«Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 60. Տող 60.
=== Հայտնի մարզիկները բացօդյա մարզասրահում ===
=== Հայտնի մարզիկները բացօդյա մարզասրահում ===
<gallery mode="packed" heights="180">
<gallery mode="packed" heights="180">
Open air gym of Hrazdan gorge (26.01.2019) 1.jpg|Բռնցքամարտի աշխարհի բրոնզե, Եվրոպայի արծաթե մեդալակիր [[Արտակ Մալումյան]]ը մարզվելիս (ձախից)
Open air gym of Hrazdan gorge (26.01.2019) 1.jpg|Բռնցքամարտի Հայաստանի հաղթող, աշխարհի բրոնզե, Եվրոպայի արծաթե մեդալակիր [[Արտակ Մալումյան]]ը մարզվելիս (ձախից)
|
|
|
|

16:45, 27 փետրվարի 2019-ի տարբերակ

Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակ
ՏեսակԲացօդյա մարզասրահ
ՄարզաձևՄարզասրահը հնարավորություն է տալիս զբաղվել բազմատեսակ մարզաձևերով (այդ թվում՝ բոդիբիլդինգ, ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, վազք, լող, կարատե, աթլետիկա մարզական քայլք, բադմինտոն, յոգա, լեռնագնացություն, ժայռամագլցում և այլն), ինչպես նաև առողջ ապրելակերպով
Նախկին անվանումներՉռիկ,
«Բիձու գյոլ»
ՏեղագրությունԵրևան Երևան, Կենտրոն վարչական շրջան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հիմնադրված1923 թվական
Անվանված էՀրազդան գետի և համանուն ձորի անունով
Քարտեզ
Քարտեզ
 Open air gym of Hrazdan gorge Վիքիպահեստում

Հրազդանի ձորի բացօդյա մարզասրահ (այլ անվանումներ՝ «Չռիկ», նախկինում նաև «Բիձու գյոլ»), բացօդյա մարզական, առողջ ապրելակերպի, ժամանցային հանրային բաց կենտրոն, բնության հուշարձան Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանի հյուսիս-արևմուտքում՝ Հրազդան գետի աջ և ձախ ափերին[1]:

Կառուցվածք

Բացօդյա մարզասրահն իրենից ներկայացնում է բնության և մարդու ձեռքով կառուցված ու կահավորված հարթակների ու դրանց հարակից տարածքների համախումբ[1]:

Մարզասրահ

Հրազդանի ձորի բացօդյա մարզասրահի մարզասարքերի հարթակը տեղակայված է Հրազդան գետի աջ ափին՝ ճանապարհի աջ կողմում: Այն կահավորվել է դեռևս 1990-ական թվականներից: Իր ներկա տեսքը ստացել է վերջին տարիներին, երբ մարզվողներից Հարութը տեղադրել է առավել մասնագիտական սարքավորումներ և վարժանքի հարմարանքներ: Մարզասրահում առկա են տարբեր տեսակի ծանրաձողեր, ծանրաքարեր, զուգափայտեր, ձեռքերի ու ոտքերի, ինչպես նաև փորի մկանների զարգացման համար նախատեսված այլ սարքավորումներ:

2013 թվականի մարտին Երևանի քաղաքապետարանի կողմից մարզահրապարակի վերջնամասում տեղադրվել են մանկական վարժասարքեր:

Լողավազան և ստորգետնյա աղբյուր

Հրազդանի ձորի բացօդյա մարզասրահի կարևորագույն հատվածներից մեկն է հանդիսանում ստորգետնյա աղբյուրներից սնվող և հատուկ խողովակներով դուրս ժայթքող աղբյուրը, որին հաճախ անվանում են Չռիկ: Ավանդազրույցների համաձայն այն կառուցվել է 1923 թվականին և հետագայում վերակառուցվել: Աղբյուրի հիման վրա 1990-ականներից սկսած ձևավորվել է հանրային առողջ ապրելակերպի կենտրոնը: Աղբյուրի ջուրը բավականին սառն է և խմելու՝ չնայած իր բաղադրությամբ տարբերվում է խմելու ջրի համար սահմանված նորմատիվների/ց[1]:

2000-ական թվականների երկրորդ տասնամյակի սկզբում ստորգետնյա աղբյուրի մոտ առողջ ապրելակերպով զբաղվող այցելուների կողմից Հրազդան գետի ափին կառուցվել է լողավազան, որը սնվում է աղբյուրի ջրով[1]:

Լեռնագնացություն և ժայռամագլցում

Բացօդյա մարզասրահի հարակից ժայռապատ բլուրը լեռնագնացների և ժայռամագլցմամբ զբաղվողների համար հանդիսանում է մարզվելու վայր: Ծիծեռնակաբերդի բլրի արևելյան լանջի լեռնային արահետները, որոնք ձգվում են գետի ափից մինչև բարձրունքում գտնվող Ծիծեռնակաբերդի հնավայրը, օգտագործվում են պարապմունքների համար:

Պատկերասրահ

Մարզասարքերը, լողավազանն ու ստորգետնյա աղբյուրը

Հայտնի մարզիկները բացօդյա մարզասրահում

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Երևան ամսագիր, N 7-8, 2013 թվական:

Արտաքին հղումներ