«Թղթադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 12. Տող 12.


[[Կատեգորիա:Թղթադրամներ]]
[[Կատեգորիա:Թղթադրամներ]]
[[Կատեգորիա:Չինական հայտնագործություններ]]





11:06, 22 Մարտի 2019-ի տարբերակ

ՀՀ թղթադրամ, Հովհաննես Թումանյանի պատկերով

Թղթադրամ, բանկնոտ, (անգլ.՝ bank-note), բանկային տոմս, դրամանիշ, որ թողարկում և շրջանառության մեջ է դնում երկրի կենտրոնական բանկը։ Որոշ երկրներում թղթադրամի տպագրությունն ու շրջանառության մեջ դնելը հանձնված է մասնավոր ընկերության ինչպիսին ԱՄՆ-ի Ֆեդերալ բանկն է։ Բանկային տոմսերի քանակը ելնում է դրա նկատմամբ եղած պահանջից։ Դրանք, որպես կանոն, ապահովված են ոսկով, թանկարժեք մետաղով, բանկի այլ ակտիվներով, ինչպես նաև ապրանքային զանգվածով։

Թավատառ տեքստ== Անհրաժեշտություն == Թղթադրամի անհրաժեշտությունը առաջացել է այն ժամանակ, երբ մետաղադրամների հետ կապված ի հայտ են եկել դժվարություններ, ինրպիսիք են ոսկու և արծաթի հայթայթումն ու դրանց տեղափոխումը։

Արժենիշ

«Ռուբլին», «դոլարը», «ֆրանկը», «մարկը» և այլն թղթադրամի նշանակումներ են, որոնցից յուրաքանչյուրը որպես դրամական միավոր արտահայտում է որոշակի մետաղի քանակային կշիռ։ Թղթադրամը հանդես է գալիս նաև որպես գնման և վճարման միջոց, սակայն, չունենալով սեփական արժեք, չի կարող կատարել փողի մյուս ֆունկցիաները (արժեչափ, կուտակման միջոց կամ գանձ, համաշխարհային փող)։

Աղբյուրներ

  • Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ