«Շուշիի թեմական հոգևոր դպրոց»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 12. | Տող 12. | ||
1903-ին դպրոցը փակվում է, վերաբացվում է 1905-ի աշնանը։ Այն ավելի բարկարգ տեսք է ստանում 1908-10 թվերին` տեսուչ [[Ավետիք Տեր-Պողոսյան]]ի օրոք և նրա ջանքերով։<ref>{{cite book|author=Ս. Կ. Խուդոյան|title=Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին|publisher=«Լույս»|location=Երևան|year=1987|page=էջ 370-374}}</ref>։ Շուշիի թեմական դպրոցը դադարեցնում է իր գոյությունը [[1920]] թ.։ |
1903-ին դպրոցը փակվում է, վերաբացվում է 1905-ի աշնանը։ Այն ավելի բարկարգ տեսք է ստանում 1908-10 թվերին` տեսուչ [[Ավետիք Տեր-Պողոսյան]]ի օրոք և նրա ջանքերով։<ref>{{cite book|author=Ս. Կ. Խուդոյան|title=Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին|publisher=«Լույս»|location=Երևան|year=1987|page=էջ 370-374}}</ref>։ Շուշիի թեմական դպրոցը դադարեցնում է իր գոյությունը [[1920]] թ.։ |
||
== |
== Աշակերտների քանակը == |
||
* 1838 թ. — 20<ref>Արձագանք ամսագիր, 23 հունիսի 2010 թ., «[http://www.artsakank.com.cy/am/news/armenian/2010/shushi-school-opens-in-nineteen-thirty-eight 22 Յունիս 1838 Թուին Բացուեցաւ Շուշիի Թեմական Վարժարանին Հայակերտ Հնոցը]»</ref> |
* 1838 թ. — 20<ref>Արձագանք ամսագիր, 23 հունիսի 2010 թ., «[http://www.artsakank.com.cy/am/news/armenian/2010/shushi-school-opens-in-nineteen-thirty-eight 22 Յունիս 1838 Թուին Բացուեցաւ Շուշիի Թեմական Վարժարանին Հայակերտ Հնոցը]»</ref> |
||
* 1970 թ. — 158 |
* 1970 թ. — 158 |
05:20, 16 հունվարի 2012-ի տարբերակ
Շուշիի թեմական հոգևոր դպրոց, միջնակարգ ուսումնական հաստատություն Շուշիում` 9 ուսումնական տարվա տևողությամբ։ Ընդհատումներով գործել է 1838-1920 թթ.։
Պատմական ակնարկ
Բացվել է 1838-ի հունիսի 22-ին։
Ներսես Աշտարակեցու կարգադրությամբ 1852-ի նոյեմբերին փակվում է նաև այս դպրոցը։ Դպրոցի վերաբացումը կաթողիկոսը թույլատրում է երեք տարի անց՝ 1855-ի նոյեմբերին։ 1860-ին դպրոցը հանձնվում է Շուշու հասարակության կողմից ընտրված հոգաբարձությանը։ Հոգաբարձությանը հաջողվում է զգալի չափով բարելավել դպրոցի նյութական դրությունը։
Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ Մաթեոս կաթողիկոսը, շուշեցիների խնդրանքով, 1863-ին դպրոցի տեսուչ է նշանակում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում տարիներ առաջ հռչակված Պետրոս Շանշյանին։ Վերջինիս օգնականն է եղել Պերճ Պռոշյանը, որն այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն և ազգային պատմություն։ Շանշյանի և Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը սկսում է ծաղկել, դառնում է եռդասյան` իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անունը։ Այն կոչվում է «Եղիշյան ազգային հոգևոր դպրոց»՝ 5-րդ դարի պատմիչ Եղիշեի անունով։
1877-78 ուստարում Շուշու թեմական տեսուչ է եղել փիլիսոփայության դոկտոր, հետագայում Երևանում հրատարակվող «Պսակ» թերթի խմբագիր և հասարակական գործիչ Վասակ Պապաջանյանը։
1903-ին դպրոցը փակվում է, վերաբացվում է 1905-ի աշնանը։ Այն ավելի բարկարգ տեսք է ստանում 1908-10 թվերին` տեսուչ Ավետիք Տեր-Պողոսյանի օրոք և նրա ջանքերով։[1]։ Շուշիի թեմական դպրոցը դադարեցնում է իր գոյությունը 1920 թ.։
Աշակերտների քանակը
- 1838 թ. — 20[2]
- 1970 թ. — 158
- 1893 թ. — 492
- 1909 թ. — 374
Հայտնի դասավանդողներ
- Պետրոս Շանշյան
- Պերճ Պռոշյան
- Խորեն Ստեփանե
- Ղազարոս Աղայան (1881-1882)
- Սեդրակ Մանդինյան
- Սահակ Մանվելյան
Առարկաներ
Դասավանդվել են հայոց լեզու, ռուսաց լեզու, պարսկերեն, թվաբանություն, կրոն, պատմություն և երգեցողություն։ Սեդրակ Մանդինյան, առաջին անգամ դասավանդել է մանկավարժություն, իսկ չորրորդ դասարանն ավարտողներից կազմվել է մանկավարժական հատուկ դասարան, որը տեղի ծխական դպրոցի համար պատրաստել է ուսուցիչներ։
Հայտնի աշակերտներ
- Արամ Մանուկյան
- Արշակ Աթայան
- Բախշի Իշխանյան
- Գարեգին Ա Հովսեփյան
- Գրիգոր Ներսիսյան
- Լեո
- Հակոբ Խանլարյան
- Հակոբ Հովհաննիսյան
- Մուրացան
- Նիկոլ Դուման
- Սողոմոն Մելիք-Շահնազարյանց
- Ստեփան Աղաջանյան
- Վաղարշ Վաղարշյան
- Վարդան Աբովյան
- Տմբլաչի Խաչան
Հղումներ
Գրականություն
- Լեո, «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի - 1838-1913», Թիֆլիզ, 1914, 692 էջ։
- Մ. Հ. Սանթրոսյան, «Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին», էջ 412-418։
Մամուլ
- «Արարատ», 1871, Թ. էջ 295-301; 349-351։ 1873, Ը. էջ 310-312։ 1888, Թ. էջ 866-885։ 1893, էջ 866-885։
- «Նոր դպրոց», 1909, թիվ 1, էջ 89։ 1909, թիվ 6-7, էջ 149։ 1913, թիվ 4, էջ 52-64։ 1913, թիվ 5, էջ 63-72։ 1913, թիվ 6, էջ 61-63։ 1913, թիվ 7, էջ 11-18։
- ↑ Ս. Կ. Խուդոյան (1987). Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին. Երևան: «Լույս». էջ էջ 370-374.
- ↑ Արձագանք ամսագիր, 23 հունիսի 2010 թ., «22 Յունիս 1838 Թուին Բացուեցաւ Շուշիի Թեմական Վարժարանին Հայակերտ Հնոցը»