«Կիրակոս Գանձակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հոդվածում կարճ, բայց շատ միտք պարունակող տեքստ է Կիրակոս Գանձակեցու կյանքի վերաբերյալ:
չNo edit summary
Տող 1. Տող 1.
=== Կյանքը ===
{{Տեղեկաքարտ Անձ}}
Կիրակոս Գանձակեցին սիրում է պատմության թելը ընդհատել և խոսել իր մտերիմների ու մտերմական հարաբերությունների մասին, մի բան, որ շատ հաճելի ու անհրաժեշտ մի զեղում է, և որից հաճախ կարևոր տեղեկություններ ենք իմանում:

'''Կիրակոս Գանձակեցի''' ([[1203]], [[Գանձակ]]ի շրջան - [[1271]]), հայ պատմիչ և եկեղեցական գործիչ։
'''Կիրակոս Գանձակեցի''' ([[1203]], [[Գանձակ]]ի շրջան - [[1271]]), հայ պատմիչ և եկեղեցական գործիչ։



17:53, 19 Ապրիլի 2019-ի տարբերակ

Կյանքը

Կիրակոս Գանձակեցին սիրում է պատմության թելը ընդհատել և խոսել իր մտերիմների ու մտերմական հարաբերությունների մասին, մի բան, որ շատ հաճելի ու անհրաժեշտ մի զեղում է, և որից հաճախ կարևոր տեղեկություններ ենք իմանում:

Կիրակոս Գանձակեցի (1203, Գանձակի շրջան - 1271), հայ պատմիչ և եկեղեցական գործիչ։

Կենսագրություն

Ծնվել է «յաշխարհն Գանձակայ», ոչ բուն Գանձակում:

Մանուկ հասակում, 1209-1212 թվականներին հավանաբար, ուսումնառությունն սկսում է Մխիթար Գոշի՝ Նոր Գետիկի դպրոցում։ Կիրակոս Գանձակեցին այստեղ է մնացել, ըստ երևույթին, մինչև 1215-1216 թվականները։ Այնուհետև մեկնել է Խորանաշատ վանքի դպրոցը, որը հիմնադրել է Գոշի աշակերտ Հովհաննես Վանականը։

1225 թվականին Խորեզմի սուլթան Ջալալէդդինը ասպատակում է նաև Տավուշը, որտեղ էր Խորանաշատ վանքը։ Հովհաննես Վանականը իր աշակերտների հետ տեղափոխվում է Լորուտ գյուղի մոտ փորել տված քարայրը և շարունակում է ուսուցանել։ Սակայն 1236 թվականին մոնղոլ Մոլար Նուինի հրոսակները հասնում են մինչև Տավուշ, գրավում այն և կողոպտում քարայր-դպրոցն ու այնտեղ ապաստանած ժողովրդին։ Նրանք ուսուցչապետ Հովհաննես Վանականին և նրա աշակերտներից մի քանիսին, այդ թվում և Կիրակոսին, գերեվարում են։ Մի քանի ամիս անց փրկագնով Հովհաննես Վանականը ազատվում է, իսկ Գանձակեցին անմիջապես դիմում է փախուստի։ Գերեվարության ժամանակ նա ծանոթանում է մոնղոլ-թաթարական սովորույթներին, կենցաղային մանրամասներին, մասամբ նաև լեզվին, որոնց վերաբերյալ հետագայում բավականին նյութ է հաղորդել իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ։

Գանձակեցին պարբերաբար եղել է մերձակա կենտրոնական վանքերում, այդ թվում և Հաղպատում, որտեղ էլ Վարդան Արևելցուն խնդրել է գրել «Մեկնութիւն Երգոց երգոյն» աշխատությունը։

Կիրակոս Գանձակեցին մինչև կյանքի վերջը զբաղվել է մատենագիտական աշխատանքով։ Մահացել է 1271 թվականի աշնանը, հավանաբար Նոր Գետիկի վանքում, որտեղ էլ թաղվել է։

Աշխատություններ

Գրականություն

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրակոս Գանձակեցի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրակոս Գանձակեցի» հոդվածին։