«Պետեր Քրիստեն Ասբյորնսեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 29. Տող 29.
[[Կատեգորիա:19-րդ դարի գիտնականներ]]
[[Կատեգորիա:19-րդ դարի գիտնականներ]]
[[Կատեգորիա:Նորվեգացի գրողներ]]
[[Կատեգորիա:Նորվեգացի գրողներ]]
[[Կատեգորիա:Օսլոյի համալսարանի շրջանավարտներ]]

17:47, 11 Մարտի 2019-ի տարբերակ

Պետեր Քրիստեն Ասբյորնսեն
Ծնվել էհունվարի 15, 1812(1812-01-15)[1][2][3][…]
ԾննդավայրՔրիստիանիա, Դանիա-Նորվեգական ունիա
Վախճանվել էհունվարի 6, 1885(1885-01-06)[1][3][4][…] (72 տարեկան)
Վախճանի վայրՔրիստիանիա, Նորվեգիա
ԳերեզմանՔրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն
Գրական անունClemens Bonifacius
Մասնագիտությունգրող, ծովային կենսաբան, մանկագիր, forester և ժողովրդական հեքիաթների բանահավաք
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունQ110874390?[5]
ԱնդամակցությունԳիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն
 Peter Christen Asbjørnsen Վիքիպահեստում

Պետեր Քրիստեն Ասբյորնսեն (նորվ.՝ Peter Christen Asbjørnsen, հունվարի 15, 1812(1812-01-15)[1][2][3][…], Քրիստիանիա, Դանիա-Նորվեգական ունիա - հունվարի 6, 1885(1885-01-06)[1][3][4][…], Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի գրող, գիտնական ժողովրդական հեքիաթներ հավաքող

Կենսագրություն

Ասբյորնսեն ծնվել է 1812 թվականին Քրիստիանիայում (այժմ ՝ Օսլոյում), արհեստավորի ընտանիքում։ Լինելով ուսանող, նա հանդիպել է Իյորգեն Մուի հետ, որի հետ միասին ճամփորդելով Նորվեգիայում, սկսել է հավաքել ժողովրդական ավանդազրույցներ։ Նրանց աշխատանքի արդյունքը դարձավ 1841 թվականին հրատարակված «Նորվեգական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն (նորվ.՝ Norske Folkeeventyr)։ Մի քանի տարի Ասբյորնսենը ինքնուրույն թողարկել է իր երկրորդ ժողովածուն՝ «Նորվեգական կախարդական հեքիաթները և ժողովրդական ավանդազրույցները» (նորվ.՝ Norske huldreeventyr og folkesagn, 1845—1847)[6]։ Հավաքված հեքիաթները նա փորձեց փոխանցել բնօրինակին ավելի մոտ, չավելացնելով լրացուցիչ ոչինչ, դրանով իսկ պահելով նրանց գեղեցկությունն ու ինքնությունը: Հեղինակ է այնպիսի հեքիաթների, ինչպիսիք են՝ «Թագավորական նապաստակները», «Ուտ Ռյոստի ագռավները», «Բերտա Տուպենհաուկի պատմվածքները»։ 1856-1876 թվականներին նա աշխատել է որպես անտառագետ, նաև հրատարակել է բազմաթիվ գիտական աշխատանքներ: Վախճանվել է 1885 թվականին Քրիստիանիայում։

Հետաքրքիր փաստեր

  • Ասբյորնսենի դիմանկարը տեղադրվել է նորվեգական 50 կրոն թղթադրամի վրա[7]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. Kvideland R. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  6. «Асбьёрнсен П.К. На восток от солнца, на запад от луны». Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին.
  7. Буйлов, М. Музыка с купюрами // Коммерсантъ Деньги. —М. — В. 39. — № от 3 октября 2001 года. — С. 37—40.

Արտաքին հղումներ