«Ստեփան Աթոյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 20. Տող 20.
* Արծաթե մեդալ։ Ուզբեկստանի գավաթի եզրափակիչ, 1992
* Արծաթե մեդալ։ Ուզբեկստանի գավաթի եզրափակիչ, 1992


==== Ֆերգանայի «Նեֆթչի» կազմում ====
==== Ֆերգանայի «Նեֆթչիի» կազմում ====
* Ոսկե մեդալ. Ուզբեկստանի չեմպիոն՝ 1993, 1994, 1995
* Ոսկե մեդալ. Ուզբեկստանի չեմպիոն՝ 1993, 1994, 1995
* Արծաթե մեդալ. Ուզբեկստանի առաջնության արծաթե մեդալակիր, 1996
* Արծաթե մեդալ. Ուզբեկստանի առաջնության արծաթե մեդալակիր, 1996

13:47, 25 փետրվարի 2019-ի տարբերակ

Ստեփան Աթոյան
Քաղաքացիությունը  Ուզբեկստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 13, 1966(1966-07-13)[1] (57 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան

Ստեփան Աթոյան (հուլիսի 13, 1966(1966-07-13)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ խորհրդային ֆուտբոլիստ, ներկայացրել է Ուզբեկստանը և Հունաստանը: Այժմ մարզիչ է։

Կարիերա

Որպես ֆուտբոլիստ

Ակումբներում

Եղել է Բաքվի Նեֆթչիի սան։ 1989-1991 թվականներին հանդես է եկել Աշխաբադի «Կոպետդագում», որի կազմում խաղացել է 93 հանդիպում և խփել 6 գոլ: 1991 թվականի կեսերին տեղափոխվել է Ջիզակի «Սոգդիանա» և այդ ակումբում հանդես է եկել մրցաշրջանի կեսում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մնացել է անկախ Ուզբեկստանում և 1992 թվականի սկզբին պայմանագիր է կնքել Կոկանդի Տեմիրյուլչիի հետ, որի կազմում հանդես է եկել մեկ մրցաշրջան և մասնակցել է 25 խաղի, դարձել է երեք գոլի հեղինակ: 1993 թվականի մրցաշրջանի սկզբում տեղափոխվել է Ֆերգանայի «Նեֆթչի» և հանդես է եկել Ֆերգանայի նավթագործների կազմում մինչև 1995 թվականի կեսը։ Այդ ընթացքում նա դարձել է թիմի առաջատարներից մեկը և այդ մրցաշրջաններում հանդես է եկել 73 խաղում, դարձել 14 գոլի հեղինակ։ 1995 թվականի կեսերին տեղափոխվել է հունական «Պրոոդեֆտիկա» և այդ ակումբում հանդես է եկել մեկուկես մրցաշրջան[2]։ Որոշ ժամանակ 1996 թվականին եղել է ևս մեկ՝ հունական «Պրովիտան» ակումբի անդամ։ 1996 թվականի կեսերին վերադարձել է Ֆերգանայի «Նեֆթչի» և հանդես է եկել նրա կազմում մինչև 1997 թվականի կեսը, որտեղ խաղացել է 40 հանդիպում և խփել 20 գոլ:

1997 թվականի կեսերին կրկին տեղափոխվել է «Պրոոդեֆտիկի» ակումբ և մինչև 1999 թվականի կեսերը հանդես է եկել հունական ակումբում։ 1999 թվականի կեսերից մինչև 2000 թվականի վերջը հանդես է եկել հունական ակումբներում՝ «Հալկիդոնայում» և «Ատրոմիտոսում», որտեղ էլ ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան որպես ֆուտբոլիստ։

Հավաքականում

1995-1996 թվականներին հանդես է եկել Ուզբեկստանի ազգային հավաքականում։ Ազգային հավաքականում իր նորամուտը Աթոյանը տոնել է 1995 թվականի հուլիսի 18-ին՝ Մերդեկի մալազիական գավաթում՝ Հունգարիայի հավաքականի դեմ խաղում: Ուզբեկստանի հավաքականի կազմում Ստեփան Աթոյանը ընդամենը 9 հանդիպում է անցկացրել, որոնցից 3-ը նա խաղացել է 1996 թվականի Ասիայի գավաթում, որը տեղի է ունեցել ԱՄԷ-ում[3]։

Որպես մարզիչ

Կարիերան ավարտելուց հետո, որպես ֆուտբոլիստ, Աթոյանը մնացել է Հունաստանում և սկսել է մարզչական գործունեություն։ Նա ստացել է AFC մարզչական դիպլոմ, մարզչական աստիճան B և ՈւԵՖԱ-ի լիցենզիա։ Մարզչական գործունեություն է սկսել Հունաստանի ֆուտբոլի ակադեմիայում և մարզել է 13-19 տարեկան երեխաների, պատանեկան և երիտասարդական թիմերին: Ավելի ուշ մարզել է տարբեր մակարդակի լիգաներում հանդես եկող հունական ակումբներին։

Ձեռքբերումներ

Թիմային

«Տեմիրյուլչիի» կազմում

  • Արծաթե մեդալ։ Ուզբեկստանի գավաթի եզրափակիչ, 1992

Ֆերգանայի «Նեֆթչիի» կազմում

  • Ոսկե մեդալ. Ուզբեկստանի չեմպիոն՝ 1993, 1994, 1995
  • Արծաթե մեդալ. Ուզբեկստանի առաջնության արծաթե մեդալակիր, 1996
  • Ոսկե մեդալ. Ուզբեկստանի գավաթակիր՝ 1994, 1996

Անձնական

  • Երրորդ տեղը՝ Ուզբեկստանում «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում. 1993

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ