«Մասնակից:AniSargsyan04/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 93. Տող 93.


== Բուժում ==
== Բուժում ==
Բուժումը կախված է քաղցկեղի հատուկ տեսակից, քաղցկեղի տեղադրությունից, անհատի տարիքից և այն փաստից, թե քաղցկեղը առաջին անգամ է հանդիպում տվալ մարդու մոտ թե կրկնվում է:
Բուժումը կախված է քաղցկեղի տեսակից, տեղադրությունից, հիվանդի տարիքից և այն փաստից, թե քաղցկեղը առաջնային է, թե հետադարձ: Երիտասարդ անհատի մոտ հանդիպեղ փոքր հիմային բջջային քաղցկեղի բարեհաջող բուժման (օրինակ՝ Մոհի վիրահատում կամ CCPDMA)հավանականության ցուցանիշը բավականին մեծ է:

For a small basal-cell cancer in a young person, the treatment with the best cure rate (Mohs surgery or CCPDMA) might be indicated





18:33, 28 փետրվարի 2019-ի տարբերակ

AniSargsyan04/Ավազարկղ

Մաշկի քաղցկեղ, քաղցկեղի տեսակ, որն առաջանում է մաշկից: Դրանք պայմանավորված են ոչ նորմալ բջիջների զարգացմամբ, որոնք կարող են մետաստազներ առաջացնել մարմնի այլ մասերում[1]: Մաշկի քաղցկեղը լինում է երեք տեսակ՝ մաշկի հիմային բջջային քաղցկեղ, մաշկի տափակ բջջային քաղցկեղ և մելանոմա[2]: Առաջին երկու տեսակը, ինչպես նաև մի շարք քիչ տարածված քաղցկեղներ, հայտնի են որպես ոչ մելանոմային քաղցկեղներ[3][4]: Մաշկի հիմային բջջային քաղցկեղը դանդաղ է աճում և կարող է վնասել հյուսվածքը, սակայն չի տարածվում և չի կարող հանգեցնել մահվան[3]: Այն հիմնականում իրենից ներկայացնում է մաշկի անցավ բարձրացած փայլուն հատված, որի վրա երևում են մանր արյան անոթներ կամ կարող է լինել մաշկի բարձրացած հատված, որի վրա խոցեր են[2]:

Մաշկի տափակ բջջային քաղցկեղը տարածվելու ավելի մեծ հավանականութոուն ունի[3]: Դրա հետևանքով սովորաբար առաջանում է գունդ՝ եղջերացող գագաթով, ինչի հետևանքով կարող է առաջնալ նաև խոց[5]: Մելանոմաները առավել ագրեսիվ են: Նշանները ներառում են մելանոցիտների առկայութոուն, որոնք ունեն փոփոխված չափ, ձև, գույն, անկանոն եզրեր, բազմագույն են, քոր են առաջաննում և արյունահոոող են[6]:

Առաջաման դեպքերի առնվազն 90%-ը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցութան հետևանքով են[7]: Այս ազդեցության հետևանքով երեք հիմնական տեսակների վտանգն էլ մեծանում է[7]: Օզոնի շերտի բարակեցման պատճառով լույսի ազդեցությունը հետզհետե մեծանում է[3][8]: Սոլյարիումները հանդիաանում են ուլտրամանուշակագունն ճառագայթման մեկ այլ պատճառ: Հատկապես վնաաակար է երեխաների շրջանում մաշկի հիմային բջջային քաղցկեղի և մելանոմաների հայտնաբերումը[9]: Մաշկի տափակ բջջային քաղցկեղի հայտնաբերումը, անկախ այն բանից թե երբ է դա տեղի ունենում, կարևոր է[7]: Մելանոմաների 20-30%-ը զարգանում են մելանոցիտներից[9]: Մաշկի բաց գույն ունեցող մարդիկ ռիսկային գոտում են[2][10]: Ռիսկային գոտում են նաև նրանք, ովքեր ունեն թույլ իմուն համակագ (կարող է պայմանավորված լինել դեղերի ընդունումով) կամ վարակված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով[3][11][6]: Ախտորոշումը կատարվում է բիոպսիայի միջոցով[6]:

Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը փոքրացումը և արևապաշտպան միջոցների օգտագործումը համարվում են կանխարգելիչ միջոցներ մելանոմայի և տափակ բջջային քաղցկեղի առաջացման համար[9][12]: Արևապաշտպան միջոցների ազդեցությունը հիմային բջջային քաղցկեղի ռիսկի գործոնի վրա պարզաբանված չէ[12]: Մաշկի ոչ մելանոմային քաղցկեղները սովորաբար բուժելի են[3]: Բուժումը գլխավորապես կատարվում է վիրահատական հեռացումով, բայց կարող է ներառել նաև ճառագայթային թերապիա կամ հրատապ օգտագործվող դեղամիջոցներ, օրինակ՝ ֆտորուրացիլ: Մելանոմայի բուժումը կարող է կատարվել վիրահատության, քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի և targeted(նպատակային?) թերապիայի համատեղությամբ[2][6]: Այն հիվանդների մոտ, որոնց հիվանդությունը տարածվել է մարմնի այլ մասեր, պալիատիվ օգնությունը կարող է բարելավել կյանքի որակը[6]: Քաղցկեղի տեսակներից՝ մելանոման ունի ապրելու ամենաբարձր ցուցանիշը. Միացյալ Թագավորությունում բնակվողների ավելի քան 86%-ը և Միացյալ Նահանգներում բնակվողների ավելի քան 90%-ը գոյատևում են ավելի քան հինգ տարի[13][14]:

Մաշկի քաղցկեղը՝ քաղցկեղների ամենատարածված տեսակն է, ընդհանուր հաշվարկով՝ դեպքերի առնվազն 40%-ը[3][15]: Ամենատարածված տեսակն է ոչ մելանոմային մաշկի քաղցկեղը, որը հանդիպում է տարեկան առնվազն երկուսից երեք միլիոն մարդու մոտ[2][9][16]: Ոչ մելնանոմայի մաշկի քաղցկեղների մոտ 80%-ը հիմային բջջային քաղցկեղն է, 20%-ը՝ տափակ բջջային քաղցկեղը[4] : Հիմային բջջային և տափակ բջջային մաշկի քաղցկեղները հազվադեպ են հանգեցնում մահվան[9]: Միացյալ Նահանգներում դրանք քաղցկեղի բոլոր մահացությունների 0.1%-ից պակաս են պատճառ հանդիսանում[2] : 2012 թվականին մելանոման աշխարհում հայտնվել է 232.000 մարդու մոտ և հանգեցրել է 55.000 մարդու մահվան[9] : Եվրոպոիդ ռասան Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Հարավային Աֆրիկայում ունեն աշխարհում մելանոմայի ամենաբարձր ցուցանիշները[9][17]: Մաշկի քաղցկեղի երեք հիմնական տեսակները վերջին քսանից քառասուն տարիների ընթացքում առավել տարածված են դարձել հատկապես կովկասյան երկրներում[3][9]:

Դասակարգում

Մաշկի քաղցկեղը բաժանվում է երեք հիմնական տեսակի՝ մաշկի հիմային բջջային քաղցկեղ, մաշկի տափակ բջջային քաղցկեղ, մաշկի չարորակ մելանոմա:

Քաղցկեղ Նկարագրություն Նկար
Հիմային բջջային քաղցկեղ Հիմնական բնութագիրը թափանցիկություն է:
Տափակ բջջային քաղցկեղ Մաշկի տափակ բջջային քաղցկեղը սովորաբար կարմիր, եղջերացող, թանձր գոյացություն է: Արագ աճող տեսակ է:
Չարորակ մելանոմա Ընդհանուր տեսքը բնութագրվում է զբաղեցրած ասիմետրիկ տարածքով, անկանոն սահմաններով, գունային բազմազանությամբ, և հաճախ 6 մմ-ից մեծ է:[18]

Հիմային բջջային քաղցկեղն առաջանում է մաշկի՝ արևի կողմից «տեսանելի» հատվածներում, հատկապես՝ դեմքին: Այն հազվադեպ է տարածվում և առաջացնում մահ, հեշտությամբ բուժվում է վիրահատական միջամտությամբ և ճառագայթմամբ: Մաշկի տափակ բջջային քաղցկեղը տարածվում է մարմնի այլ մասերին, սակայն համեմատաբար քիչ, քան հիմային բջջայինը: Չնայած դրան տարածման աստիճանը կրկին համարվում է ցածր, բացառությամբ շուրթերի, ականջի և ընկճված իմուն համակարգով մարդկանց մարմնի: Մելանոման մաշկի քաղցկեղի երեք տեսակներից ամենատարածվածն է: Այն հաճախ է մետաստազներ առաջացնում և կարող է մահվան պատճառ դառնալ:

Մաշկի քաղցկեղի քիչ տարածված տեսակներն են` դերմատոֆիբրոսարկոմալ ուռուցք, Մերկելի բջջային քաղցկեղ, Կապոշի սարկոմա, կերատոականտոմա, բջջային ուռուցքներ, էպիդերմալ քաղցկեղ, կրծքի Պագետի հիվանդություն, ֆիբրոքսանտոմա, լեյոմիոսակոմա և անգիոսարկոմա:

Հիմային բջջային քաղցկեղը և տափակ բջջային քաղցկեղը ուլտրամանուշակագույն ճառագայթների կողմից հաճախ ենթարկվում են մուտացիայի: Չարորակ մելանոման հիմնականում առաջանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների A տեսակի վնասակար ազդեցությամբ: ԴՆԹ-ի անուղղակի վնասումը պայմանավորված է ազատ ռադիկալների և ռեակտիվ թթվածնի ազդեցութամբ: Հետազոտությունը ցույց է տալիս, որ վաթսուն րոպե մաշկի կողմից արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների կլանումը հանգեցնում է ազատ ռադիկալների առաջացման:

Նշաններ և ախտանիշներ

Սիմպտոմները մաշկի քաղցկեղի տարբեր տեսակների մոտ տարբեր են: Դրանք ներառում են մաշկի անդարձելի փոփոխութոուններ, խոցերի առաջացում, մաշկի գունազրկում և առկա խալերի փոփոխություններ, ինչպիսիք են ատամնավոր եզրերի առաջացումը և խալի մեծացումը:

Մաշկի հիմային բջջային քաղցկեղ

Մաշկի հիմային բջջային քաղցկեղը սովորաբար ներկայանում է որպես մեծացած, հարթ, մարգարտյա ուռուցք՝ գլխի, պարանոցի կամ ուսերի մաշկի վրա: Երբեմն արյան փոքր անոթները տեսանելի են ուռուցքներում (կոչվում է տելեանգիէկտազիա): Ուռուցքի կենտրոնում հաճախակի զարգանում են արյունահոսություններ: Հաճախ այն շփոթում են չբուժվող վերքերի տեսակների հետ: Մաշկի քաղցկեղի այս ձևը ամենաքիչ մահացուն է և պատշաճ բուժման դեպքում այն կարող է վերանալ:

Մաշկի տափակ բջջային քաղցկեղ

Մաշկի տափակ բջջային քաղցկեղը սովորաբար կարմիր, եղջերացող, թանձր գոյացություն է: Որոշները ամուր, կոշտ այտուցներ են, կերատոականտոմաների նման գմբեթաձև: Կարող են առաջանալ արյունահոսություններ և վերքը պատվի խոցերով: Եթե տափակ բջջային քաղցկեղը չբուժվի, այն կարող է տարածվել: Երկրորդ ամենատարածված մաշկի քաղցկեղն է: Դա վտանգավոր է, բայց ոչ այնքան, որքան մելանոման:

Մելանոմա

Մելանոմային բնորոշ են տարբեր գույներ` շագանակագույնից մինչև սև: Մելանոմաների քիչ մասը վարդագույն են, կարմիր կամ մսագույն: Վերջինս կոչվում է ամելանոտիկ մելանոմա և ավելի ագրեսիվ է: Չարորակ մելանոմայի զգուշացման նշաններն են խալի չափի, ձևի, գույնի կամ բարձրության փոփոխությունները: Այլ նշաններից են նոր խալերի առաջացումը հասուն տարքում կամ ցավը, քորը, խոցերի առաջացումը, կարմրությունը կամ այդ տեղամասի արյունահոսությունը: Ամենահաճախ օգտագործվող մնեմոնիկան է «ABCDE»-ն, որտեղ A-ն(asymmetrical) նշանակում է ասիմետրիկ, B(borders)-եզրավոր C(color)-գունավոր, D(diameter)-մեծ տրամագծով E(evolving)-զարգացող:

Այլ

Մերկելի բջջային քաղցկեղը հաճախ շատ արագ է աճում: Կարմիր, մանուշակագույն կամ մաշկագույն ուռուցքները, որոնք ցավոտ չեն, առաջացնում են քոր: Դրանք հնարավոր է շփոթել քաղցկեղի այլ տեսակների հետ:

Առաջացման պատճառներ

Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի քաղցկեղի առաջացման գլխավոր շրջակա գործոնն են: Ռիսկի այլ գործոնները ներառում են՝

Ախտաֆիզիոլոգիա

Չարորակ էպիթելային շերտը, որը հիմնականում առաջանում է էպիդերմիսում, քաղցկեղի լորձաթաղանթում կամ քրոմոսոմային մետապլազիայի շրջանում, կոչվում է տափակ բջջային քաղցկեղ:

Մակրոսկոպիկորեն ուռուցքը արագ բարձրանում է, սնկի նման աճում, առաջացնում է խոցեր անկանոն սահմաններով: Ուռուցքային բջիջները ոչնչացնում են հիմային թաղանթը և ձևավորվում շերտեր կամ կոմպակտ զանգվածներ, որոնք անցնում են բուն մաշկ: Լավ տարբերակված քաղցկեղի դեպքում ուռուցքային բջիջները պլեոմորֆիկ ատիպիկ են, բայց նմանվում են նորմալ կերատինոցիտներին from prickle layer(խոշոր, բազմանկյուն, առատ էոզինոֆիլ(վարդագույն) ցիտոպլազմով և կենտրոնական դասավորությամբ կորիզով):

Նրանց դասավորությունը նման է նորմալ էպիդերմիսում բջիջների դասավորությանը. ծայրամասում չհասունացած բջիջներն են, իսկ կենտրոնում՝ հասուն: Ուռուցքի բջիջները վերածվում են կերատինացված քաղցկեղային բջիջների և համախմբվում են գեղձերի շուրջը համակենտրոն, թիթեղաձև շերտերով, որոնք կոչվում են «բջջային բներ» կամ «էպիթել-կերատինային մարգարիտներ»: Շրջապատող ստրոման կրճատվում է և պարունակում է բորբոքային ներսփռանք (լիմֆոցիտներ): Վատ տարբերակված տափակ բջջային քաղցկեղը պարունակում են ավելի շատ պլեոմորֆիկ բջիջներ և չեն պարունակում կերատին:

Հիվանդության մեջ ընդգրկված մոլեկուլային գործոնը PTCH1 գենի մուտացիան է, որը կարևոր դեր է խաղում Sonic hedgehog ազդանշանային ուղու համար:

Ախտորոշում

Ախտորոշումը կատարվում է բիոպսիայի և ախտահյուսվածաբանական հետազոտության միջոցով:

Մաշկի ոչ ինվազիվ քաղցկեղի հայտնաբերման մեթոդները ներառում են լուսանկարումը, դերմասկոպիան, սոնոգրաֆիան, միկրոսկոպիան, սպեկտրասկոպիան, ֆլուորեսցենցիալ սպեկտրասկոպիան, տերահերցային սպեկտրոսկոպիան, օպտիկական կապերի տոմոգրաֆիան, տեսողական բազմատեսակ տեխնիկան, ջերմատեխնիկան, էլեկտրական դիմադրությունը, ժապավենագրությունը և համակարգչային վերլուծությունը:

Կանխարգելում

Արևապաշտպան միջոններն արդյունավետ են, և հետևաբար խորհուրդ է տրվում դրանք օգտագործել մելանոման և տափակ բջջային քաղցկեղը կանխարգելելու համար: Կա փոքր ապացույց այն բանի, որ դա արդյունավետ է նաև հիմային բջջային քաղցկեղը կանխարգելելու համար: Մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում կրել պաշտպանիչ հագուստ, արևային ակնոց, գլխարկ և խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: ԱՄՆ-ի կանխարգելիչ ծառայությունների ուժերը խորհուրդ են տալիս իննից քաանհինգ տարեկան մարդկանց խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից:

Մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը կարող է կրճատվել մի շարք միջոցառումների, ներառյալ արևի ազդեցության, ծխախոտի և սոլյարիումների օգտագործման նվազմամբ, արևապաշտպան միջոցների օգտագործման ավելացմամբ:

Մաշկի քաղցկեղի հայտնաբերման համար քիչ փաստեր կան: Դրա կանխարգելման համար վիտամինային և հակաօքսիդանտային հավելումներ չեն հայտնաբերվել: Դիետիկ միջոցառումներից օգտվելու արդյունավետության ապացույցը նախնական է:

Ցինկի և տիտանի օքսիդները հաճախ օգտագործվում են արևապաշտպան միջոցներում՝ ապահովելով լայն պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Որոշ սննդամթերքներ կարող են նվազեցնել արևահարման վտանգը, սակայն դա քիչ արդյունավետ է արևապաշտպան միջոցներից:

Բարձր ռիսկային ֆիզիկական անձանց մաշկի քաղցկեղի կանխարգելման մետա-վերլուծությունը ցույց է տվել, որ T4N5 լիպոսոմի լոսյոնի լազերային օգտագործումը պիգմենտային քսերոդերմայով հիվանդ մարդկանց մոտ նվազեցնում է հիմային բջջային քաղցկեղի հայտնաբերման հաճախականությունը, իսկ բերանային ուղիով տրված ացիտրետինը փոխպատվաստված երիկամով մարդկանց համար կարող է օգտակար լինել:

Բուժում

Բուժումը կախված է քաղցկեղի տեսակից, տեղադրությունից, հիվանդի տարիքից և այն փաստից, թե քաղցկեղը առաջնային է, թե հետադարձ: Երիտասարդ անհատի մոտ հանդիպեղ փոքր հիմային բջջային քաղցկեղի բարեհաջող բուժման (օրինակ՝ Մոհի վիրահատում կամ CCPDMA)հավանականության ցուցանիշը բավականին մեծ է:


Բազմաթիվ բարդ բժշկական խնդիրներով տարեց խոցելի մարդկանց դեպքում քթի հիմային բջջային քաղցկեղի ակցիզացման դժվարությունը կարելի է հիմնավորել ճառագայթային թերապիայով (մի փոքր ավելի ցածր մակարդակի բուժում) կամ բուժում չկիրառելով: Հատուկ քիմիաթերապիան կարող է կիրառվել մեծ մակերեսային տափակ բջջային քաղցկեղի դեպքում լավ կոսմետիկ արդյունքների համար, մինչդեռ դա կարող է լինել անհամապատասխան ինվազիվ հիմային բջջային կամ տափակ բջջային քաղցկեղների համար: Ընդհանուր առմամբ, մելանոման վատ է արձագանքում ճառագայթմանը կամ քիմիաթերապիային:

Ցածր ռիսկային հիվանդությունների համար ճառագայթային թերապիան (արտաքին ճառագայթային ռադիոթերապիա կամ brachytherapy), topical քիմիոթերապիան(imiquimod կամ ֆտորուրացիլ) և կրիոթերապիան(քաղցկեղի սառեցումը) կարող են ապահովել հիվանդության պատշաճ վերահսկումը, սակայն կարող են ունենալ ընդհանուր բուժման ցածր ցուցանիշներ վիրահատությունների ալլ տեաակների համեմատ: Բուժման այլ եղանակները, ինչպիսիք են ֆոտոդինամիկ թերապիան, topical քիմիաթերապիան, electrodesiccation and curettage կարելի է գտնել հիմային բջջային քաղցկեղի և տափակ բջջային քաղցկեղի քննարկումներում:

Մոհսի միկրոգրաֆիկ վիրաբուժությունը այն մեթոդն է, որն օգտագործվում է քաղցկեղի՝ դրան շրջապատող հյուսվածքի հետ միասին հեռացմամբ, որից հետո ստուգվում է մնացած հյուսվածքը պարզելու համար՝ ուռուցք մնացել է թե ոչ:

Սա հնարավորություն է տալիս նվազագույն չափով հյուսվածք հեռացնել և լավագույն կոսմետիկ և բարենպաստ արդյունքներ ապահովել : Սա հատկապես կարևոր է այն տարածքների համար, որտեղ մաշկի քանակը սահմանափակ է, օրինակ՝ դեմքը: Վիրահատության տարածքը հավասարազոր է կտրվածքի լայնքին: Այս տեխնիկան կատարելու համար անհրաժեշտ է հատուկ վերապատրաստում: Այլընտրանքային մեթոդ է CCPDMA-ն և կարող է կատարվել Մոհսի վիրահատական եղանակին անծանոթ պաթոլոգի կողմից:

Մետաստազներ առաջացրած հիվանդության դեպքում կարող են պահանջվել հետագա վիրաբուժական միջամտություններ կամ քիմիաթերապիա:

Մետաստատիկ մելանոմայի բուժումը ներառում է կենսաբանական իմունոթերապևտիկ միջոցներ` իպիլիմումաբ, պեմբրոլիզումաբ և նիվոլումաբ, BRAF ինհիբիտորներ, ինչպիսիք են վեմուրաֆենիբը և դաբրաֆենիբը, և MEK ինհիբիտոր թրամեթինիբը:

Վերականգնում

Ներկայումս վիրահատական հեռացումը մաշկի քաղցկեղի բուժման ամենատարածված ձևն է: Վերականգնողական վիրաբուժության նպատակն է վերականգնել նորմալ տեսքը և գործառույթը: Վերականգնողական մեթոդի ընտրությունը կախված է թերության չափից և տեղադրվածությունից: Դեմքի մաշկի քաղցկեղի հեռացումը և վերականգնումը ընդհանուր առմամբ ավելի դժվար է, քանի որ դեմքի վրա առկա են տեսանելի և գործառութային անատոմիական կառույցներ:

Եթե մաշկի թերությունները չափերով փոքր են, շատերը կարող են վերականգնվել պարզ եղանակով, որի դեպքում մաշկի ծայրերը մոտեցվում են և փակվում կարերով, առաջանում է գծային սպի: Եթե ​​վերականգնումը կատարվի մաշկի բնական ծալքերի կամ կնճիռների երկայնքով, ապա սպին տեսանելի չի լինի:

Կանխատեսում

Հիմային բջջայն և տափակ բջջային քաղցկեղների մահացության ցուցանիշը կազմում է մոտ 0.3%, ինչը ԱՄՆ-ում հանգեցնում է տարեկան 2000 մահվան: Մելանոմայի մահացության մակարդակը 15-20% է, և այն առաջացնում է տարեկան 6500 մահ[19]: Թեև այն շատ ավելի քիչ է հանդիպում, սակայն հանդիսանում է քաղցկեղից մահացությունների 75%-ի պատճառը[20]:

Մելանոմայով մարդկանց կենսակայունությունը կախված է այն բանից, թե երբ են սկսել բուժումը: Բուժման արդյունավետությունը շատ բարձր է, երբ մելանոման հայտնաբերվում է վաղ փուլերում և հեշտությամբ կարելի է հեռացնել վիրահատական միջամտությամբ: Կանխատեսումը այնքան էլ գոհացուցիչ չեն, երբ մելանոման տարածվում է մարմնի այլ մասերի վրա: 2003թ:-ի տվյալների համաձայն հիմային բջիջների հետադարձ կարցինոմայի հինգ ամյա վիրահատական (Մոհի միկրոգրաֆիկ վիրահատություն) բուժման արդյունավետությունը կազմում էր 95%[21]:

Աշխարհում քաղցկեղի ամենաբարձր ցուցանիշը ունեն Ավստրալիան և Նոր Զելանդիան, գրեթե չորս անգամ ավել, քան Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում: Մոտ 434,000 մարդ բուժում է ստանում ոչ մելանոմային մաշկի քաղցկեղների համար, իսկ 10,300-ը՝ մելանոմային: Ե՛վ Ավստրալիայում, և՛ Նոր Զելանդիայում հիվանդությունը առավել շատ տարածված է 15-44 տարեկան մարդկանց խմբում: Մաշկի քաղցկեղի տարածվածությունը աստիճանաբար աճում է[22]: Եվրոպական ծագում ունեցող Օքլենդի բնակիչների շրջանում 1995 թվականին մելանոմայի տարածվածությունը տարեկան կազմել է 77.7 դեպք 100.000 մարդու հաշվով: 21-րդ դարում կանխատեսվել է հիվանդության ցուցանիշի աճ՝ պայմանավորված ստրատոսֆերայի օզոնային շերտի կորստով և արևի ազդեցությամբ[23]:

Համաճարակաբանություն

Մաշկի քաղցկեղը 2010 թվականին հանդիսացելէ 80,000 մահվան պատճառ, որից 49,000-ը մելանոմա, 31,000-ը՝ ոչ մելանոմային: 1990 թվականից այն աճել է 51,000-ով:

Միացյալ նահանգներում տարեկան հայտնաբերվում է մաշկի քաղցկեղով 3.5 միլիոն հիվանդ: Այդտեղ մաշկի քաղցկեղն ամենատարածված քաղցկեղի տեսակն է: Հինգ ամերիկացիներից մեկը մոտ կյանքի որոշակի շրջանում զարգանում է մաշկի քաղցկեղ: Մաշկի քաղցկեղի ամենատարածված տեսակն այստեղ հիմային բջջային քաղցկեղն է, այնուհետև՝ տափակ բջջայինը: Ի տարբերություն այլ քաղցկեղերի, ԱՄՆ-ում հիմային բջջային և տափակ բջջային քաղցկեղները ռեգիստրացիայի չեն ենթարկվում:

Մելանոմա

ԱՄՆ-ում 2008 թվականին 59,695 մարդու մոտ մելանոմա է ախտորոշվել, իսկ 8,623 մարդ մահացել է դրանից: Ավստրալիայում ամեն տարի հայտնաբերվում են ավելի քան 12.500 մելանոմայի նոր դեպքեր, որոնցից ավելի քան 1500-ի ելքը մահացու է: Այնտեղ մելանոման մեկ շնչի հաշվով ամենամեծ տարածումն ունի:

Թեև ԱՄՆ-ում քաղցկեղի շատ տեսակների տարածվածությունը նվազում է, մելանոմայի տարածվածությունը շարունակում է աճել, և 2004 թվականին, համաձայն Քաղցկեղի Ազգային ինստիտուտի, 68,729 մարդու մոտ ախտորոշվել է մելանոմա:

Մելանոման Մեծ Բրիտանիայում հինգերորդ ամենատարածված քաղցկեղն է (2011 թվականին մոտ 13,300 մարդու մոտ հայտնաբերվել է մելանոմա), և մելանոման կազմում է քաղցկեղի բոլոր մահվան դեպքերի 1%-ը(2012 թվականին մահացել է շուրջ 2,100 մարդ):

Ոչ մելանոմա

Ամեն տարի Միացյալ Նահանգներում մոտավորապես 2000 մարդ մահանում է հիմային կամ տափակ բջջային մաշկի քաղցկեղից (ոչ մելանոմային քաղցկեղ): Վերջին տարիներին տարածվածությունը նվազել է: Մահացածների մեծ մասը նախքան հիվանդության զարգացումը բժշկի չայցելած տարեցներ են և իմունային համակարգի խանգարումներ ունեցող մարդիկ:

Ծանոթագրություններ

  1. «Defining Cancer». National Cancer Institute. Արխիվացված է օրիգինալից 25 June 2014-ին. Վերցված է 10 June 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Skin Cancer Treatment (PDQ®)». NCI. 2013-10-25. Արխիվացված է օրիգինալից 5 July 2014-ին. Վերցված է 30 June 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Cakir, BÖ; Adamson, P; Cingi, C (November 2012). «Epidemiology and economic burden of nonmelanoma skin cancer». Facial plastic surgery clinics of North America. 20 (4): 419–22. doi:10.1016/j.fsc.2012.07.004. PMID 23084294.
  4. 4,0 4,1 Marsden, edited by Sajjad Rajpar, Jerry (2008). ABC of skin cancer. Malden, Mass.: Blackwell Pub. էջեր 5–6. ISBN 9781444312508. Արխիվացված է օրիգինալից 29 April 2016-ին. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Lynne M Dunphy (2011). Primary Care: The Art and Science of Advanced Practice Nursing. F.A. Davis. էջ 242. ISBN 9780803626478. Արխիվացված է օրիգինալից 20 May 2016-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «General Information About Melanoma». NCI. 2014-04-17. Արխիվացված է օրիգինալից 5 July 2014-ին. Վերցված է 30 June 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. 7,0 7,1 7,2 Gallagher, RP; Lee, TK; Bajdik, CD; Borugian, M (2010). «Ultraviolet radiation». Chronic diseases in Canada. 29 Suppl 1: 51–68. PMID 21199599.
  8. Maverakis E, Miyamura Y, Bowen MP, Correa G, Ono Y, Goodarzi H (2010). «Light, including ultraviolet». J Autoimmun. 34 (3): J247-57. doi:10.1016/j.jaut.2009.11.011. PMC 2835849. PMID 20018479.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 World Cancer Report 2014. World Health Organization. 2014. էջեր Chapter 5.14. ISBN 9283204298.
  10. Leiter, U; Garbe, C (2008). «Epidemiology of melanoma and nonmelanoma skin cancer—the role of sunlight». Advances in Experimental Medicine and Biology. 624: 89–103. doi:10.1007/978-0-387-77574-6_8. PMID 18348450.
  11. Chiao, EY; Krown, SE (September 2003). «Update on non-acquired immunodeficiency syndrome-defining malignancies». Current Opinion in Oncology. 15 (5): 389–97. doi:10.1097/00001622-200309000-00008. PMID 12960522.
  12. 12,0 12,1 Jou, PC; Feldman, RJ; Tomecki, KJ (June 2012). «UV protection and sunscreens: what to tell patients». Cleveland Clinic journal of medicine. 79 (6): 427–36. doi:10.3949/ccjm.79a.11110. PMID 22660875.
  13. «SEER Stat Fact Sheets: Melanoma of the Skin». NCI. Արխիվացված է օրիգինալից 6 July 2014-ին. Վերցված է 18 June 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Release: Cancer Survival Rates, Cancer Survival in England, Patients Diagnosed 2005–2009 and Followed up to 2010». Office for National Statistics. 15 November 2011. Արխիվացված է օրիգինալից 17 October 2014-ին. Վերցված է 30 June 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. Dubas, LE; Ingraffea, A (February 2013). «Nonmelanoma skin cancer». Facial plastic surgery clinics of North America. 21 (1): 43–53. doi:10.1016/j.fsc.2012.10.003. PMID 23369588.
  16. «How common is skin cancer?». World Health Organization. Արխիվացված է օրիգինալից 27 September 2010-ին. Վերցված է 30 June 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Harris, Randall E. (2013). Epidemiology of Chronic Disease (անգլերեն). Jones & Bartlett Publishers. էջ 271. ISBN 9780763780470.
  18. «Malignant Melanoma: eMedicine Dermatology». Արխիվացված է օրիգինալից 7 October 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. C. C. Boring; T. S. Squires; T. Tong (1991). «Cancer statistics, 1991». SA Cancer Journal for Clinician. 41 (1): 19–36. doi:10.3322/canjclin.41.1.19. PMID 1984806.
  20. Jerant AF, Johnson JT, Sheridan CD, Caffrey TJ (July 2000). «Early Detection and Treatment of Skin Cancer». American Family Physician. 62 (2): 357–68, 375–6, 381–2. PMID 10929700. Արխիվացված է օրիգինալից 24 July 2008-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. «Malignant Melanoma Cancer». Արխիվացված է օրիգինալից 23 March 2010-ին. Վերցված է 2010-07-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «Skin Cancer Facts and Figures». Արխիվացված է օրիգինալից 10 August 2012-ին. Վերցված է 2013-12-01-ին. «From 1982 to 2007 melanoma diagnoses increased by around 50%. From 1998 to 2007, GP consultations to treat non-melanoma skin cancer increased by 14%, to reach 950,000 visits each year.» {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. Jones WO, Harman CR, Ng AK, Shaw JH (1999). «Incidence of malignant melanoma in Auckland, New Zealand: The highest rates in the world». World Journal of Surgery. 23 (7): 732–5. doi:10.1007/pl00012378. PMID 10390596. Արխիվացված է օրիգինալից 3 December 2013-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ