«Խուրամյան շարժում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Խուրամյան շարժում''', [[Աբբասյան խալիֆայություն|Աբբասյան խալիֆայության]] դեմ [[Իրան]]ի տարածքում ծագած մի շարք ապստամբությունների ընդհանուր անվանումը։
'''Խուրամյան շարժում''', [[Աբբասյան խալիֆայություն|Աբբասյան խալիֆայության]] դեմ [[Իրան]]ի տարածքում ծագած մի շարք ապստամբությունների ընդհանուր անվանումը։

Խուրամյան շարժման գաղափարախոսությունը համարվում է մազդակյան ուսմունքի (տես Մազդակյան շարժում) հետագա զարգացումը։ Խուրամյան շարժման մասնակիցներն ընդունել են երկու հիմնական հոգևոր ուժ՝ լույսն ու խավարը, բարին ու չարը, պայքարում էին խալիֆայության դեմ, թշնամի էին իսլամին, քարոզել են սոցիալական հավասարություն, ժխտել մասնավոր սեփականությունը և ձգտել են վերականգնել հին գյուղացիական ազատ համայնքը։
Խուրամյան շարժման գաղափարախոսությունը համարվում է [[Մազդակյան շարժում|մազդակյան ուսմունքի]] հետագա զարգացումը։ Խուրամյան շարժման մասնակիցներն ընդունել են երկու հիմնական հոգևոր ուժ՝ լույսն ու խավարը, բարին ու չարը, պայքարում էին խալիֆայության դեմ, թշնամի էին իսլամին, քարոզել են սոցիալական հավասարություն, ժխտել մասնավոր սեփականությունը և ձգտել են վերականգնել հին գյուղացիական ազատ համայնքը։

Բաբեկի ապստամբության հիմնական ուժը խուրամյան շարժման հետևորդներն էին՝ շահագործվող գյուղացիությանը և արհեստավորները, որոնք պայքարում էին արաբական խալիֆայության տիրապետության, ֆեոդալական շահագործման և իսլամի դեմ։ Բաբեկն ու նրա հետևորդները պահանջել են գույքային հավասարություն՝ հասարակության բոլոր անդամների համար։ Ապստամբությանը ժամանակավորապես հարել է նաև տեղական մանր ազնվականությունը, որը տուժել էր խալիֆայության տիրապետությունից։ 820-ական թվականներին Բաբեկը գրավել է Ատրպատականի մեծագույն մասը և հասել [[Խորասան (պատմական երկրամաս)|Խորասան]] (Արևմտյան Իրան)։ Ապստամբությունը շուտով ընդգրկել է կենտրոնական Իրանն ու Հայաստանի արևելյան գավառները ([[Սյունիք]])։ Ապստամբների թիվը հասել է 300 հազար։ Շարժման վերելքի ժամանակ ֆեոդալները երբեմն վախից կամ իրենց իրավունքները պահպանելու մտահոգությամբ աջակցել են ապստամբներին։ Սակայն, երբ նրանց համար պարզ է դարձել ապստամբության դասակարգային բնույթը, լքել են և թշնամական դիրք բռնել նրա հանդեպ։ Ապստամբությունն անհաջողության է մատնվել։ 837 թվականին Բաբեկը փորձել է անցնել [[Բյուզանդիա]], սակայն ֆեոդալները բռնել են նրան և հանձնել արաբական իշխանություններին։ Բաբեկը տարվել է [[Բաղդադ]] 838 թվականին, ծանր խոշտանգումներից հետո՝ քառատվել։ Բաբեկի ապստամբությունը ծանր հարված է հասցրել խալիֆայությանը, որի դեմ նրա ազդեցությամբ ընդվզել են խալիֆայության տիրապետության տակ գտնվող մյուս ժողովուրդները։

12:18, 19 Ապրիլի 2019-ի տարբերակ

Խուրամյան շարժում, Աբբասյան խալիֆայության դեմ Իրանի տարածքում ծագած մի շարք ապստամբությունների ընդհանուր անվանումը։

Խուրամյան շարժման գաղափարախոսությունը համարվում է մազդակյան ուսմունքի հետագա զարգացումը։ Խուրամյան շարժման մասնակիցներն ընդունել են երկու հիմնական հոգևոր ուժ՝ լույսն ու խավարը, բարին ու չարը, պայքարում էին խալիֆայության դեմ, թշնամի էին իսլամին, քարոզել են սոցիալական հավասարություն, ժխտել մասնավոր սեփականությունը և ձգտել են վերականգնել հին գյուղացիական ազատ համայնքը։

Բաբեկի ապստամբության հիմնական ուժը խուրամյան շարժման հետևորդներն էին՝ շահագործվող գյուղացիությանը և արհեստավորները, որոնք պայքարում էին արաբական խալիֆայության տիրապետության, ֆեոդալական շահագործման և իսլամի դեմ։ Բաբեկն ու նրա հետևորդները պահանջել են գույքային հավասարություն՝ հասարակության բոլոր անդամների համար։ Ապստամբությանը ժամանակավորապես հարել է նաև տեղական մանր ազնվականությունը, որը տուժել էր խալիֆայության տիրապետությունից։ 820-ական թվականներին Բաբեկը գրավել է Ատրպատականի մեծագույն մասը և հասել Խորասան (Արևմտյան Իրան)։ Ապստամբությունը շուտով ընդգրկել է կենտրոնական Իրանն ու Հայաստանի արևելյան գավառները (Սյունիք)։ Ապստամբների թիվը հասել է 300 հազար։ Շարժման վերելքի ժամանակ ֆեոդալները երբեմն վախից կամ իրենց իրավունքները պահպանելու մտահոգությամբ աջակցել են ապստամբներին։ Սակայն, երբ նրանց համար պարզ է դարձել ապստամբության դասակարգային բնույթը, լքել են և թշնամական դիրք բռնել նրա հանդեպ։ Ապստամբությունն անհաջողության է մատնվել։ 837 թվականին Բաբեկը փորձել է անցնել Բյուզանդիա, սակայն ֆեոդալները բռնել են նրան և հանձնել արաբական իշխանություններին։ Բաբեկը տարվել է Բաղդադ 838 թվականին, ծանր խոշտանգումներից հետո՝ քառատվել։ Բաբեկի ապստամբությունը ծանր հարված է հասցրել խալիֆայությանը, որի դեմ նրա ազդեցությամբ ընդվզել են խալիֆայության տիրապետության տակ գտնվող մյուս ժողովուրդները։

Շարժումը սկզբնավորվել է 755 թ.-ին՝ Հյուսիս-Արևելյան Իրանում։ Ամենախոշոր արտահայտություններն էին Մուքաննայի ապստամբությունը և Բաբեկի ապստամբությունը։ Վերջինս ուներ երկակի բնույթ։ Ապստամբները, արաբ, զորքերի դեմ պայքարելուն զուգընթաց, ասպատակել են Հայաստանի Սյունիք և Արցախ նահանգները (միայն Գեղարքունի գավառում Բաբեկը կոտորել է 15 000 մարդ, ավերել Մաքենոց նշանավոր վանքը)։ Արցախի իշխան Սմբատի որդի Սահլը» ԱԱԴ չարագործություններից վրդովված, 837 թ.-ին Հայաստան ապաստանած Բաբեկին հանձնել է Աֆշին զորավարին։

Գրականություն

  • Միխայել Ասորի, ժամանակագրութիւն, Երուսաղեմ, 1871, էջ 364—65
  • Լեո, Երկ. ժող., հ. 2, Ե., 1967, էջ 414-24
  • Томара M., Бебек, M., 1936
  • Петрушевский И. П., К истории маздакитов в этоху посподства ислама, «Hapoды Азии и Африки» 1970, № 5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։