«Լևոն Խեչոյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://նախագահ.հայ/ +https://www.president.am/)
Տող 13. Տող 13.
2000 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» [[վեպ]]ի համար արժանացել է ՀՀ պետական «[[Ոսկե եղեգն]]» մրցանակի։
2000 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» [[վեպ]]ի համար արժանացել է ՀՀ պետական «[[Ոսկե եղեգն]]» մրցանակի։


2013 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է [[«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ]]ով<ref>[http://նախագահ.հայ/hy/decrees/item/900 Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին]</ref>, սակայն հրաժարվել է ստանալ մեդալը, նշելով՝ «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի է հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»<ref>{{Cite web|title = Տոնդ շնորհավոր, Լեւոն Խեչոյան {{!}} Asparez|url = http://www.asparez.am/news-hy/tond_shnorhavor_levon_xechoyan-hy/|website = www.asparez.am|accessdate = 2015-11-30}}</ref>:
2013 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է [[«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ]]ով<ref>[https://www.president.am/hy/decrees/item/900 Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին]</ref>, սակայն հրաժարվել է ստանալ մեդալը, նշելով՝ «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի է հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»<ref>{{Cite web|title = Տոնդ շնորհավոր, Լեւոն Խեչոյան {{!}} Asparez|url = http://www.asparez.am/news-hy/tond_shnorhavor_levon_xechoyan-hy/|website = www.asparez.am|accessdate = 2015-11-30}}</ref>:


== Մահը ==
== Մահը ==

17:51, 21 Ապրիլի 2019-ի տարբերակ

Լևոն Խեչոյան
Ծնվել էդեկտեմբերի 8, 1955(1955-12-08)
ԾննդավայրԲարալեթ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 8, 2014(2014-01-08) (58 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԳյումրու պետական մանկավարժական ինստիտուտ (1983) և Շիրակի պետական համալսարան
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
Լևոն Խեչոյան Վիքիդարանում
 Levon Khechoyan Վիքիպահեստում

Լևոն Վանիկի Խեչոյան (դեկտեմբերի 8, 1955(1955-12-08), Բարալեթ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 2014(2014-01-08), Երևան, Հայաստան), հայ արձակագիր։

Կենսագրություն

1983 թվականին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից ապրել է Հրազդան քաղաքում։ 1988 թվականից նրա ստեղծագործությունները սկսում են տպագրվել հանրապետական մամուլում։ Անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով։ 1995 թվականին լույս է տեսել «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը։ «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպը թարգմանված է ռուսերեն[1]։

Վերջին՝ «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել գրողի մահից մեկ շաբաթ անց՝ 2014 թվականի հունվարի 15-ին[2]: Մասնակցել է Արցախյան պատերազմին։

Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն և այլ լեզուներով։ Խեչոյանի ստեղծագործություններում անընդհատ նկատվում է հայերի կողմից 20-րդ դարում վերապրած ողբերգությունների հիշատակը՝ սկսած 1915թ.-ի եղեռնից մինչև Սպիտակի երկրաշարժը և 90-ականների պատերազմները, սակայն բացակայում են առասպելականացումը և հերոսացումը՝ փոխարեն առկա է խորը վիշտը։

Մրցանակներ

2000 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական «Ոսկե եղեգն» մրցանակի։

2013 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[3], սակայն հրաժարվել է ստանալ մեդալը, նշելով՝ «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի է հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»[4]:

Մահը

Մահացել է Երևանում, ծանր հիվանդությունից։

Երկերի մատենագիտություն

  • Խնկի ծառեր (պատմվածքներ), Երևան, 1991, 168 էջ:
  • Արշակ արքա, Դրաստամատ ներքինի, Երևան, 1995, 272 էջ:
  • Սև գիրք, ծանր բզեզ, Երևան, 1999, 200 էջ:
  • Տան պահապան հրեշտակը (հեքիաթներ), Երևան, 2002, 64 էջ:
  • Երրորդ որդին: Արշակ արքա, Դրաստամատ ներքինի, Երևան, 2002, 340 էջ:
  • Հունիսի հինգը և վեցը, Երևան, 2002, 152 էջ:
  • Հողի դողը, Անթիլիաս, 2003, 233 էջ:
  • Երրորդ որդին, Երևան, 2004:
  • Ձայներ և տեսիլքներ, Երևան, 2006, 232 էջ:
  • Փուշը, հայր, փուշը, Երևան, 2011, 352 էջ:
  • Պատմվածքներ, Երևան, 2013, 232 էջ: [1]
  • Արշակ արքա, Դրաստամատ ներքինի, Երևան, 2013, 264 էջ:
  • Մհերի դռան գիրքը, Երևան, 2014, 396 էջ:
  • «Оливковая ветвь», Ուկրաինա, 2000:
  • «Знойный день» Մոսկվա, 2004:
  • «Black Book, Weighty Bug», Լոնդոն, 2008:
  • «Ладанові дерева», Ուկրաինա, 2012, (Անուշավան Մեսրոպյանի թարգ.):

Ծանոթագրություններ

  1. «Լևոն Խեչոյան - Կենսագրություն». armenianhouse.org. Վերցված է 2015-11-30-ին.
  2. «Հակոբ Մովսես. «Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» նրա վերադարձն էր»». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2015-11-30-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  3. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
  4. «Տոնդ շնորհավոր, Լեւոն Խեչոյան | Asparez». www.asparez.am. Վերցված է 2015-11-30-ին.

Արտաքին հղումներ