«Վահան Չերազ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13. Տող 13.
Հայաստանի խորհրդայնացումից հետո, ի տարբերություն իր ընկերներից շատերին, նա նախընտրում է մնալ հայրենիքում, իր սկաուտների մոտ՝ արհամարհելով իրեն սպառնացող վտանգը և հարազատների զգուշացումները, իսկ 1921 թվականին մասնակցում է փետրվարյան ապստամբությանը։ Արդեն խորհրդային կարգերի օրոք Վահան Չերազը Ալեքսանդրապոլում (Գյումրի) աշխատում է Ամերիկյան օգնության կոմիտեում (Արմենկոմ), զբաղվում է հայ որբերի խնամակալությամբ, կազմակերպում սկաուտական և մարզական մանկապատանեկան խմբեր: 1924 թվականին նա անհիմն մեղադրվում է «լրտեսության մեջ հօգուտ ԱՄՆ-ի և Անգլիայի», աքսորվում է Սիբիր, սակայն մի քանի ամիս անց ազատվում է, վերադառնում Խորհրդային Հայաստան և նորից զբաղվում որբերի դաստիարակությամբ։ Թեպետ Վահան Չերազը շարքային դաշնակցական չէր, [[1927]] թվականին նման զրպարտությամբ  ձերբակալում են Լենինականում, 1928 թվի հունվարի 9֊ին գնդակահարում Թիֆլիսում<ref>[https://inknagir.org/?p=6573 Ընտանեկան ալբոմ. Վահան Չերազ մաս 2]</ref>։
Հայաստանի խորհրդայնացումից հետո, ի տարբերություն իր ընկերներից շատերին, նա նախընտրում է մնալ հայրենիքում, իր սկաուտների մոտ՝ արհամարհելով իրեն սպառնացող վտանգը և հարազատների զգուշացումները, իսկ 1921 թվականին մասնակցում է փետրվարյան ապստամբությանը։ Արդեն խորհրդային կարգերի օրոք Վահան Չերազը Ալեքսանդրապոլում (Գյումրի) աշխատում է Ամերիկյան օգնության կոմիտեում (Արմենկոմ), զբաղվում է հայ որբերի խնամակալությամբ, կազմակերպում սկաուտական և մարզական մանկապատանեկան խմբեր: 1924 թվականին նա անհիմն մեղադրվում է «լրտեսության մեջ հօգուտ ԱՄՆ-ի և Անգլիայի», աքսորվում է Սիբիր, սակայն մի քանի ամիս անց ազատվում է, վերադառնում Խորհրդային Հայաստան և նորից զբաղվում որբերի դաստիարակությամբ։ Թեպետ Վահան Չերազը շարքային դաշնակցական չէր, [[1927]] թվականին նման զրպարտությամբ  ձերբակալում են Լենինականում, 1928 թվի հունվարի 9֊ին գնդակահարում Թիֆլիսում<ref>[https://inknagir.org/?p=6573 Ընտանեկան ալբոմ. Վահան Չերազ մաս 2]</ref>։


Չերազի կինը՝ Վարդանուշ Չերազը, գնդակահարվել է [[1937]] թվականին։ Վարդգես Անդրեասյանը՝ Վարդանուշի եղբայրը, որդեգրել է նրանց որբ մնացած դստերը՝ Բյուրակնին։ Վախենալով հետապնդումներից՝ նա փոխում է աղջկա ազգանունը՝ դարձնելով Անդրեասյան։ Բանասեր Բյուրակն Անդրեասյան-Չերազն այժմ բնակվում է Երևանում։
Չերազի կինը՝ Վարդանուշ Չերազը, գնդակահարվել է [[1937]] թվականին<ref>[[ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱԼԲՈՄ ՎԱՐԴԱՆՈՅՇ|https://inknagir.org/?p=5953]]</ref>։ Վարդգես Անդրեասյանը՝ Վարդանուշի եղբայրը, որդեգրել է նրանց որբ մնացած դստերը՝ Բյուրակնին։ Վախենալով հետապնդումներից՝ նա փոխում է աղջկա ազգանունը՝ դարձնելով Անդրեասյան։ Բանասեր Բյուրակն Անդրեասյան-Չերազն այժմ բնակվում է Երևանում։


== Հիշատակ ==
== Հիշատակ ==

14:48, 19 Ապրիլի 2019-ի տարբերակ

Վահան Չերազ
Պատկեր:Vahan cheraz.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝հասարակական գործիչ և մարզիկ
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 16, 1886(1886-08-16)
Ծննդավայր՝Կոստանդնուպոլիս
Մահվան ամսաթիվ՝1928
Մահվան վայր՝Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ

Վահան Չերազ (օգոստոսի 16, 1886(1886-08-16), Կոստանդնուպոլիս - 1928, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ հայտնի մարզիկ, Կ.Պոլսի և Հայաստանի Հանրապետության սկաուտական շարժման հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն

Վահան Չերազը հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, մտավորական, խմբագիր և գրող Մինաս Չերազի եղբորորդին էր։ Նա սովորել է Պոլսի և Փարիզի ուսումնական հաստատություններում, եղել է Հ.Մ.Ը.Մ.-ի սկաուտական շարժման հիմնադիրներից մեկը։ Առաջինն էր, որ ֆուտբոլը բերել է Օսմանյան կայսրություն, հիմնել է ֆուտբոլի խմբեր և խաղեր կազմակերպել։ Վահան Չերազի և նրա համախոհների ջանքերով դեռևս 1908 թվականին Պոլսում ստեղծվել է հանրահայտ «Տորք» հայկական մարզական ակումբը, որտեղ նա ֆուտբոլի թիմի առաջատար խաղացողն էր: 1912 թվականին «Տորք» մարզական ակումբը Պոլսում կազմակերպում էր արդեն լողի, թենիսի ու հեծանվավազքի մրցումներ[1]:

1914 թվականին, երբ սկսվում է Առաջին աշխարհամարտը, Վահան Չերազը մեկնում է Թիֆլիս, ընդգրկվում Զորավար Անդրանիկի կամավորական ջոկատում և նրա հրամանատարությամբ մասնակցում տարածաշրջանում ընթացող մարտական գործողություններին ընդհուպ մինչև 1919 թվականը: Անդրանիկի ջոկատի կազմալուծումից հետո Չերազը մեկնում է Պոլիս, 1920 թվականին Հայաստանի Հանրապետության Կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով Պոլիսից տեղափոխվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), որպեսզի հայրենիքում զարգացնի մարզական կյանքը։ Այդ ժամանակաշրջանում Ցեղասպանությունը վերապրած որբերի մի մասը կենտրոնացած էր Ալեքսանդրապոլում։ Մասնակցել է 1921 թվի փետրվարյան ապստամբությանը[2]։

Հայաստանի խորհրդայնացումից հետո, ի տարբերություն իր ընկերներից շատերին, նա նախընտրում է մնալ հայրենիքում, իր սկաուտների մոտ՝ արհամարհելով իրեն սպառնացող վտանգը և հարազատների զգուշացումները, իսկ 1921 թվականին մասնակցում է փետրվարյան ապստամբությանը։ Արդեն խորհրդային կարգերի օրոք Վահան Չերազը Ալեքսանդրապոլում (Գյումրի) աշխատում է Ամերիկյան օգնության կոմիտեում (Արմենկոմ), զբաղվում է հայ որբերի խնամակալությամբ, կազմակերպում սկաուտական և մարզական մանկապատանեկան խմբեր: 1924 թվականին նա անհիմն մեղադրվում է «լրտեսության մեջ հօգուտ ԱՄՆ-ի և Անգլիայի», աքսորվում է Սիբիր, սակայն մի քանի ամիս անց ազատվում է, վերադառնում Խորհրդային Հայաստան և նորից զբաղվում որբերի դաստիարակությամբ։ Թեպետ Վահան Չերազը շարքային դաշնակցական չէր, 1927 թվականին նման զրպարտությամբ  ձերբակալում են Լենինականում, 1928 թվի հունվարի 9֊ին գնդակահարում Թիֆլիսում[3]։

Չերազի կինը՝ Վարդանուշ Չերազը, գնդակահարվել է 1937 թվականին[4]։ Վարդգես Անդրեասյանը՝ Վարդանուշի եղբայրը, որդեգրել է նրանց որբ մնացած դստերը՝ Բյուրակնին։ Վախենալով հետապնդումներից՝ նա փոխում է աղջկա ազգանունը՝ դարձնելով Անդրեասյան։ Բանասեր Բյուրակն Անդրեասյան-Չերազն այժմ բնակվում է Երևանում։

Հիշատակ

2018 թվի հուլիսի 23֊ին Գյումրիում բացվեց Վահան Չերազի հուշարձանը։ 2014 թվականի հունիսի 7-ին Գյումրու մանկավարժական ինստիտուտում բացվել է Վահան Չերազի լսարանը և տեղադրվել նրա կիսանդրին[5][6]։ 2018 թվականի հուլիսի 23-ին Գյումրի քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակին հարող Վահան Չերազի անունը կրող փողոցում տեղադրվել է սկաուտական շարժման առաջնորդի հուշարձանը[7]:

Վահան Չերազի հուշարձանը Գյումրիում


Ծանոթագրություններ

  1. Վահան Չերազ` Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիրը
  2. Վահան Չերազ. Թէ ինչպէս սիգտիր ըրինք պօլշևիկները
  3. Ընտանեկան ալբոմ. Վահան Չերազ մաս 2
  4. https://inknagir.org/?p=5953
  5. Լսարան` Վահան Չերազի անունով
  6. Կիւմրիի մէջ պիտի տեղադրուի Վահան Չերազի կիսանդրին
  7. «Գյումրիում տեղի է ունեցել Վահան Չերազի հուշարձանի բացման արարողությունը». 2018-07-23. Վերցված է 2018-08-07-ին.

Արտաքին հղումներ