«Կավ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Տարածվածություն: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 18. Տող 18.
Հանքավայրեր կան [[Ուկրաինա]]յում, [[Ուրալ]]ում, [[Ղրիմ]]ում, [[Ադրբեջան]]ում, [[Վրաստան]]ում, [[Մեծ Բրիտանիա]]յում, [[Չինաստան]]ում, [[Գերմանիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Իտալիա]]յում և այլն։ [[Հայաստան]]ում լայնորեն տարածված են կավի տարբեր տեսակներ։
Հանքավայրեր կան [[Ուկրաինա]]յում, [[Ուրալ]]ում, [[Ղրիմ]]ում, [[Ադրբեջան]]ում, [[Վրաստան]]ում, [[Մեծ Բրիտանիա]]յում, [[Չինաստան]]ում, [[Գերմանիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Իտալիա]]յում և այլն։ [[Հայաստան]]ում լայնորեն տարածված են կավի տարբեր տեսակներ։


[[ՀՀ]]-ում տարածված են կավի տարբեր տեսակներ։ Հայտնի են Նոյեմբերյանի բենթոնիտային կավերի ու ցեոլիթների հանքավայրը, Սարիգյուղի բենթոնիտային կավերի հանքավայրը և այլն։<ref>Հայաստանի Բնաշխարհ Հանրագիտարան, էջ 83, 2006 թ</ref>
[[ՀՀ]]-ում տարածված են կավի տարբեր տեսակներ։ Հայտնի են Նոյեմբերյանի բենթոնիտային կավերի ու ցեոլիթների հանքավայրը, Սարիգյուղի բենթոնիտային կավերի հանքավայրը և այլն<ref>Հայաստանի Բնաշխարհ Հանրագիտարան, էջ 83, 2006 թ</ref>:


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
{{Վիքիպահեստ|Clay}}
{{Վիքիպահեստ|Clay}}
* [http://wiki.web.ru/wiki/Глина կավի մասին հոդվածներ GeoWiki կայքում] {{ref-ru}}
* [http://wiki.web.ru/wiki/Глина Կավի մասին հոդվածներ GeoWiki կայքում] {{ref-ru}}


== Տես նաև ==
== Տես նաև ==

13:06, 19 Մարտի 2019-ի տարբերակ

Կավ

Կավ, պլաստիկությամբ օժտված նստվածքային ապար, որի մեջ գերակշռում են 0, 01 մմ-ից փոքր մասնիկները։

Հատկություններ

Պլաստիկությունը կավի՝ ջրի հետ պլաստիկ զանգված առաջացնելու հատկությունն է։ Այդ զանգվածը պահպանում է ճնշման տակ իրեն հաղորդած ցանկացած ձևը, իսկ թրծումից հետո՝ ստանում քարի ամրություն։ Կավի քիմիական գլխավոր բաղադրամասերն են՝ SiO2 (30-70%), AI2O3 (10-40%) և H2O (5-10%), երկրորդականները՝ TiO2, Fe2O3, FeO, MnO, MgO և այլն։ Կավի բաղադրության մեջ կարևոր դեր են խաղում կավային միներալները՝ կաոլինիտը, մոնտմորիլոնիտը, հիդրոփայլարները։ Խսռնուրդների մեծ պարունակության դեպքում կավը փոխակերպվում է նստվածքային այլ ապարների՝ ավազակավերի, մերգելների։ Կավը և կավային թերթաքարերը կազմում են երկրակեղևի նստվածքային բոլոր ապարների կեսից ավելին։

Առաջացում

Կավն առաջանում է սիլիկատային տարբեր ապարների հողմահարումից (էլյուվիալ կավ), հողմահարման նյութերի՝ ջրավազաններում վերանստեցման ճանապարհով (լճային և ծովային կավ), ջրահոսքերի հուներում (ալյուվիալ, պրոլյուվիալ կավ) և սառցադաշտերի միջոցով (մորենային կավ)։ Կավն ունի գործնական խոշոր նշանակություն (օգտագործվում է թղթի, ռետինի, պլաստմասսայի, օծանելիքի արտադրության մեջ, մետալուրգիայում, արդյունաբերության այլ ճյուղերում) և արդյունահանվում է շատ մեծ քանակությամբ։

Օգտագործում

Կավից պատրաստում են կոպիտ խեցեգործական իրեր (ամանեղեն, խողովակներ, աղյուս, կղմինդր և այլն), պլաստիկ տեսակներից՝ անոթներ, արձանիկներ, քանդակների բնօրինակներ, որոնք կամ կերտվում են այլ նյութով (բրոնզ, մարմար, բազալտ, ճենապակի և այլն), կամ թրծվում։

Կավի փափկությունը քանդակագործին հնարավորություն է ընձեռում հասնելու արտահայտչականության բազմազանության։ Ըստ կարևորության, կազմության և տեխնիկական պահանջների բնույթի առանձնացվում է կավի չորս խումբ՝ կոպիտ-կերամիկական, հրակայուն և դժվարահալ, կաոլիններ, մոնտմորիլոնիտային։

Տարածվածություն

Հանքավայրեր կան Ուկրաինայում, Ուրալում, Ղրիմում, Ադրբեջանում, Վրաստանում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում և այլն։ Հայաստանում լայնորեն տարածված են կավի տարբեր տեսակներ։

ՀՀ-ում տարածված են կավի տարբեր տեսակներ։ Հայտնի են Նոյեմբերյանի բենթոնիտային կավերի ու ցեոլիթների հանքավայրը, Սարիգյուղի բենթոնիտային կավերի հանքավայրը և այլն[1]:

Արտաքին հղումներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի Բնաշխարհ Հանրագիտարան, էջ 83, 2006 թ
Ընթերցե՛ք «կավ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։