտեսությունների և ոչ պետական կառույցների ամբողջություն։
Համաշխարհային տնտեսությունը առաջացել է [[աշխատանքի միջազգային բաժանում|աշխատանքի միջազգային բաժանման]] շնորհիվ, որը իր հետևից բերեց ինչպես արտադրության բաժանում (այսինքն՝ միջազգային մասնագիտացում), այնպես էլ դրա միավորում՝ կոոպերացիա։ Մարդկանց կողմից գոյության միջոցների ստեղծման եղանակներն աշխարհում խիստ տարբերվում են: Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի երկրները, Ճապոնիան և Ավստրալիան արդյունաբերությամբ ամենազարգացածներն են: Դրանք իրենց ապրանքներն ու ծառայությունները վաճառում են աշխարհով մեկ: Տնտեսապես թույլ զարգացած է Կենտրոնական Ասիայի ևԱֆրիկյան երկրների մեծ մասը, որոնց արդյունաբերության ճյուղերը սակավաթիվ են: Դրանցից որոշ երկրներ մասնագիտանում են միայն մեկ արտադրանքի թողարկման ուղղությամբ : Շատ ապրանքներ արտադրվում են միայն տեղական շուկայի համար:
Համաշխարհային տնտեսությունը առաջացել է [[աշխատանքի միջազգային բաժանում|աշխատանքի միջազգային բաժանման]] շնորհիվ, որը իր հետևից բերեց ինչպես արտադրության բաժանում (այսինքն՝ միջազգային մասնագիտացում), այնպես էլ դրա միավորում՝ կոոպերացիա։ Մարդկանց կողմից գոյության միջոցների ստեղծման եղանակներն աշխարհում խիստ տարբերվում են: Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի երկրները, Ճապոնիան և Ավստրալիան արդյունաբերությամբ ամենազարգացածներն են: Դրանք իրենց ապրանքներն ու ծառայությունները վաճառում են աշխարհով մեկ: Տնտեսապես թույլ զարգացած է Կենտրոնական Ասիայի ևԱֆրիկյան երկրների մեծ մասը, որոնց արդյունաբերության ճյուղերը սակավաթիվ են: Դրանցից որոշ երկրներ մասնագիտանում են միայն մեկ արտադրանքի թողարկման ուղղությամբ : Շատ ապրանքներ արտադրվում են միայն տեղական շուկայի համար:

13:54, 29 Ապրիլի 2019-ի տարբերակ

Համաշխարհային տնտեսությունը (ինտերէկոնոմիկան), միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգի միջոցներով աշխատանքի միջազգային բաժանման հիման վրա աշխարհի երկրների ազգային տնտեսությունները միավորող տնտեսավարման բազմամակարդակ, գլոբալ համակարգ է։ Ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսությունը կարելի է բնորոշել որպես միջազգային հարաբերություններով միավորված ազգային տնտեսությունների և ոչ պետական կառույցների ամբողջություն։ Համաշխարհային տնտեսությունը առաջացել է աշխատանքի միջազգային բաժանման շնորհիվ, որը իր հետևից բերեց ինչպես արտադրության բաժանում (այսինքն՝ միջազգային մասնագիտացում), այնպես էլ դրա միավորում՝ կոոպերացիա։ Մարդկանց կողմից գոյության միջոցների ստեղծման եղանակներն աշխարհում խիստ տարբերվում են: Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի երկրները, Ճապոնիան և Ավստրալիան արդյունաբերությամբ ամենազարգացածներն են: Դրանք իրենց ապրանքներն ու ծառայությունները վաճառում են աշխարհով մեկ: Տնտեսապես թույլ զարգացած է Կենտրոնական Ասիայի ևԱֆրիկյան երկրների մեծ մասը, որոնց արդյունաբերության ճյուղերը սակավաթիվ են: Դրանցից որոշ երկրներ մասնագիտանում են միայն մեկ արտադրանքի թողարկման ուղղությամբ : Շատ ապրանքներ արտադրվում են միայն տեղական շուկայի համար:


Տնտեսության տեսակները

Առաջնային տնտեսություններն են, օրինակ՝ հողագործությունն ու հանքարդյունահանումը: Երկրորդային արտադրությունները հումքային նյութերից պատրաստում են վերջնական արտադրանք (օրինակ՝ հագուստ կամ ավտոմեքենաներ): Մարդիկ, ովքեր զբաղված են երրորդային տնտեսության մեջ, իրականացնում են տարբեր ծառայություններ: Օրինակ՝ բանկային գործունեություն, ապահովագրություն, զբոսաշրջություն և այլն: Տնտեսապես առավել առաջադեմ երկրները (Գերմանիա, ԱՄՆ) զարգացրել են չորրորդային տնտեսությունը: Օրինակ՝ կենսատեխնոլոգիան, որը զբաղված է նոր մթերքների հետազոտությամբ ու մշակմամբ:

Բարեկեցության գնահատումը

Երկրի հարստությունը կարող է չափվել մի քանի եղանակով, օրինակ՝ մեկ շնչի հաշվով տարեկան եկամտով առևտրի ծավալով և յուրաքանչյուր տարի երկրի արտադրած ապրանքների ու ծառայությունների վաճառքից ստացվող ընդհանուր եկամտով՝ համախառն ազգային եկամտով (ՀԱԵ): ՀԱԵ-ի առավել բարձր մակարդակը եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում է: Առավել ցածր մակարդակ ունեցող երկրների մեծ մասն Աֆրիկայում է:

Առևտրի ձևերը

Աշխարհի բոլոր երկրները առևտուր են անում միմյանց հետ, որպեսզի ձեռք բերեն այն ապրանքները, որոնք չեն արտադրվում տվյալ երկրում, կամ վաճառեն իրենց արտադրած ապրանքները: Որոշ երկրներ հենվում են միայն մեկ ապրանքի վրա և կարող են կորցնել եկամտի զգալի մասը, եթե արտահանվող ապրանքի միջազգային գները նվազեն: Այլ երկրներ (օրինակ՝ Գերմանիան և Ճապոնիան) աշխարհի բազմաթիվ երկրներ են արտահանում բազմատեսակ հումք և արդյունաբերական ապրանքներ: Մի շարք հզոր վերազգային ընկերություններ տնօրինում են համաշխարհային ամբողջ առևտրի 70%: Դրանց թվում են «Բրիթիշ Փեթրոլիումը», «Կոկա-կոլան» և «Մայքրոսոֆթը»:


Զբոսաշրջություն

Ներկայումս զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության ամենախոշոր ճյուղերից է արտասահման կամ երկրի ներսում: Առավել զարգացած երկրների բնակիչներն ունեն ավելի մեծ ֆինանսական միջոցներ և ավելի շատ ազատ ժամանակ ճամփորդելու համար: Զբոսաշրջությունը կարող է տեղական տնտեսությանը բերել մեծ եկամուտ: Զբոսաշրջության զարգացման հետևանքով շրջակա միջավայրի աճող աղտոտումը կարող էոչնչացնել այն ձգողականությունը, որը եղել է զբոսաշրջության զարգացման հիմքը:

Նոր արդյունաբերական երկրներ

Թեև համաշխարհային առևտրում գերիշխում են տնտեսապես առավել զարգացած երկրները, այնուամենայնիվ 1970-ականներից տնտեսապես նվազ զարգացած երկրները համաշխարհային առևտրում իրենց բաժինը 10%-ից հասցրել են մինչև 30%: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Մալայզիան, և Բրզիլը, օգտվել են իրենց կառավարությունների կամ այլ երկրների օգնությունից և արտադրում ու արտահանում են ապրանքների լայն տեսականի: Արտադրանքը ներառում է ավտոմեքենաներ, էլեկտրոնային սարքեր, հագուստ և կոշկեղեն: Վերազգային ընկերությունները նախընտրում են տեղական էժան աշխատուժի շնորհիվ կազմակերպել արտադրություն այս երկրներում:

Համաշխարհային տնտեսության սուբյեկտները

Համաշխարհային տնտեսական հարաբերությունների սուբյեկտներ համարվում են.

  • Միջազգային տնտեսական կազմակերպությունները (ԱՄՀ և ԶՎՄԲ),
  • Անդրազգային կորպորացիաներ (ԱԱԿ) և դրանց երկարաժամկետ պայմանագրային պարտականությունների վրա հիմնվող միությունները,
  • Անդրազգային բանկեր,
  • Ֆինանսաարդյունաբերական խմբեր ՎԱԿ-ի և ՎԱԲ-ի միավորումը,
  • Բորսաներ (հատկապես խոշորները),
  • Խոշոր ձեռներեցները,
  • Պետությունները և դրանց հավասարեցված տարածքները, ինչպես նաև տվյալ պետությունների և տարածքների վարչական միավորները,
  • Համաշխարհային ֆինանսական և տնտեսական կազմակերպությունները (ներառյալ խոշոր ներդրողներին և որոշակի միջազգային շուկաների վերահսկողությամբ զբաղվող խոշոր ընկերությունների կազմակերպություն-միավորումները, երկրների միավորումները տարածքաշրջանի ներսում՝ ԱՊՀ)։

Համաշխարհային տնտեսության զարգացման ցուցանիշները

  • Համաշխարհային տնտեսության աճը 2005 թվականի ընթացքում կազմել է 4,4 %։ Բոլոր երկրների գումարային ՀՆԱ-ն 2005 թվականի վերջի դրությամբ կազմել է 43,07 տրիլիոն դոլար։ 1970-ական թվականների սկզբից սկսած նկատվում է համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղեցման միտում։
  • Համաշխարհային տնտեսության առաջնությունը զբաղեցնում են Միացյալ Նահանգները ինչպես անվանական արտահայտությամբ ցուցանիշով, այնպես էլ գնողունակության պարիտետի. - (60,63 տրիլիոն ԱՄՆ դոլար) Հետևաբար, միջինում բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ կազմում է ամեն մարդուն մոտ 9500 դոլար։
  • Ներկայումս աշխարհում հաշվվում է մոտավորապես 30 հազար անդրազգային կորպորացիաներ և մոտավորապես 300 հազար դրանց մասնաճյուղեր։ [1]

Աղբյուրներ