«Գլորիա Ստյուարտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Արտաքին հղումները հարկավոր է թարգմանել
Տող 26. Տող 26.


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://www.zimbio.com/pictures/qX8GNMu2tLX/AMPAS+Centennial+Celebration+Gloria+Stuart/ypGM_sG0JNk/Carla+Laemmle Глория Стюарт] на церемонии вручения премии[Премия Гильдии киноактёров США 22 июля 2010 года
* [http://www.papillongallery.com/gloria_stuart.html Живопись Глории Стюарт]
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՎՊԵ}}
{{ՎՊԵ}}

18:36, 14 Ապրիլի 2019-ի տարբերակ

Գլորիա Ստյուարտ
անգլ.՝ Gloria Stuart
Ծնվել էհուլիսի 4, 1910(1910-07-04)[1]
ԾննդավայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Մահացել էսեպտեմբերի 26, 2010(2010-09-26)[3][4][1] (100 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, նկարչուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Arthur Sheekman? և Gordon Newell?
Երեխա(ներ)Sylvia Vaughn Thompson?
Պարգևներ և մրցանակներ

Գլորիա Ստյուարտ (անգլ.՝ Gloria Stuart, հուլիսի 4, 1910(1910-07-04)[1], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] - սեպտեմբերի 26, 2010(2010-09-26)[3][4][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասանուհի։ Իր դերասանական կարիերայի ընթացքում , որը տևել է 70 տարուց ավելի, Սյուարտը հասցրել է աշխատել թատրոնում, կինոյում, ինչպես նաև հեռուստատեսությունում։ Նրա կինոդերերից ամենահայտնիներն են՝ Ֆլորա Կրեյնին՝ «Անտեսանելի մարդը» (1933)», ինչպես նաև ծերացած Ռոզան՝ «Տիտանիկ» (1997) ֆիլմերում։ «Տիտանիկի» դերի համար նա ներկայացվել է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» կինոմրցանակների, դարձել է «Օսկարի» ռեկորդների շարքի ամենատարեց դերասանուհին, ներկայացվել է ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիայ մրցանակի։ 1950-ական թվականներից սկսած տարվել է գեղանկարչությամբ, հարել է պրիմիտիվիզմին:

Կենսագրություն

Գլորիա Ֆրենսիս Ստյուարտ (անգլ.՝ Gloria Frances Stewart) ծնվել է 1910 թվականին Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկայում, Էլիս Վոգան Դեյդրիկ Ստյուարտի ընտանիքում՝ հանցագործ Ջեսի Ջեյմսի և փաստաբան Ֆրենկ Ստյուարտի հեռավոր ազգականն է, որը մահացել է նրա ծնունդից ինը տարի անց։ Գլորիայի և նրա կրտսեր եղբոր դաստիարակությունը Էլիս Ստյուարտի համար ծանր բեռ էր և շուտով նա ամուսնանում է հաջողակ ձիապան և թաղման բյուրոյի տեր Ֆրեդ Ֆինչի հետ։ Գլորիայի հայրը բրիտանական արմատներ է ունեցել և կրել է շոտլանդական թագավորական ազգանուն, սակայն Գլորիան, սկսելով դերասանական կարիերան, փոխել է Ստյուարտ ազգանվան գրելաձևը (անգլ.՝ Stewart)-ից դարձնելով (անգլ.՝ Stuart)՝ համարելով, որ երկրորդ տարբերակն ավելի լավ կնայվի պաստառի վրա։

Քոլեջն ավարտելուց հետո Ստյուարտն աշխատել է «Փասադենա» թատրոնում, իսկ 1932 թվականին պայմանագիր է կնքել «Universal Studiosի» հետլ։ Նույն թվականին նա դարձել է «WAMPAS Baby Stars» գովազդային ընկերության ցուցակի տասներեք աղջիկներից մեկը։ Ռեժիսոր Ջեյմս Վեյլը նկատել է գեղեցիկ շիկահերին և նա անմիջապես դարձել է նրա սիրելին։ Ստյուարտը նկարահանվել է նրա ֆիլմերում՝ «Հին, մութ տունը» (1932), «Անտեսանելի մարդը (1933)» և «Համբույր հայելու առաջ» (1933)։ 1933 թվականին Ստյուարտը դարձել է Դերասանական միության կազմակերպիչներից մեկը։[6][7]

Սակայն «Universal Studios»-ում նրա կարիերան դանդաղ տեմպերով էր զարգանում և Ստյուարտը տեղափոխվել է «20th Century Fox» ընկերություն։ 1930-ական թվականների վերջին նա նկարահանվել է ավելի քան քառասուն ֆիլմում, ներառյալ «Հռոմեական սկանդալ» (1933) և «Ռեբեկան Սանիբրուկ ագարակից» (1938)։

Գլորիա Ստյուարտը 2000 թվականին
Գլորիա Ստյուարտը 2000 թվականին

1934 թվականին դերասանուհին ամուսնացել է սցենարիստ Արտուր Շիկմանի հետ։ 1935 թվականին նրանք աղջիկ են ունեցել՝ Սիլվիան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ստյուարտը համարյա չի նկարահանվել։ Նա աշխատանքի է անցել «Décor Ltd.» խանութում, որտեղ կահույք է վաճառել, իսկ 1946 թվականին հայտնել է, որ հոգնել է կինոյից։ Նա կտրուկ մերժում էր նկարահանվելու վերաբերյալ բոլոր առաջարկությունները, և վերջապես նրան հանգիստ են թողնում։ 1954 թվականին բնակվելով իտալական Ռիվիերայում՝ Ռապալոյում, նա տարվել է գեղանկարչությամբ։ Նրա աշխատանքների առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ հեղինակավոր «Hammer» պատկերասրահում և շուտով նրա աշխատանքները ցուցադրվել են ամբողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Ստյուարտը փոքր տպաքանակով նաև գրքեր է հրատարակել՝ օգտագործելով ձեռքի տպագրական հաստոց և ձեռքով պատրաստված թուղթ, տպատառեր և պատկերազարդումներ։ Նրա աշխատանքներից է Ռոբինսոն Ջեֆերսի «Տեսիլք՝ բլրին գտնվող տանը» (Inspiration at Tor House) գիրքը, որը ցուցադրվում է Լոս Անջելեսի Գեթի թանգարանում։

1975 թվականին՝ երեսնամյա դադարից հետո, նա վերսկսել է դերասանական կարիերան, հայտնվելով «Առասպել Լիզի Բորդենի մասին» հեռուստաֆիլմում, և հաջորդ մի քանի տարիներին պարբերաբար նկարահանվել է տարբեր հեռուստատեսային ծրագրերում։ Նրա վերադարձը դեպի մեծ էկրան տեղի է ունեցել 1982 թվականին՝ «Իմ լավագույն տարին» ֆիլմով՝ գլխավոր դերակատար Պիտեր օ Տուլի հետ։

Գլորիա Ստյուարտը մեծ հայտնիության է հասել 87 տարեկանում՝ խաղալով 100-ամյա Ռոզա Դյուիթի դերը «Տիտանիկ» ֆիլմում ( 1997)։ Երբ Ջեյմս Քեմերոնը Ստյուարտին խնդրել է դերից մի հատված ընթերցել՝ առանց դիմահարդարման, նա ասել է․ «Ես այդ դերի համար նույնիսկ մերկ վիճակում կընթերցեմ» Այդ դերի համար դերասանուհին ներկայացվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» կինոմրցանակների, արժանացել է ԱՄՆ կինոդերասանների միության մրցանակի և «Սատուրն» մրցանակի։ Նույն թվականին «People» ամսագիրը Ստյուարտին ներառել է «աշխարհի ամենահմայիչ 50 մարդկանց» ցուցակում [8]։

1999 թվականին հրապարակվել է դերասանուհու ինքնակենսագրականը «Ես նոր են շարունակում հուսալ», իսկ 2000 թվականին դերասանուհին Հոլիվուդի «Փառքի ծառուղում» աստղի է արժանացել։ 2001 թվականին Ստյուարտը իրավիճակային դերով հանդես է եկել «Նա գրել է սպանություն» հեռուստասերիալում, ինչպես նաև փոքրիկ դեր է խաղացել «Միլիոն դոլարների» հյուրանոց» դրամայում։ Վերջին անգամ նա մեծ էկրան է բարձրացել 2004 թվականին՝ Վիմ Վենդերսի «Առատության երկիր» ֆիլմում։ Վերջին տարիներին դերասանուհին չի նկարահանվել և միայն քիչ հարցազրույցներ է տվել փաստագրական ֆիլմերի համար։

2005 թվականին դերասանուհու մոտ հայտնաբերվել է թոքերի քաղցկեղ, բայց նա ուշադրություն չի դարձրել ծանր հիվանդությանը։ 2010 թվականի հունիսի 21-ին հարյուրամյա հոբելյանի նախաշեմին Գլորիա Ստյուարտը ամերիկյան կինոդերասանների միության կողմից հատուկ մրցանակ է ստացել՝ «կինոմատոգրաֆին անսահման նվիրվածության համար»։ Նույն թվականի հունիսի 4-ին դերասանուհին նշել է հարյուրամյա հոբելյանը՝ Բևեռլի Հիլզի գեղարվեստի պատկերասրահում։ Հյուրերի թվում են եղել Ջեյմս Քեմերոնը կնոջ՝ Սյուզի Էմիսի հետ, Ֆրենսիս Ֆիշերը, Շիրլի Մակլեյնը և Թոմ Առնոլդը[9]։

Գլորիա Ստյուարտը մահացել է շնչառական անբավարարությունից՝ 2010 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Կալիֆորնիա նահանգի Բրենտվուդ քաղաքի իր տանը[10]։ ԱՄՆ կինոարտադրության մեջ նրա ներդրումը նշանավորվաշ է Հոլիվուդի «Փառքի ծառուղու» աստղով[11]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 (unspecified title)ISBN 0-316-81571-3
  3. 3,0 3,1 3,2 http://www.latimes.com/news/obituaries/la-me-gloria-stuart-20100928,0,7578184.story
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #124240771 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Stuart, Thompson
  7. "MINUTES OF A SPECIAL MEETING OF THE BOARD OF DIRECTORS OF THE SCREEN ACTORS GUILD, INC." November 2, 1933.
  8. The 50 Most Beautiful People in the World 1998
  9. «'Titanic' actress Gloria Stuart celebrates her 100th birthday | Ministry of Gossip | Los Angeles Times». Latimesblogs.latimes.com. 2010-07-05. Արխիվացված է օրիգինալից 2012-06-03-ին. Վերցված է 2010-09-27-ին.
  10. Gloria Stuart: 1910—2010
  11. Trounson, Rebecca (July 7, 2010). «Gloria Stuart». The Los Angeles Times. Hollywood Star Walk. Վերցված է July 6, 2016-ին.

Արտաքին հղումներ