«Վանական Վարդապետ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 3. Տող 3.


==Կյանքը==
==Կյանքը==
Ուսանել է [[Նոր Գետիկ]]ի դպրոցում, [[1201]]-ին ձեռնադրվել է քահանա, դարձել [[Մխիթար Գոշ]]ի աշակերտն ու օգնականը: Մասնակցել է Լոռեի (1204) և Անիի (1207) եկեղեցական ժողովներին: 1207–08 թ ստացել է վարդապետի աստիճան, այնուհետև վերադարձել [[Տավուշ]], որտեղ հիմնադրել է [[Խորանաշատի վանք]]ը: 1235–36 թթ մոնղոլական արշավանքի ժամանակ գերեվարվում է, իսկ մի քանի ամիս անց 80 դահեկան փրկագնով ազատ արձակվում՝ շարունակելով իր ուսումնա-մանկավարժական գործունեությունը Խորանաշատի վանքը վերականգնելուց հետո: 1240-ին Ներքին [[Խաչեն]]ի իշխան [[Ջալալ Ա|Հասան Ջալալ Դոլա]]յի հրավերով մասնակցել է Գանձասարի վանքի օծմանը:
Ուսանել է [[Նոր Գետիկ]]ի դպրոցում, [[1201]]-ին ձեռնադրվել է քահանա, դարձել [[Մխիթար Գոշ]]ի աշակերտն ու օգնականը: Մասնակցել է Լոռեի (1204) և Անիի (1207) եկեղեցական ժողովներին: 1207–08 թ ստացել է վարդապետի աստիճան, այնուհետև վերադարձել [[Տավուշ]], ուր Վահրամյան իշխանների դրամական հովանավորությամբ հիմնադրել է [[Խորանաշատի վանք]]ը: 1235–36 թթ մոնղոլական արշավանքի ժամանակ գերեվարվում է, իսկ մի քանի ամիս անց 80 դահեկան փրկագնով ազատ արձակվում՝ շարունակելով իր ուսումնա-մանկավարժական գործունեությունը Խորանաշատի վանքը վերականգնելուց հետո: 1240-ին Ներքին [[Խաչեն]]ի իշխան [[Ջալալ Ա|Հասան Ջալալ Դոլա]]յի հրավերով մասնակցել է Գանձասարի վանքի օծմանը:


Վանական Վարդապետը գործուն մասնակցություն է ունեցել իր ժամանակի դավանաբանական կնճռոտ հարցերի քննմանը: Այսպես, 1250 թվականին բանադրել է [[Դավիթ Ծարեցի|Դավիթ Ծարեցու]] 13-րդ դարի 40–50-ական թթ գլխավորած աղանդավորական շարժման մասնակիցներին:
Վանական Վարդապետը գործուն մասնակցություն է ունեցել իր ժամանակի դավանաբանական կնճռոտ հարցերի քննմանը: Այսպես, 1250 թվականին բանադրել է [[Դավիթ Ծարեցի|Դավիթ Ծարեցու]] 13-րդ դարի 40–50-ական թթ գլխավորած աղանդավորական շարժման մասնակիցներին:

10:20, 15 հունվարի 2012-ի տարբերակ

Վանական Վարդապետ, Վանական Վարդապետ Տավուշեցի (1181 - 1251) հայ աստվածաբան, մեկնիչ, մատենագիր, մանկավարժ, պատմագիր և տոմարագետ:[1]

Կյանքը

Ուսանել է Նոր Գետիկի դպրոցում, 1201-ին ձեռնադրվել է քահանա, դարձել Մխիթար Գոշի աշակերտն ու օգնականը: Մասնակցել է Լոռեի (1204) և Անիի (1207) եկեղեցական ժողովներին: 1207–08 թ ստացել է վարդապետի աստիճան, այնուհետև վերադարձել Տավուշ, ուր Վահրամյան իշխանների դրամական հովանավորությամբ հիմնադրել է Խորանաշատի վանքը: 1235–36 թթ մոնղոլական արշավանքի ժամանակ գերեվարվում է, իսկ մի քանի ամիս անց 80 դահեկան փրկագնով ազատ արձակվում՝ շարունակելով իր ուսումնա-մանկավարժական գործունեությունը Խորանաշատի վանքը վերականգնելուց հետո: 1240-ին Ներքին Խաչենի իշխան Հասան Ջալալ Դոլայի հրավերով մասնակցել է Գանձասարի վանքի օծմանը:

Վանական Վարդապետը գործուն մասնակցություն է ունեցել իր ժամանակի դավանաբանական կնճռոտ հարցերի քննմանը: Այսպես, 1250 թվականին բանադրել է Դավիթ Ծարեցու 13-րդ դարի 40–50-ական թթ գլխավորած աղանդավորական շարժման մասնակիցներին:

Իր կտակի համաձայն թաղվել է Խորանաշատի մերձակայքում գտնվող աղքատների գերեզմանոցում:

Գործունեությունն ու գրական ժառանգությունը

Վանական Վարդապետի աշակերտներից են Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Գրիգոր Ակներցին, Սոսթենեսը և այլ գործիչներ: Հեղինակ է հարուստ ու բազմաբովանդակ գրական ժառանգության, այդ թվում՝ «Պատմության» (Հայաստանի պատմության շարադրությունը սկզբից մինչև հեղինակի ապրած օրերը), որը մեզ չի հասել:

Վանական Վարդապետի աստվածաբանական երկերից արժանահիշատակ են Հոբի գրքի մեկնությունը («Մեկնութիւն Յոբայ»), «Բացատրութիւն աղօթից Ամբակումայ մարգարէի» («Ճռաքաղ»,1858), «Համեմատութիւն Հին Կտակարանայ ի Նորս», «Տեսութիւն շարականին Ուրախացիր պսակ կուսից», «Մեկնութիւն սաղմոսին Այսծով Մեծ», «Խրատ դաւանութեան» (գրվել է Ս. Հոգու բխման հարցի վերաբերյալ հռոմեա-բյուզանդական դավանաբանական վեճի առթիվ), «Պատճառք վասն առաջաւորաց պահոց», «Յաղագս տարեմտին» ճառը և այլն:

Գրել է աստղաբաշխությանը և տոմարագիտությանը վերաբերող երկեր՝ օգտվելով Անանիա Շիրակացու աշխատություններից, որոնք հավելել է իր դիտարկումներով:

Վանական Վարդապետի գրչին է պատկանում նաև «Հարցմունք և պատասխանիք» ծավալուն երկը, որն ըստ էության ուսումնական ձեռնարկ է, պարունակում է բոլոր այն գիտելիքները, որոնք պարտավոր էին սերտել ուսման սկզբում նրա վարդապետարանի աշակերտները: «Հարցմունք և պատասխանիք»-ն ամփոփում է 13-րդ դարի հայ իրականության պատկերացումներն ու իմացությունը պատմության, ազգագրության, հավատալիքների, իմաստասիրության, մատենագրության, մատենագիտության, կենսաբանության, բուսաբանության, բժշկագիտության, աստղաբաշխության, երաժշտագիտության, բառագիտության, քերականագիտության, դավանաբանության, աստվածաբանության և այլնի վերաբերյալ[2]:

Տես նաև

Աղբյուրներ

  1. Խաչատրյան, Հայկ (2003). Հայոց Հնօրյա Զվարճախոսները. Երևան: «Ամարաս». էջ 119.
  2. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 958