«ՕԿՕ (Մոսկվա Սիթի)»–ի խմբագրումների տարբերություն
չ Նվարդ Առաքելյան տեղափոխեց էջը «Օկօ (Մոսկվա Սիթի)»-ից «Օկո (Մոսկվա Սիթի)» վերահղման վրայով |
|
(Տարբերություն չկա)
|
19:39, 28 փետրվարի 2019-ի տարբերակ
Օկօ (Մոսկվա Սիթի), շինությունների համալիր՝ տեղակայված 16-րդ թաղամասում, Մոսկովյան միջազգային առևտրական կետնտրոնում (Մոսկվա Սիթի)։ Տեղամասը բաժանված է երկու մասի՝ 16Ա և 16Բ:
Օկո անվանումը հապավում է, որը նշանակում է «բյուրեղյա հիմքերով միաձուլված»։ Համկարգի հարավային աշտարակը հադիսանում է Եվրոպայում ամբողջությամբ կառուցված բարձրահարկ շենքերից բարձրությամբ երկրորդը։ Մոսկվայի կառավարությունը սեփականատեր Capital Group կազմակերպությունից աշտարակը գնել է, որպես 55 000 մ2 անշարժգույք[1][2][3]։ Աշտարակի հարավային տանիքում տեղակայված է Եվրոպայի ամենաբարձր դիտարկման աշտարակը[4][5][6]։
Թաղամաս № 16Ա
16 թաղամասում կառուցված է երկու երկնաքեր, որոնցից մեկը ունի 49 հարկ և 245 մ բարձրություն (Միջին աշտարակ), մյուսը՝ 85 հարկ և 354 մ բարձրություն (Հարավային աշտարակ)։ Երկուսն էլ ունեն ստորգետնյա հարկեր։ Շինությունում տեղակայված են ինչպես բնակելի, այնպես էլ գրասենյակային տարածքներ, որոնք ունեն համարյա նույն չափի տարածք։ Գրասենյակների համար հատկացված է շուրջ 122493 մ2, իսկ բնակելի տարածքի՝ 122507 մ2։
Թաղամաս № 16Բ
16Բ թաղամասում կառուցվելու է երկնաքեր, որը ունենալու է երեք աստղանի հյուրանոցներ, որում կտեղակայվի 330 սենյակ և 3740 մեքենաների համար նախատեցած կանգառ։ Հյուրանոցը կլինի 79 մ բարձրության վրա, և 22 հարկ։ Ավտոմեքենաների կանգառը կլինի 14 հարկանի, որից 5-ը՝ ստորգետնյա, իսկ մնացած 9-ը կունենան 44 մ ընդհանուր բարձրություն։
Շինարարության ընթացքը
2012 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ Հյուսիսային աշտարակը գտնվում էր կառուցման փուլում, հասնելով գետնից բարձր 13-րդ հարկին, Հարավային աշտարակը գտնվում էր կառուցման փուլում, հասնելով գետնից բարձր 13-րդ հարկին։
2013 թվականի մայասի 6-ի դրությամբ Հյուսիսային աշտարակը գտնվում էր կառուցման փուլում, հասնելով գետնից բարձր 35-րդ հարկին, Հարավային աշտարակը գտնվում էր կառուցման փուլում, հասնելով գետնից բարձր 40-րդ հարկին։
2013 թվականի հունիսի 22-ի դրությամբ Հյուսիսային աշտարակը գտնվում էր կառուցման փուլում, հասնելով գետնից բարձր 39-րդ հարկին, Հարավային աշտարակը գտնվում էր կառուցման փուլում, հասնելով գետնից բարձր 46-րդ հարկին։
2014 թվականի հունվարի 10-ի դրությամբ, Հյուսիսային աշտարակի կառուցումը ավարտվել է, Հարավային աշտարակը գտնվում էր կառուցման փուլում, հասնելով գետնից բարձր 65-րդ հարկին։
Պատկերասրահ
-
Հյուսիսային աշտարակը 2012 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ
-
Հարավային աշտարակը 2012 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ
-
2014 թվական նոյեմբերի 2
-
2016 թվական մարտի 22
-
2016 թվական մարտի 22
-
2016 թվական մայիսի 7
-
2016 թվական հունիսի 20
Ծանոթագրություններ
- ↑ СМИ: Мэрия Москвы переедет в башню «Око»
- ↑ "Око" для мэрии. Чиновники правительства Москвы переезжают в "Москва-Сити"
- ↑ Московская мэрия купила полбашни «Око» в «Москва-Сити»
- ↑ Самая высокая открытая панорамная смотровая площадка в Европе на 87 этаже башни ОКО ждет Вас!
- ↑ Sky-high ice rink opens in Moscow
- ↑ Close to the sky: Drone footage of skating rink atop Moscow skyscraper at 354m