«Սովորական շնագայլ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ (GR) File renamed: File:World goldschakal.pngFile:Canis aureus distribution map.png Criterion 2 (meaningless or ambiguous name) · Adding scientific name to avoid confusion, as the name of this species differs in other languages.
Տող 21. Տող 21.
== Արտաքին տեսքը ==
== Արտաքին տեսքը ==
Արտաքինով նման է [[գայլ]]ի։
Արտաքինով նման է [[գայլ]]ի։
Մարմնի երկարությունը 68-105 սմ է, պոչինը՝ 2227 սմ, կենդանի զանգվածը՝ 6-14 կգ։ Դունչը սուր է, պոչը՝ կարճ։ Մազածածկը կոպիտ է, կոշտ, ցածրորակ։ Ձմռանը մորթին մոխրաշիկավուն է, ամռանը՝ կարմրաշիկավուն։ Մեջքին կա մուգ, երկայնակի շերտ։ Դունչը և ոտքերը դեղնակարմիր են, դնչի տակը՝ սպիտակ։
Մարմնի երկարությունը 68-105 սմ է, պոչինը՝ 22-27 սմ, կենդանի զանգվածը՝ 6-14 կգ։ Դունչը սուր է, պոչը՝ կարճ։ Մազածածկը կոպիտ է, կոշտ, ցածրորակ։ Ձմռանը մորթին մոխրաշիկավուն է, ամռանը՝ կարմրաշիկավուն։ Մեջքին կա մուգ, երկայնակի շերտ։ Դունչը և ոտքերը դեղնակարմիր են, դնչի տակը՝ սպիտակ։


Շնագայլը ավելի թեթև է գայլից, ոտքերը համեմատաբար երկար են, իսկ մռութը ավելի սուր, չնայած ավելի բութ քան [[աղվես]]ի մոտ։ Պոչը բրդոտ է և թվում է շատ հաստ, այն միշտ իջեցված է, ինչպես գայլի մոտ։ Մորթին երկար չէ, կոշտ ու խիտ։ Թաթերի վրա կա հինգական մատ, իսկ հետևինների վրա 4: Ունի 42 ատամ, ինչպես բոլոր ''Canis'' ցեղի ներկայացուցիչների մոտ։
Շնագայլը ավելի թեթև է գայլից, ոտքերը համեմատաբար երկար են, իսկ մռութը ավելի սուր, չնայած ավելի բութ քան [[աղվես]]ի մոտ։ Պոչը բրդոտ է և թվում է շատ հաստ, այն միշտ իջեցված է, ինչպես գայլի մոտ։ Մորթին երկար չէ, կոշտ ու խիտ։ Թաթերի վրա կա հինգական մատ, իսկ հետևինների վրա 4: Ունի 42 ատամ, ինչպես բոլոր ''Canis'' ցեղի ներկայացուցիչների մոտ։

23:51, 19 Մարտի 2019-ի տարբերակ

Շնագայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Շնագայլ
Լատիներեն անվանում
Canis aureus
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 183817
NCBI 68724

Սովորական շնագայլ, չախկալ, ասիական շնագայլ, շեկալա, կամ աֆրիկական գայլ (լատին․՝ Canis aureus), շնազգիների ընտանիքի կաթնասուն:

Արտաքին տեսքը

Արտաքինով նման է գայլի։ Մարմնի երկարությունը 68-105 սմ է, պոչինը՝ 22-27 սմ, կենդանի զանգվածը՝ 6-14 կգ։ Դունչը սուր է, պոչը՝ կարճ։ Մազածածկը կոպիտ է, կոշտ, ցածրորակ։ Ձմռանը մորթին մոխրաշիկավուն է, ամռանը՝ կարմրաշիկավուն։ Մեջքին կա մուգ, երկայնակի շերտ։ Դունչը և ոտքերը դեղնակարմիր են, դնչի տակը՝ սպիտակ։

Շնագայլը ավելի թեթև է գայլից, ոտքերը համեմատաբար երկար են, իսկ մռութը ավելի սուր, չնայած ավելի բութ քան աղվեսի մոտ։ Պոչը բրդոտ է և թվում է շատ հաստ, այն միշտ իջեցված է, ինչպես գայլի մոտ։ Մորթին երկար չէ, կոշտ ու խիտ։ Թաթերի վրա կա հինգական մատ, իսկ հետևինների վրա 4: Ունի 42 ատամ, ինչպես բոլոր Canis ցեղի ներկայացուցիչների մոտ։

Սննդառություն

Սնվում է կրծողներով, թռչուններով, սողուններով, միջատներով, ձկներով, լեշերով, մրգերով և հատապտուղներով։

Կենսակերպ

Առավել ակտիվ է իրիկնամուտին և գիշերը։ Կտղուցի շրջանում (հունվար-փետրվարին) արուների միջև տեղի է ունենում պայքար էգին տիրելու համար։ Հղիությունը տևում է 60-63 օր։ Ձագերը (3-9) ծնվում են մարտի վերջ-ապրիլի սկզբին։ Մայրը ձագերին կաթով կերակրում է 50-70 օր, որից հետո նրանց կծոտելով հեռացնում է բնի տարածքից։ Սեռահասուն են դառնում 2 տարեկանում։ Մոնոգամ է։ Ապրում է 12-14 տարի։ Մորթին ցածրարժեք է։ Վնաս է հասցնում որսորդական տնտեսություններին։

Տարածվածությունը Հայաստանում

Հայաստանում տարածված է Արաքս գետի առափնյա եղեգնուտներում, Արմավիրի մարզից Սյունիքի մարզ ընկած տարածքում, Տավուշի մարզում։ Ապրում է ժայռաճեղքերում, քարքարոտ ձորակներում, քարանձավներում, հաճախ՝ գետնափոր բներում (փորում են արուն ու էգը՝ ծնից մի քանի օր առաջ), նաև զբաղեցնում են աղվեսի կամ գորշուկի լքված հին բները։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։