«Լուսավոր Հայաստան կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն
→Մասնակցությունը Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններին (2018): Ինֆորմացիա մանդատների քանակի մասին: |
չNo edit summary |
||
Տող 68. | Տող 68. | ||
=== Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2018) === |
=== Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2018) === |
||
«Լուսավոր Հայաստանը» մասնակցել է [[Հայաստան Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններ (2018)|ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրություններին]]՝ ստանալով ընտրողների ձայների 6,37%-ը։ 18 պատգամավորներով ներկայացված են ՀՀ ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանում<ref>{{Cite web |url=https://www.tert.am/am/news/2018/12/10/parliament/2869067 |title=ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովում կլինի 132 պատգամավոր. «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18}}</ref>։ |
«Լուսավոր Հայաստանը» մասնակցել է [[Հայաստան Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններ (2018)|ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրություններին]]՝ ստանալով ընտրողների ձայների 6,37%-ը։ 18 պատգամավորներով ներկայացված են [[ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորների ցանկ|ՀՀ ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանում]]<ref>{{Cite web |url=https://www.tert.am/am/news/2018/12/10/parliament/2869067 |title=ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովում կլինի 132 պատգամավոր. «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18}}</ref>։ |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
21:14, 8 Մարտի 2019-ի տարբերակ
Լուսավոր Հայաստան կուսակցություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Էդմոն Մարուքյան |
Հիմնադիր | Էդմոն Մարուքյան |
Հիմնադրված | դեկտեմբերի 12, 2015 |
Գաղափարախոսություն | classical liberalism? և պրո-եվրոպեականություն |
Քաղաքական հայացք | ցենտրիզմ |
Շտաբ | Բաղրամյան 1, Երևան |
Կայք | brightarmenia.am |
Խորհուրդ | Էդմոն Մարուքյան, Անի Սամսոնյան, Դավիթ Խաժակյան, Գրիգորի Դոխոյան, Կարեն Սիմոնյան, Մանե Թանդիլյան, Նորայր Մովսիսյան, Գևորգ Գորգիսյան, Արտակ Ոսկանյան, Ջիվան Նադարյան, Հայկազ Սիմիկյան |
Լուսավոր Հայաստան, գործող ընդդիմադիր կուսակցություն Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան։ 18 պատգամավորներով ներկայացված է 7-րդ գումարման ազգային ժողովում։
Հիմնադրում
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով[1][2]։
Խորհուրդ
Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Կարեն Սիմոնյանը, Մանե Թանդիլյանը, Նորայր Մովսիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը և Հայկազ Սիմիկյանը[3]։
Մասնակցությունն ընտրական գործընթացներին
Վանաձորի ավագանու ընտրություններին
2016 թվականի հուլիսի 6-ին կուսակցության Լոռու մարզային խորհուրդը որոշեց մասնակցել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու, կուսակցության նախագահ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանի գլխավորությամբ[4][5]:
Նախընտրական քարոզչական գործընթացներում կուսակցությունը քննադատել է ոչ միայն ՀՀ-ում իշխանություն ձևավորած Հանրապետական և Դաշնակցական կուսակցություններին, այլև իրենց ընդդիմադիր հռչակած Հայկական վերածնունդ, Բարգավաճ Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր և Գալա կուսակցություններին: Փոխադարձ մեղադրանքներից հետո «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների նախագահներ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը տեսականորեն հաշտվում են ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Թևան Պողոսյանի կողմից իր տանը կազմակերպած խնջույքի ժամանակ: Հակամարտության պատճառն այն էր, որ Ն.Փաշինյանը Է.Մարուքյանին մեղադրում էր իշխանությունների շահերը պաշտպանելու, ՀՀ ԱԺ նիստերին իշխանական օրինագծերին, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի կատարողականը հաստատելուն կողմ քվեարկելու համար[6][7][8][9]:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններում հավաքեց ավագանու 10 մանդատ: Ավագանիում մեծամասնություն կազմելու նպատակով բանակցություններից հետո դաշինք կազմեց «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ, որոնց սուր քննադատության էր ենթարկել նախընտրական գործընթացում՝ մեղադրելով իշխանության հետ համագործակցելու գործում: 2016 թվականիհոկտեմբերի 10-ին կայացած Վանաձորի ավագանի նիստում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ չնայած այն հանգամանքին, որ դաշինք կազմած կուսակցությունների ձայները ավելի շատ էին կարող էին լինել: Խնդիրն այն էր, որ դաշինք կազմած կուսակցությունները ներկայացնող որոշ անդամներ գաղտնի կերպով քվեարկել էին իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին:[10][11][12][13][14][15]
Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2017)
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կոալիցիոն պայմանագիր է կնքել «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունների հետ «Ելք» անունը կրող դաշինքով 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով[16][17]։ Դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ընդդիմադիր դաշտում միակ ուժը, որը կարող է պայքարել իշխող Հանրապետական կուսակցության դեմ, իր ներկայացրած «Ելք» դաշինքն է[18]:
Մասնակցությունը Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններին (2017)
Մասնակցել է «ԵԼք» դաշինքով ՔՊԿ-ի և «Հանրապետության» հետ։
Մասնակցությունը Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններին (2018)
Մասնակցել է «Լույս» դաշինքով «Հանրապետություն» կուսակցության հետ, քաղաքապետի թեկնածուն՝ Արտակ Զեյնալյան: Ընտրությունների արդյունքում Լույս դաշինքը ստացել է 3 մանդատ, որից 2-ը եղել են Լուսավոր Հայաստան Կուսակցության անդամներ (Դավիթ Խաժակյան և Անի Սամսոնյան) : Հետագայում Անի Սամսոնյանը դարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր, և տեղը զիջել է «Հանրապետություն» կուսակացության անդամ Թեհմինա Վարդանյանին:
Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2018)
«Լուսավոր Հայաստանը» մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրություններին՝ ստանալով ընտրողների ձայների 6,37%-ը։ 18 պատգամավորներով ներկայացված են ՀՀ ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանում[19]։
Ծանոթագրություններ
- ↑ «Լուսավոր Հայաստան»-ի հիմնադիր համագումարը. 1in.am. ուղիղ (տեսանյութ)
- ↑ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոր գույն կբերի Հայաստանի քաղաքական ներկապնակում ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն
- ↑ Կուսակցության խորհուրդ
- ↑ Վանաձորի քաղաքապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան»-ից Քրիստ Մարուքյանն է:
- ↑ Որոշվեց` Վանաձորի ընտրություններում ով կլինի «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուն:
- ↑ ՔՊ թեկնածուն Վանաձորում ինքնաբացարկ չի հայտնի. Փաշինյանի պատասխանը Մարուքյանին:
- ↑ Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին պայման է ներկայացրել
- ↑ Վանաձորում «Լուսավոր Հայաստանը» ցույց է տալիս, որ սկզբունքային է. ՔՊ փոխնախագահ:
- ↑ Փաշինյանն ու Մարուքյանը իրենց ընտանիքներով՝ Թեւան Պողոսյանի տանը. Հաճելի ընթրիք, ոչ մի քաղաքականություն:
- ↑ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստանը ստացել է տասը մանդատ:
- ↑ [1]
- ↑ ԲՀԿ-ի եւ ՀՎ-ի քաղաքական շուստրիությունն ու քաղաքական պոռնիկների փնտրտուքը:
- ↑ Վանաձորում ստորագրել են համագործակցության հուշագիր Քրիստ Մարուքյանին սատարելու մասին:
- ↑ ՀՎԿ-ն Վանաձորում պաշտպանելու է Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածուին. Հայտարարություն:
- ↑ Արթուր Բաղդասարյանն ակնարկում է, որ Վանաձորում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կձեւավորի:
- ↑ «Ելք». Փաշինյանի, Մարուքյանի ու Արամ Սարգսյանի դաշինքի անունը հայտնի է
- ↑ «Լուսավոր Հայաստան»-ը, «ՔՊ»-ն ու «Հանրապետություն»-ն ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ դաշինք» անվանումով
- ↑ Ընդդիմադիր դաշտում միակ ուժը, որը կարող է մարտահրավեր նետել «Հանրապետական» համակարգին, «Ելք» դաշինքն է. Էդմոն Մարուքյան:
- ↑ «ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովում կլինի 132 պատգամավոր. «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18».