«Նինա Բերբերովա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 34. Տող 34.


{{DEFAULTSORT:Բերբերովա, Նինա}}
{{DEFAULTSORT:Բերբերովա, Նինա}}
[[Կատեգորիա:Ռուս գրողներ]]
[[Կատեգորիա:Ռուս կին գրողներ]]
[[Կատեգորիա:Ռուս գրականագետներ]]
[[Կատեգորիա:Ռուս գրականագետներ]]
[[Կատեգորիա:Ռուս գրողների կանայք]]
[[Կատեգորիա:Ռուս գրողների կանայք]]

20:41, 17 Ապրիլի 2019-ի տարբերակ

Նինա Բերբերովա
ռուս.՝ Нина Берберова
Ծնվել էհուլիսի 26 (օգոստոսի 8), 1901[1][2] կամ օգոստոսի 8, 1901(1901-08-08)[3][4][2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5]
Վախճանվել էսեպտեմբերի 26, 1993(1993-09-26)[1][6][7][…] (92 տարեկան)
Վախճանի վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, քննադատ, հրապարակախոս և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ֆրանսիա,  ԱՄՆ և  Ռուսաստան
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան և Եյլի համալսարան
 Nina Berberova Վիքիպահեստում

Նինա Նիկոլաևնա Բերբերովա (ռուս.՝ Нина Николаевна Берберова, հուլիսի 26 (օգոստոսի 8), 1901, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 26, 1993, Ֆիլադելֆիա, ԱՄՆ), հայկական ծագմամբ ռուս գրող, գրականագետ։

Կենսագրություն

Նինա Նիկոլաևնա Բերբերովան ծնվել է 1901 թվականի հուլիսի 26Սանկտ Պետերբուրգում։ Նրա հայրը ծագում էր Եկատերինա II ժամանակ Ղրիմից Նոր Նախիջևան գաղթած նշանավոր հայ վաճառականներ Բերբերովների ընտանիքում։ Նինան ընտանիքի միակ զավակն էր։ Նինա Բերբերովան սկզբնական կրթությունը ստացել է Սանկտ Պետերբուրգում, ապա 1919 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով և այնտեղ հաճախել Դոնի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ։ 1920 թվականին վերադարձել է Սանկտ Պետերբուրգ։

Նինա Բերբերովան ամուսնու՝ Վլադիսլավ Խոդասևիչի հետ Սորենտոում, 1924 թ.

1922 թվականի հունիսին ամուսնու՝ Վլադիսլավ Խոդասևիչի հետ գաղթում է Խորհրդային Միությունից։ Որոշ ժամանակ բնակվել է Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։ 1950 թվականին Բերբերովան Ֆրանսիայից մեկնում և մշտական բնակություն է հաստատում ԱՄՆ-ում, որտեղ նա ռուսաց լեզու և ռուս գրականություն է դասավանդում Եյլի, Պրինսթոնի, Կոռնելի, Կոլումբիայի, Փենսիլվանիայի և Բրին-Մոր քոլեջում։ 1989 թվականին Բերբերովան այցելում է Խորհրդային Միություն և հանդիպում ունենում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի գրական շրջանակների հետ։ Վախճանվել է 1993 թվականի սեպտեմբերի 26-ին Ֆիլադելֆիայում։

Ստեղծագործություններ

  • 1930 - «Վերջինները և առաջինները. վեպ գաղթական կյանքից» (Последние и первые. Роман из эмигрантской жизни.),
  • 1932 - «Տիրակալուհին» (Повелительница),
  • 1935 - «Համանվագակցուհին» (Аккомпаниаторша),
  • 1936 - «Չայկովսկի. Մի կյանքի պատմություն» (Чайковский. История одинокой жизни),
  • 1938 - «Բորոդին» (Бородин),
  • 1938 - «Առանց մայրամուտի» (Без заката),
  • 1947 - «Ալեքսանդր Բլոկը և նրա ժամանակը» (Александр Блок и его время),
  • 1949 - «Ճակատագրի թեթևացում» (Облегчение участи.),
  • 1949 - «Կրավչենկոյի գործը։ Գործի ընթացքը» (Дело Кравченко. История процесса),
  • 1958 - «Շլիմանի հիշատակին» (Памяти Шлимана),
  • 1972 - «Իմ շեղագրումը։ Ինքնակենսագրություն» (Курсив мой. Автобиография),
  • 1981 - «Երկաթե կինը. կենսագրություն» (Железная женщина. Биография),
  • 1921 - 1983 - Բանաստեղծություններ,
  • 1986 - «Մարդիկ և սուտը. XX դարի ռուս մասոնները» (Люди и ложи: Русские масоны XX столетия),
  • 1998 - «Անհայտ Բերբերովան» (Неизвестная Берберова),
  • 2002 - «Ռուսական Փարիզից» (Из «русского Парижа»)։

Գրականություն

  • Русское зарубежье. Золотая книга эмиграции. Первая треть XX века. Энциклопедический биографический словарь. — Москва, 1997.
  • Русские писатели и поэты. Краткий биографический словарь. — Москва, 2000.

Ծանոթագրություններ