«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն
Տող 61. | Տող 61. | ||
Սալադինը մահացել է 1193 թվականի մարտի 4-ին տենդից Դամասկոսում Ռիչարդ թագավորի մեկնումից կարճ ժամանակ անց։ Այդ ժամանակ Սալադինի սեփականությունը մի կտոր ոսկի էր և 40 կտոր արծաթ<ref>Bahā' al-Dīn (2002) p. 19.</ref>։ Նա իր ողջ հարստությունը տվել էր աղքատներին՝ ոչինչ չպահելով իր թաղման ծախսերի համար<ref>Bahā' al-Dīn (2002) pp. 25, 244.</ref>։ Նա թաղված է Դամասկոսում (Սիրիա)՝ Օմայանների մզկիթի այգում։ 7 դար անց [[Գերմանիա|Գերմանիայի]] կայսր [[Վիլհելմ II|Վիլհելմ II-ը]] դամբարանին նվիրել է նոր մարմարե [[սարկոֆագ]]։ Սակայն նախնական սարկոֆագը չի փոխարինվել, դրա փոխարեն դամբարանը, որը այցելուների համար բաց է, այժմ ունի երկու սարկոֆագ․ մարմարե սարկոֆագը տեղադրված է մի կողմում, իսկ իսկական փայտե սարկոֆագը՝ մյուս, որի մեջ էլ գտնվում է Սալադինի մարմինը։ (Մուսուլմանները սովորաբար թաղվում են հասարակ պատանով փաթաթված, ուստի եթե կա սարկոֆագ, ապա այն միայն իսլամական գերեզմանի վերին հատվածը ծածկելու համար)։ |
Սալադինը մահացել է 1193 թվականի մարտի 4-ին տենդից Դամասկոսում Ռիչարդ թագավորի մեկնումից կարճ ժամանակ անց։ Այդ ժամանակ Սալադինի սեփականությունը մի կտոր ոսկի էր և 40 կտոր արծաթ<ref>Bahā' al-Dīn (2002) p. 19.</ref>։ Նա իր ողջ հարստությունը տվել էր աղքատներին՝ ոչինչ չպահելով իր թաղման ծախսերի համար<ref>Bahā' al-Dīn (2002) pp. 25, 244.</ref>։ Նա թաղված է Դամասկոսում (Սիրիա)՝ Օմայանների մզկիթի այգում։ 7 դար անց [[Գերմանիա|Գերմանիայի]] կայսր [[Վիլհելմ II|Վիլհելմ II-ը]] դամբարանին նվիրել է նոր մարմարե [[սարկոֆագ]]։ Սակայն նախնական սարկոֆագը չի փոխարինվել, դրա փոխարեն դամբարանը, որը այցելուների համար բաց է, այժմ ունի երկու սարկոֆագ․ մարմարե սարկոֆագը տեղադրված է մի կողմում, իսկ իսկական փայտե սարկոֆագը՝ մյուս, որի մեջ էլ գտնվում է Սալադինի մարմինը։ (Մուսուլմանները սովորաբար թաղվում են հասարակ պատանով փաթաթված, ուստի եթե կա սարկոֆագ, ապա այն միայն իսլամական գերեզմանի վերին հատվածը ծածկելու համար)։ |
||
==Ընտանիք== |
|||
Իմադ ադ-Դին ալ-Իսֆահանին կազմել է Սալադինի որդիների ցուցակ նրանց ծննդյան թվերով՝ հիմնվելով Սալադինի գահակալության ավելի ուշ շրջանի տեղեկատվության վրա<ref name="shamah">{{cite book|url=https://books.google.com/books?id=prllAAAAcAAJ&pg=RA5-PA76|title=Kitāb al-rawḍatayn fī akhbār al-dawlatayn|last1=Abu Shamah|first1=Shihab al-Din Abd al-Rahman ibn Isma'il al-Maqdisi|publisher=Maṭbaʻat Wādī al-Nīl|year=1871|location=al-Qāhirah|pages=676–677|script-title=كتاب الروضتين في أخبار الدولتين|orig-year=d. 1268}}</ref>։ Նրանք են՝ |
|||
#ալ-Աֆդալ Նուր ադ-Դին Ալի (1170 թվականի հունիսի 25, Եգիպտոս) |
|||
#ալ-Ազիզ Իմադ Աբու ալ-Ֆաթհ Օսման (1172 թվականի հունվարի 14, Եգիպտոս) |
|||
#ալ-Զաֆիր Մուզզաֆար ադ-Դին Աբու ալ-Աբաս Խիդր (1173 թվականի մարտի 29, Եգիպտոս) |
|||
#ազ-Զահիր Ղիյաթ ադ-Դին Աբու Մանսուր Ղազի (1173 թվականի մայիս, Եգիպտոս) |
|||
#ալ-Մուիզ Ֆաթհ ադ-Դին Աբու Յաքուբ Իշաք (1174 թվականի հոկտեմբեր/նոյեմբեր, Եգիպտոս) |
|||
#ալ-Մուայադ Նաջմ ադ-Դին Աբու ալ-Ֆաթհ Մասուդ (1175 թվականի սեպտեմբեր/հոկտեմբեր, Դամասկոս) |
|||
#ալ-Ազիզ Շարաֆ ադ-Դին Աբու Յուսուֆ Յաքուբ (1176 թվականի հոկտեմբեր/նոյեմբեր, Եգիպտոս) |
|||
#ազ-Զահիր Մուջիր ադ-Դին Աբու Սուլայման Դաուդ (1178 թվականի մայիս, Եգիպտոս) |
|||
#ալ-Մուֆադդալ Քութբ ադ-Դին Մուսա, ավելի ուշ՝ ալ-Մուզաֆար (1178 թվական, Եգիպտոս) |
|||
#ալ-Աշրաֆ Իզզ ադ-Դին Աբու Աբդալլահ Մուհամմադ (1179/1180 թվական, Դամասկոս) |
|||
#ալ-Մուհսին Զահիր ադ-Դին Աբու ալ-Աբաս Ահմադ (1181 թվականի հուլիս/օգոստոս, Եգիպտոս) |
|||
#ալ-Մուազզամ Ֆաքր ադ-Դին Աբու Մանսուր Թուրանշահ (1181 թվականի հուլիս/օգոստոս, Եգիպտոս) |
|||
#ալ-Ջավադ Ռուքն ադ-Դին Աբու Սաիդ Այյուբ (1182 թվականի հուլիս/օգոստոս) |
|||
#ալ-Ղալիբ Նասիր ադ-Դին Աբու ալ-Ֆաթհ Մալիքշահ (1182 թվականի նոյեմբեր/դեկտեմբեր) |
|||
#ալ-Մանսուր Աբու Բաքր (ծնվել է 1193 թվականին Սալադինի մահից հետո, [[Հառան|Հարան]] (Խառան)) |
|||
Նույն մորից որդիներ են՝ |
|||
*ալ-Ադալ, ազ-Զահիի և ալ-Մուֆադդալ |
|||
*ալ-Ազիզ, ալ-Մուայադ և ալ-Աիզ |
|||
*ազ-Զահիր և ազ-Զահիր |
|||
*ալ-Մուիզ և ալ-Ջավադ |
|||
*ալ-Աշրաֆ և ալ-Մուհսին |
|||
*ալ-Մուազամ, ալ-Ղալիբ և ալ-Մանսուր |
|||
Իմադի թվարկած որդիները 15 են, սակայն այլ աղբյուրներում նշվում, է որ Սալադինը ունեցել է 17 որդի և մեկ դուստր։ Ըստ Աբու Համահի Իմադը բաց է թողել երկու որդիների, որոնք ստրուկներից էին ծնվել՝ Իմադ ադ-Դին Շադհի և Նուսրաթ ադ-Դին Մարվան։ Սալադինի դուստրն էր Մունիսահ խաթունը․ նա ամուսնացել է իր զարմիկ ալ-Քամիլ Մուհամմադ իբն Ադիլի հետ։ Սալադինը ունեցել է նաև այլ որդիներ, ովքեր մահացել են նրա մահվանից առաջ, օրինակ՝ ալ-Մանսուր Հասանը և Ահմադը։ Ազ-Զահիր Դավուդը, ում Իմադը իր ցուցակում 8-րդն է նշում, իրականում Սալադինի 12-րդ որդին է եղել՝ ըստ Սալադինի նախարարի նամակի<ref name="shamah"/>։ |
|||
Սալադինի կանանց կամ հարճերի մասին որևէ հստակ տեղեկություն չկա։ 1176 թվականին նա ամուսնացել է Նուր ադ-Դին Զանգիի այրի Իսմաթ ադ-Դին խաթունի հետ։ Նա երեխաներ չի ունեցել։ Սալադինի կանանցից մեկը՝ Շամսահը, թաղված է իր որդի ալ-Ազիզի հետ աշ-Շաֆիի գերեզմանում<ref>{{cite book|title=The art and architecture of Islamic Cairo|last1=Yeomans|first1=Richard|date=2006|publisher=Garnet|isbn=9781859641545|edition=1st|location=Reading|page=115}}</ref>։ |
|||
==Տես նաև== |
==Տես նաև== |
16:43, 23 փետրվարի 2019-ի տարբերակ
Սալահ ադ-Դին Յուսուֆ արաբ․՝ صلاح الدين يوسف بن أيوب | |
---|---|
Ալ-մալիք ան-Նասիր | |
Իշխանություն | 1174 թվական-մարտի 4, 1193 թվական |
Թագադրում | 1174 թվական, Կահիրե |
Լրիվ անուն | Ան-Նասիր Սալահ ադ-Դին Յուսուֆ իբն Այյուբ |
Ծնվել է՝ | 1137 թվական |
Ծննդավայր | Թիքրիթ, Ջեզիրե, Աբբասյան խալիֆայություն |
Մահացել է՝ | Մարտի 4, 1193 թվական |
Վախճանի վայր | Դամասկոս, Սիրիա, Այյուբյան սուլթանություն |
Թաղվել է՝ | Օմայանների մզկիթ, Դամասկոս |
Օմայանների մզկիթ | |
Ազգություն | քուրդ |
Հաջորդող |
|
Ուղեկից | Իսմաթ ադ-Դին խաթուն |
Տոհմ | Այյուբյան սուլթանություն |
ռազմական գործիչ և ռազմական հրամանատար | |
Հայր | Նաջմ ադ-Դին Այյուբ |
Մայր | Սիթ ալ-Մուլկ-Խաթուն |
Երեխաներ | ալ-Աֆդալ իբն Սալահ ալ-Դին, ալ-Ազիզ Օսման և ալ-Զահիր Ղազի |
Հավատք | Սուննի իսլամ(շաֆիականություն)[1][2][3] |
Ան-Նասիր Սալահ ադ-Դին Յուսուֆ իբն Այյուբյան (արաբ․՝ صلاح الدين يوسف بن أيوب (Ṣalāḥ ad-Dīn Yūsuf ibn Ayyūb), քրդ.՝ سەلاحەدینی ئەییووبی (Selahedînê Eyûbî), հայտնի է նաև որպես Սալահ ադ-Դին կամ Սալադին (/ˈsælədɪn/; 1137 թվական-1193 թվականի մարտի 4), Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթան[4] և Այյուբյան դինաստիայի հիմնադիր։ Քրդական ծագմամբ սուննի մուսուլման Սալադինը[5][6][7] ղեկավարել է Լևանտում խաչակրաց պետությունների դեմ ռազմական արշավանքը։ Իր իշխանության գագաթնակետին նրա սուլթանությունն ընդգրկել է Եգիպտոսը, Սիրիան, Ջեզիրեն (Վերին Միջագետք), Հիջազը, Եմենը և Հյուսիսային Աֆրիկայի այլ շրջաններ։
Սալադինը սկզբնապես 1164 թվականին իր հորեղբայր Շիրքուհի հետ, ով Զանգիների ամիրայության զորավարներից էր, ուղարկվել է Ֆաթիմյան խալիֆայություն Սելջուկյանների աթաբեկ Նուր ադ-Դինի հրամանով՝ աջակցելու Շավարին դեռահաս ֆաթիմյան խալիֆ ալ-Ադիդի հետ վեզիրի պաշտոնի համար պայքարում։ Սալադինը արագորեն բարձրացել է ֆաթիմյան կառավարության պաշտոններով խաչակիրների նկատմամբ ունեցած ռազմական հաջողությունների և ալ-Ադիդի հետ ունեցած անձնական կապերի շնորհիվ։ 1169 թվականի Շավարի սպանությունից և նույն տարում Շիրուքի բնական մահից հետո ալ-Ադիդը Սալադինին նշանակել է վեզիր․ սուննի մուսուլմանի նշանակումը նման պաշտոնում բացառիկ երևույթ էր շիա իսմայիլական խալիֆայության համար։ Որպես վեզիր պաշտոնավարման ընթացքում Սալադինը սկսել է թուլացնել ֆաթիմյան կառույցը և 1171 թվականին ալ-Ադիդի մահից հետո նա վերացրել է Ֆաթիմյան խալիֆայությունը և կրկին հարաբերություն հաստատել սուննիական Աբբասյան խալիֆայության հետ, որի կենտրոնը Բաղդադն էր։
Հաջորդ տարիներին նա խաչակիրների դեմ արշավանքներ է կատարել դեպի Պաղեստին, ապա գրավել է Եմենը, ճնշել պրոֆաթիմյան ապստամբությունը Վերին Եգիպտոսում։ 1174 թվականին Նուր ադ-Դինի մահից կարճ ժամանակ անց Սալադինը սկսել է Սիրիայի նվաճումը՝ խաղաղությամբ մտնելով Դամասկոս։ Մինչև 1175 թվականի կեսերը Սալադինը գրավել է Համան և Հոմսը՝ առաջացնելով Սիրիայի տարբեր շրջանների փաստացի ղեկավարների՝ Զանգիների զայրույթը։ Շուտով Սալադինը Համայի ճակատամարտում պարտության է մատնել Զանգիների զորքին, այնուհետև Աբբասյան խալիֆ ալ-Մուսթադին նրան հռչակել է «Եգիպտոսի և Սիրիայի սուլթան»։ Ապա Սալադինը գրավել է հյուսիսային Սիրիան և Ջեզիրեն՝ այդ ընթացքում խուսափելով Ասսասինների կողմից կազմակերպված երկու մահափորձից։ 1177 թվականին վերադարձել է Եգիպտոս՝ որոշ խնդիրներ լուծելու։ Մինչև 1182 թվականը Հալեպի գրավումից հետո Սալադինը ավարտին է հասցրել Սիրիայի նվաճումը, սակայն նրան չի հաջողվել գրավել Զանգիների ամիրայության հենակետերից Մոսուլը[8]։
Սալադինի հրամանատարությամբ Այյուբյան զորքը պարտության է մատնել խաչակիրներին 1187 թվականին Հաթթինի ճակատամարտում, դրանից հետո խաչակիրներից խլել է Պաղեստինի, այդ թվում Երուսաղեմ քաղաքի, վերահսկողությունը․ խաչակիրները այս տարածքները գրավել են 88 տարի առաջ։ Չնայած Երուսաղեմի խաչակրաց թագավորությունը պահպանվել է մինչև 13-րդ դարը՝ Հաթթինում կրած պարտությունը շրջադարձային պահ է եղել տարածաշրջանում մուսուլմանական ուժերի հետ ունեցած հակամարտության մեջ։ Սալադինը մահացել է Դամասկոսում 1193 թվականին՝ իր ունեցվածքի մեծ մասը թողնելով իր ենթականերին։ Նա թաղված է Օմայանների մզկիթի մոտակայքում գտնվող դամբարանում։ Սալադինը նշանավոր գործիչ է մուսուլմանական, արաբական, թուրքական և քրդական մշակույթներում[9], նրան նաև համարում են պատմության մեջ ամենահայտնի քուրդը[10][11][12][13]։
Կյանք
Սալադինը ծնվել է Թիքրիթում՝ ներկայիս Իրաքում։ Նրա անունը «Յուսուֆ» էր, իսկ «Սալադին» նրա մականունն էր, որը նշանակում է «Հավատքի արդարություն»[14]։ Նրա ընտանիքը թուրքական և քրդական խառը ծագում է ունեցել[5][15][16] և սկզբնավորվել է կենտրոնական Հայաստանի Դվին քաղաքում[17][18]։ Ռավադիյա ցեղը, որից նա ծագում էր, մասամբ ձուլվել էր՝ ապրելով արաբախոս աշխարհում[19]։ 1132 թվականին Մոսուլի կառավարիչ Իմադ ադ-Դին Զանգիի պարտված բանակը չի կարողացել նահաջել, քանի որ նահանջի ճանապարհը կտրում էր Թիքրիթ ամրոցի հակառակ կողմում գտնվող Տիգրիս գետը։ Հենց այս ամրոցում էլ Սալադինի հայրը՝ Նաջմ ադ-Դին Այյուբը ծառայում էր՝ իբրև պահակ։ Այյուբյանները զորքին ապահովել են լաստանավերով և ապաստարան տվել Թիքրիթում։ Մուջահեդ ադ-Դին Բիհրուզը, ով սելջուկներին ծառայություններ մատուցելու համար հյուսիսային Միջագետքի ռազմական կառավարիչ նշանակված հույն նախկին ծառա էր, հանդիմանել է Այյուբին Զանգիին ապաստարան տալու համար։ 1137 թվականին Այյուբը վտարվել է Թիքրիթից այն բանից հետո, երբ նրա եղբայր Ասադ ադ-Դին Շիրքուհը սպանել է Բիրհրուզի ընկերոջը պատվո սպանության ժամանակ։ Ըստ Բահա ադ-Դին իբն Շադադի Սալադինը ծնվել է Թիքրիթից նրա ընտանիքի հեռանալու գիշերը։ 1139 թվականին Այյուբն ու իր ընտանիքը տեղափոխվել են Մոսուլ, որտեղ Իմադ ադ-Դին Զանգին, հիշելով նրանց լավ արարքը տարիներ առաձ, Այյուբին նշանակել է Բաալբեկ ամրոցի կառավարիչ։ 1146 թվականին Զանգիի մահից հետո նրա որդին Նուր ադ-Դինը դարձել է Հալեպի ժամանակավոր կառավարիչը և Զանգիների առաջնորդը[20]։
Սալադինը, ով ծնվել է Դամասկոսում, ասում են, թե շատ է սիրել քաղաքը, սակայն նրա մանկության մասին տեղեկություն գրեթե չկա[21]։ Կրթության մասին Սալադինը գրել է․ «երեխաները դաստիարակվում են այնպես, ինչպես նրանց մեծերն են դաստիարակվել»։ Ըստ իր կենսագիրներ Աննա-Մարի Էդեի և ալ-Վահրանիի Սալադինը կարողացել է պատասխանել Էվկլիդեսի, Ալմագեստի, թվաբանության և իրավունքի մասին հարցերի, սակայն սա ակադեմիական իդեալ էր, իսկ նրան իր ժամանակակիցներին կապողը Ղուրանն ու «կրոնի գիտությունների» ուսումնասիրությունն էր[20]։ Որոշ աղբյուրների համաձայն ուսումնառության շրջանում Սալադինը շատ ավելի հետաքրքված է եղել կրոնով, քան զինվորական դառնալով[22]։ Կրոնով նրա հետաքրքրվածության մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ քրիստոնյաները գրավել են Երուսաղեմը[22]։ Իսլամից բացի Սալադինը գիտելքիներ է ունեցել նաև արաբների ծագումնաբանության և պատմության մասին, ինչպես նաև լավ տեղեկացված է եղել արաբական ձիերի ծագումնաբանությունից։ Ավելին՝ նա անգիր է իմացել Աբու Թամմամի Համաշը[20]։ Խոսել է քրդերեն և արաբերեն[23]։
Առաջին արշավանքներ
Սալադինի ռազմական գործունեությունը սկսվել է իր հորեղբոր՝ Ասադ ադ-Դին Շիրքուհի հովանավորության ներքո․ վերջինս հայտնի հրամանատար էր, ով գործում էր Դամասկոսի և Հալեպի հայտնի էմիր Նուր ադ-Դինի վերահսկողության տակ և Սալադինի ամենաազդեցիկ ուսուցիչն է եղել։ 1163 թվականին Ֆաթիմյան խալիֆ ալ-Ադիդի վեզիր Շավարը վտարվել է Եգիպտոսից նրա հակառակորդ Դիրգեմի կողմից, ով Բանու Ռուզաիք հզոր ցեղից էր։ Շավարը ռազմական օգնություն է խնդրել Նուր ադ-Դինից, ով համաձայնվել է և 1164 թվականին Շիրքուհին ուղարկել՝ օգնելու Շավարին Դիրգեմի դեմ արշավանքի ժամանակ։ Սալադինը, ով այդ ժամանակ 26 տարեկան է եղել, նույնպես միացել է այս արշավանքին[24]։ Այն բանից հետո, երբ Շավարը վերանշանակվել է վեզիրի պաշտոնում, նա պահանջել է Շիրքուհին դուրս հանել իր զորքին Եգիպտոսից և դրա համար խոստացել է 30,000 ոսկե դինար, սակայն Շիրքուհը հրաժարվել է՝ պնդելով, որ ինքը Եգիպտոսում է Նուր ադ-Դինի հրամանով։ Սալադինի դերակատարումն այդ արշավանքում չնչին էր, հայտնի է նաև, որ Շիրքուհը նրան հրամայել էր հավաքել Բիլբեյսի նախքան խաչակիրների և Շավարիի միասնական ուժերի կողմից դրա պաշարումը[25]։
Բիլբեյսի նվաճումից հետո խաչակրաց-եգիպտական ուժերը և Շիրքուհի զորքը ճակատամարտի են տվել Նեղոս գետի մոտակայքում գտնվող անապատում՝ Գիզայից արևմուտք։ Սալադինն այս ճակատամարտում կարևոր դեր է խաղացել՝ գլխավորելով Զանգիի զորքի աջ թևը, քրդական ուժերը ձախ թևոըմ էին, իսկ կենտրոնում տեղակայված էր Շիրքուհի զորքը։ Ժամանակի մուսուլմանական աղբյուրները, սակայն, Սալադինին տեղակայել են զորքի մեջտեղի մասում և նրա նպատակն է եղել կեղծ նահանջի միջոցով քաշել թշնամուն թակարդի մեջ։ Խաչակրաց ուժերը սկզբում Շիրքուհի զորքի նկատմամբ հաղթանակ են տարել, սակայն տարածքը թեք և ավազոտ է եղել նրանց ձիերի համար, արդյունքում Սալադինի ուժերի վրա հարձակման ժամանակ հրամանատար Հյու Կեսարացին գերի է ընկել։ Հիմնական վայրից հարավ ընկած հարթավայրերում տեղի ունեցած ցաքուցրիվ կռիվներից հետո Զանգիների կենտրոնական ուժերը վերադարձել են հարձակմանը, իսկ Սալադինը միացել է թիկունքից[26]։
Ճակատամարտն ավարտվել է Զանգիների հաղթանակով և Սալադինը պատիվ է ունեցել օգնելու Շիրքուհին «պատմության մեջ ամենանշանավոր հաղթանակներից մեկը տանելու մեջ»՝ չնայած, ինչպես հայտնում է Իբն ալ-Աթիրին, Շիրքուհի զորքի մեծ մասը սպանվել է, իսկ ճակատամարտը շատ աղբյուրներում չի համարվում հաղթական։ Սալադինն ու Շիրքուհը շարժվել են դեպի Ալեքսանդրիա, որտեղ նրանց ընդունել են մեծ ոգևորությամբ, փող և զորք են տվել[27]։ Քաղաքը պաշարել փորձող խաչակրաց-եգիպտական ուժերի հետ առերեսվելով՝ Շիրքուհը բաժանել է իր զորքը։ Նա իր զորքի մեծ մասի հետ հեռացել է Ալեքսանդրիայից, մինչդեռ Սալադինը մնացել է՝ պաշտպանելու քաղաքը[28]։
Սալադինը Եգիպտոսում
Եգիպտոսի վեզիր
Շիրքուհը Եգիպտոսի համար պայքարի մեջ էր մտել Շավարի և Երուսաղեմի թագավորության թագավոր Ամորի I-ի հետ, որում Շավարը խնդրել էր Ամորի I-ի աջակցությունը։ 1169 թվականին Սալադինը սպանելլ է Շավարին, իսկ մեկ տարի անց մահացել է նաև Շիրքուհը[29]։ Նուր ադ-Դին Շիրքուհի փոխարեն ժառանգորդ է ընտրել, սակայն ալ-Ադիդը Սալադինին է նշանակել Եգիպտոսի վեզիր[30]։
Շիա խալիֆ ալ-Ադիդի կողից սուննի Սալադինի ընտրության հիմքում տարբեր պարզաբանումներ կան։ Իբն ալ-Աթիրը պնդում էր, որ Սալադինի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ խալիֆի խորհրդատուները ասել են, թե Սալադինից «ավելի թույլ կամ երիտասարդ մարդ չկա» և «որևէ էմիր չի ենթարկվում և չի ծառայում նրան»։ Սակայն ըստ այս տեսակետի կարճ ժամանակ անց Սալադինը կարողացել է հասնել այն բանին, որ էմիրների մեծամասնությունը ընդունել է նրան: Կասկած կար նաև, որ ալ-Ադիդի խորհրդականները նույնպես առաջ են քաշել Սալադինին, քանի որ նպատակ ունեին բաժանելու Սիրիայում հաստատված Զանգիներին: Ալ-Վահրանին գրում է, որ Սալադինի ընտրությունը պայմանավորված է եղել նրա ընտանիքի «առատաձեռնության և ռազմական խիզախության» համբավով։ Իմադ ադ-Դինը գրում է, որ Շիրքուհի համար մի քանի օր սգալուց հետո Զանգի էմիրները որոշել են վեզիր նշանակել Սալադինին և ստիպել են խալիֆին հաստատել նրա թեկնածությունը։ Չնայած մուսուլման հակառակորդ առաջնորդների պատճառով իրավիճակը բարդացել էր՝ սիրիական հրամանատարների մեծանասնությունը պաշտպանում էր Սալադինին եհիպտական արշավանքում ունեցած նրա դերակատարման շնորհիվ, որը նրան բերել էր ռազմական բարձր որակավորում[31]։
Սալադինը, մարտի 26-ին դառնալով վեզիր, զղջացել է «գինի խմելու և թեթևամտության համար և ընդունել է կրոնի հագուստը», այս են փաստում ժամանակի արաբական աղբյուրները[32]։ Իր կարիերայի արդյունքում արագորեն իշխանություն և անկախություն ձեռք բերելուց հետո Սալադինը հայտնվել էր երկու ուժերի՝ ալ-Ադիդի և Նուր ադ-Դինի միջև։ Այդ տարվա վերջին եգիպտական զինվորներից կազմված մի խումբ մահափորձ է կատարել Սալադինի դեմ, սակայն այն պատճառով, որ իր հետախուզության ղեկավար Ալի իբն Սաֆյանը արդեն իսկ տեղեկացրել էր նրանց մտադրության մասին, Սալադինը ձերբակալել և սպանել է գլխավոր դավադիր Մութամին ալ-Խալիֆային՝ Ֆաթիմյան պալատի վերակացուին։ Հաջորդ օրը ֆաթիմյան զորքի 50,000 սևամորթ աֆրիկացի զինվորներ մի շարք եգիպտացի էմիրների և քաղաքացիների հետ ապստամբություն են սկսել Սալադինի իշխանության դեմ։ Մինչև օգոստոսի 23-ը Սալադինը ճնշել է ապստամբությունը, որից հետո Կահիրեից այլևս որևէ ռազմական մարտահրավեր չի եղել նրա դեմ[33]։
1169 թվականի վերջերին Սալադինը, օգնություն ստանալով Նուր ադ-Դինից, պարտության է մատնել խաչակրաց-բյուզանդական միացյալ ուժերին Դամիետայի մոտակայքում։ Այնուհետև 1170 թվականի գարնանը Նուր ադ-Դինը Սալադինի խնդրանքով Եգիպտոս է ուղարկել նրա հորը, ինչպես նաև օգնություն է ուղարկել Սալադինին, ում ճնշել էր փորձում Բաղդադում հաստատված Աբբասյան խալիֆ ալ-Մուսթանջիդը․ վերջինս օգնում էր Սալադինի հակառակորդ խալիֆ ալ-Ադիդին[34]։ Ինքը՝ Սալադինը, փորձում էր ամրապնդել իր դիրքերը Եգիպտոսում և մեծացնել իր աջակիցների թվաքանակը։ Նա սկսել է իր ընտանիքի անդամների տարածաշրջանում բարձր պաշտոններ տալ․ Սալադինը հրամայել է սուննի իսլամի մալիքիական ճյուղի համար քաղաքում քոլեջ կառուցել, նմանատիպ բան է կառուցել նաև շաֆիական մազհաբի (դպրոց, ուղղություն) համար, որին նա պատկանում էր ալ-Ֆութաթում[35]։
Եգիպտոսում հաստատվելուց հետո Սալադինը արշավանք է սկսել խաչակիրների դեմ՝ 1170 թվականին պաշարելով Դայր ալ-Բալահը[36]։ Ամորի I-ը դուրս է բերել Տաճարականների կայազորը Գազայից, որպեսզի օգնի Դայր ալ-Բալահի պաշտպանությանը, սակայն Սալադինը, շրջանցելով նրա ուժերին, հարձակվել է հենց Գազայի վրա։ Նա ոչնչացրել է քաղաքի՝ ամրոցից դուրս գտնվող հատվածը և սպանել բնակչության մեծամասնությանը, քանի որ նրանց մերժել են ներս թողնել ամրոց[37]։ Հայտնի չէ, թե կոնկրետ երբ, բայց հենց նույն տարում նա հարձակվել և գրավել է խաչակրաց Էյլաթ ամրոցը, որը կառուցված էր Աքաբայի ծոցում գտնվող մի կղզու վրա։ Այս կղզին որևէ լուրջ վտանգ չէր ներկայացնում մուսուլմանական նավատորմի ճանապարհին, սակայն այն կարող էր անհանգստություն պատճառել մուսուլանների նավերին, ուստի Սալադինը որոշել էր վերացնել քրիստոնեական այս հենակետը իր ճանապարհից[36]։
Մահ
Սալադինը մահացել է 1193 թվականի մարտի 4-ին տենդից Դամասկոսում Ռիչարդ թագավորի մեկնումից կարճ ժամանակ անց։ Այդ ժամանակ Սալադինի սեփականությունը մի կտոր ոսկի էր և 40 կտոր արծաթ[38]։ Նա իր ողջ հարստությունը տվել էր աղքատներին՝ ոչինչ չպահելով իր թաղման ծախսերի համար[39]։ Նա թաղված է Դամասկոսում (Սիրիա)՝ Օմայանների մզկիթի այգում։ 7 դար անց Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ը դամբարանին նվիրել է նոր մարմարե սարկոֆագ։ Սակայն նախնական սարկոֆագը չի փոխարինվել, դրա փոխարեն դամբարանը, որը այցելուների համար բաց է, այժմ ունի երկու սարկոֆագ․ մարմարե սարկոֆագը տեղադրված է մի կողմում, իսկ իսկական փայտե սարկոֆագը՝ մյուս, որի մեջ էլ գտնվում է Սալադինի մարմինը։ (Մուսուլմանները սովորաբար թաղվում են հասարակ պատանով փաթաթված, ուստի եթե կա սարկոֆագ, ապա այն միայն իսլամական գերեզմանի վերին հատվածը ծածկելու համար)։
Ընտանիք
Իմադ ադ-Դին ալ-Իսֆահանին կազմել է Սալադինի որդիների ցուցակ նրանց ծննդյան թվերով՝ հիմնվելով Սալադինի գահակալության ավելի ուշ շրջանի տեղեկատվության վրա[40]։ Նրանք են՝
- ալ-Աֆդալ Նուր ադ-Դին Ալի (1170 թվականի հունիսի 25, Եգիպտոս)
- ալ-Ազիզ Իմադ Աբու ալ-Ֆաթհ Օսման (1172 թվականի հունվարի 14, Եգիպտոս)
- ալ-Զաֆիր Մուզզաֆար ադ-Դին Աբու ալ-Աբաս Խիդր (1173 թվականի մարտի 29, Եգիպտոս)
- ազ-Զահիր Ղիյաթ ադ-Դին Աբու Մանսուր Ղազի (1173 թվականի մայիս, Եգիպտոս)
- ալ-Մուիզ Ֆաթհ ադ-Դին Աբու Յաքուբ Իշաք (1174 թվականի հոկտեմբեր/նոյեմբեր, Եգիպտոս)
- ալ-Մուայադ Նաջմ ադ-Դին Աբու ալ-Ֆաթհ Մասուդ (1175 թվականի սեպտեմբեր/հոկտեմբեր, Դամասկոս)
- ալ-Ազիզ Շարաֆ ադ-Դին Աբու Յուսուֆ Յաքուբ (1176 թվականի հոկտեմբեր/նոյեմբեր, Եգիպտոս)
- ազ-Զահիր Մուջիր ադ-Դին Աբու Սուլայման Դաուդ (1178 թվականի մայիս, Եգիպտոս)
- ալ-Մուֆադդալ Քութբ ադ-Դին Մուսա, ավելի ուշ՝ ալ-Մուզաֆար (1178 թվական, Եգիպտոս)
- ալ-Աշրաֆ Իզզ ադ-Դին Աբու Աբդալլահ Մուհամմադ (1179/1180 թվական, Դամասկոս)
- ալ-Մուհսին Զահիր ադ-Դին Աբու ալ-Աբաս Ահմադ (1181 թվականի հուլիս/օգոստոս, Եգիպտոս)
- ալ-Մուազզամ Ֆաքր ադ-Դին Աբու Մանսուր Թուրանշահ (1181 թվականի հուլիս/օգոստոս, Եգիպտոս)
- ալ-Ջավադ Ռուքն ադ-Դին Աբու Սաիդ Այյուբ (1182 թվականի հուլիս/օգոստոս)
- ալ-Ղալիբ Նասիր ադ-Դին Աբու ալ-Ֆաթհ Մալիքշահ (1182 թվականի նոյեմբեր/դեկտեմբեր)
- ալ-Մանսուր Աբու Բաքր (ծնվել է 1193 թվականին Սալադինի մահից հետո, Հարան (Խառան))
Նույն մորից որդիներ են՝
- ալ-Ադալ, ազ-Զահիի և ալ-Մուֆադդալ
- ալ-Ազիզ, ալ-Մուայադ և ալ-Աիզ
- ազ-Զահիր և ազ-Զահիր
- ալ-Մուիզ և ալ-Ջավադ
- ալ-Աշրաֆ և ալ-Մուհսին
- ալ-Մուազամ, ալ-Ղալիբ և ալ-Մանսուր
Իմադի թվարկած որդիները 15 են, սակայն այլ աղբյուրներում նշվում, է որ Սալադինը ունեցել է 17 որդի և մեկ դուստր։ Ըստ Աբու Համահի Իմադը բաց է թողել երկու որդիների, որոնք ստրուկներից էին ծնվել՝ Իմադ ադ-Դին Շադհի և Նուսրաթ ադ-Դին Մարվան։ Սալադինի դուստրն էր Մունիսահ խաթունը․ նա ամուսնացել է իր զարմիկ ալ-Քամիլ Մուհամմադ իբն Ադիլի հետ։ Սալադինը ունեցել է նաև այլ որդիներ, ովքեր մահացել են նրա մահվանից առաջ, օրինակ՝ ալ-Մանսուր Հասանը և Ահմադը։ Ազ-Զահիր Դավուդը, ում Իմադը իր ցուցակում 8-րդն է նշում, իրականում Սալադինի 12-րդ որդին է եղել՝ ըստ Սալադինի նախարարի նամակի[40]։
Սալադինի կանանց կամ հարճերի մասին որևէ հստակ տեղեկություն չկա։ 1176 թվականին նա ամուսնացել է Նուր ադ-Դին Զանգիի այրի Իսմաթ ադ-Դին խաթունի հետ։ Նա երեխաներ չի ունեցել։ Սալադինի կանանցից մեկը՝ Շամսահը, թաղված է իր որդի ալ-Ազիզի հետ աշ-Շաֆիի գերեզմանում[41]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Spevack, Aaron (2014) [2008]. The Archetypal Sunni Scholar: Law, Theology, and Mysticism in the Synthesis of Al-Bajuri. State University of New York Press. էջ 44. ISBN 978-1-4384-5371-2.
- ↑ Lēv, Yaacov (1999). Saladin in Egypt. Brill. էջ 131. ISBN 9004112219.
- ↑ Halverson, Jeffry R.; Corman, Steven R.; Goodall Jr., H. L. (2011). Master Narratives of Islamist Extremism. Palgrave Macmillan. էջ 201. ISBN 0230117236.
- ↑ Eddé, Anne-Marie "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press, 2011, p. 17, 978-0-674-28397-8, "Syria, all the territory of present day Syria, Lebanon, Jordan, Palestine and Israel".
- ↑ 5,0 5,1 A number of contemporary sources make note of this. The biographer Ibn Khallikan writes, "Historians agree in stating that [Saladin's] father and family belonged to Duwin [Dvin (ancient city)]. ... They were Kurds and belonged to the Rawādiya (sic), which is a branch of the great tribe al-Hadāniya": Minorsky (1953), p. 124. The medieval historian Ibn Athir, also a Kurd, relates a passage from another commander: "... both you and Saladin are Kurds and you will not let power pass into the hands of the Turks": Minorsky (1953), p. 138.
- ↑ Humphreys, R. Stephen (1977). From Saladin to the Mongols: The Ayyubids of Damascus, 1193–1260. State University of New York Press. էջ 29. ISBN 0-87395-263-4. «Among the free-born amirs the Kurds would seem the most dependent on Saladin's success for the progress of their own fortunes. He too was a Kurd, after all ...»
- ↑ «Encyclopedia of World Biography on Saladin». Վերցված է 20 August 2008-ին.
- ↑ Eddé, Anne-Marie, "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press, 2011, p. 382, 978-0-674-05559-9.
- ↑ Moors' Islamic Cultural Home souvenir III, 1970–1976 Islamic Cultural Home, 1978, p. 7.
- ↑ Carole Hillenbrand (1999). The Crusades: Islamic Perspectives (illustrated ed.). Psychology Press. էջ 594. ISBN 9781579582104.
- ↑ Michael M. Gunter (2010). Historical Dictionary of the Kurds (2 ed.). Scarecrow Press. էջ xxiii. ISBN 9780810875074.
- ↑ Christopher Catherwood (2008). Making War In The Name Of God. Kensington Publishing Corp. էջ 36. ISBN 9780806531670.
- ↑ Jim Dunnigan (1991). A Quick & Dirty Guide to War: Briefings on Present and Potential Wars (3, illustrated, revised ed.). Quill/W. Morrow. էջ 174. ISBN 9780688100339.
- ↑ H. A. R. Gibb, "The Rise of Saladin", in A History of the Crusades, vol. 1: The First Hundred Years, ed. Kenneth M. Setton (University of Wisconsin Press, 1969). p. 563.
- ↑ Abdallah 2017
- ↑ Wise Bauer 2013
- ↑ Bahā' al-Dīn (2002), p. 17.
- ↑ Ter-Ghevondyan 1965, էջ. 218
- ↑ Tabbaa, 1997, p. 31.
- ↑ 20,0 20,1 20,2 Lyons & Jackson 1982, էջ. 3
- ↑ Lyons, Malcolm Cameron. Jackson, E. P. "Saladin. The Politics of the Holy War" Cambridge University Press. 0 521 58562 7, p. 3.
- ↑ 22,0 22,1 «Who2 Biography: Saladin, Sultan / Military Leader». Answers.com. Վերցված է 20 August 2008-ին.
- ↑ Northen, 1998, p. 809.
- ↑ Lyons & Jackson 1982, էջեր. 6–7
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 8
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 14
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 15
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 16
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 25
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 28
- ↑ Lyons & Jackson 1982, էջեր. 28–29
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 32
- ↑ Lyons & Jackson 1982, էջեր. 34–36
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 38
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 41
- ↑ 36,0 36,1 Lyons & Jackson 1982, էջ. 43
- ↑ Pringle, 1993, p. 208.
- ↑ Bahā' al-Dīn (2002) p. 19.
- ↑ Bahā' al-Dīn (2002) pp. 25, 244.
- ↑ 40,0 40,1 Abu Shamah, Shihab al-Din Abd al-Rahman ibn Isma'il al-Maqdisi (1871) [d. 1268]. Kitāb al-rawḍatayn fī akhbār al-dawlatayn كتاب الروضتين في أخبار الدولتين. al-Qāhirah: Maṭbaʻat Wādī al-Nīl. էջեր 676–677.
{{cite book}}
: Invalid|script-title=
: missing prefix (օգնություն) - ↑ Yeomans, Richard (2006). The art and architecture of Islamic Cairo (1st ed.). Reading: Garnet. էջ 115. ISBN 9781859641545.
Աղբյուրներ
- Baha ad-Din ibn Shaddad (2002). The Rare and Excellent History of Saladin. Ashgate. ISBN 978-0-7546-3381-5.
- Imad ad-Din al-Isfahani (1888). C. Landberg (ed.). Conquête de la Syrie et de la Palestine par Salâh ed-dîn (French). Brill.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Bosworth, Clifford (1989). «Mahk-Mid». In Van Donzel, E.; Heinrichs, W. P.; Pellat, Ch. (eds.). The Encyclopaedia of Islam. Vol. VI. E. J. Brill. ISBN 90-04-08112-7. Վերցված է 18 May 2008-ին.
{{cite book}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն); More than one of|editor2=
and|editor2-last=
specified (օգնություն); More than one of|editor3=
and|editor3-last=
specified (օգնություն) - Eddé, Anne-Marie (2011). Saladin. tr.Todd, Jane Marie. London: Harvard University Press. ISBN 978-0-674-05559-9.
- Gabrieli, Francesco; Costello, E. J. (1984). Arab historians of the crusades. London: Routledge & Kegan. էջ 362. ISBN 978-0-7102-0235-2.
- Gillingham, John (1999). Richard I. Yale English Monarchs. New Haven: Yale University Press. էջ 378. ISBN 978-0-300-07912-8.
- Grousset, René (1970). The epic of the Crusades. tr. Lindsay, Noël. New York: Orion Press.
- Lane-Poole, Stanley (1906). Saladin and the Fall of the Kingdom of Jerusalem. Heroes of the Nations. London: G. P. Putnam's Sons. Վերցված է 2014-03-26-ին.
{{cite book}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն)CS1 սպաս․ ref duplicates default (link) - Lyons, M. C.; Jackson, D. E. P. (1982). Saladin: the Politics of the Holy War. Cambridge University Press. ISBN 978-0-521-31739-9. Վերցված է 2014-03-26-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Minorsky, Vladimir (1953). Studies in Caucasian history. London: Cambridge University Press.
{{cite book}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - Nicolle, David (2011). Saladin: The Background, Strategies, Tactics and Battlefield Experiences of the Greatest Commanders of History. Osprey Publishing. ISBN 1849083177. Վերցված է 2014-03-26-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Rossoff, David (2001). Linas, Eli (ed.). Where heaven touches earth: Jewish life in Jerusalem from medieval times to the present. Jerusalem: Guardian. ISBN 978-0-87306-879-6.
- Runciman, Steven (1990). A History of the Crusades: The Kingdom of Jerusalem and the Frankish East 1100–1187. Vol. 2 (2nd ed.). London: Penguin. ISBN 978-0-14-013704-0.
{{cite book}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - Ter-Ghevondyan, Aram N. (1965). Արաբական Ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում (The Arab Emirates in Bagratuni Armenia). Yerevan: Armenian Academy of Sciences.
{{cite book}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն)CS1 սպաս․ ref duplicates default (link)
Գրականություն
- Gibb, H. A. R. (1973). The Life of Saladin: From the Works of Imad ad-Din and Baha ad-Din. Clarendon Press. ISBN 978-0-86356-928-9. OCLC 674160.
- Hindley, Geoffrey (2007). Saladin: Hero of Islam. Pen & Sword. ISBN 1-84415-499-8. OCLC 72868777.
- Husain, Shahnaz (1998). Muslim heroes of the crusades: Salahuddin and Nuruddin. London: Ta-Ha. ISBN 978-1-897940-71-6. OCLC 40928075.
- Reston, Jr., James (2001). Warriors of God: Richard the Lionheart and Saladin in the Third Crusade. New York: Anchor Books. ISBN 0-385-49562-5. OCLC 45283102.
{{cite book}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - Scharfstein, Sol; Gelabert, Dorcas (1997). Chronicle of Jewish history: from the patriarchs to the 21st century. Hoboken, N.J.: KTAV Pub. House. ISBN 0-88125-606-4. OCLC 38174402.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալահ ադ-Դին» հոդվածին։ |
|