«Կենի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Գրականություն: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 54. Տող 54.
== Տարածվածություն ==
== Տարածվածություն ==
[[Պատկեր:English Yew close 250.jpg|250px|մինի]]
[[Պատկեր:English Yew close 250.jpg|250px|մինի]]
Տարածված է Եվրոպայում, Ազորյան կղզիներում, Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Կովկասում։ Հայաստանում հանդիպում է [[Իջևան]]ի, [[Շամշադին]]ի շրջաններում, [[Զանգեզուր]]ում (մոտ 60 հա), ամենամեծ ծառուտը գտնվում է [[Ախնաբադի կենու արգելավայր|Ախնաբադի ձոր]]ում (Մալախ գյուղի մոտ, 25 հա)։ Հայաստանում տարածված է սովորական կամ [[հատապտղային կենի]]ն (''Taxus baccata''), որին բնափայտի գույնի, ամրության և գեղեցկության համար կոչում են նաև [[գեղձի]], [[բզենի]], [[նետածառ]], զառնաբ։ Ստվերադիմացկուն է, անտառում զբաղեցնում է երկրորդ շարահարկը։ Աճում է դանդաղ, ապրում 2-3 հազար տարի։ Հազվադեպ՝ ստորին և միջին լեռնային գոտիներում (1000-1800 մ բարձրություններում), առաջացնում մաքուր ծառուտներ։ Ամենամեծը (25 սմ) գտնվում է Տավուշի մարզի [[Աղավնավանք (Տավուշի մարզ)|Աղավնավանք]] գյուղի մոտակայքում։
Տարածված է Եվրոպայում, Ազորյան կղզիներում, Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Կովկասում։ Հայաստանում հանդիպում է [[Իջևան]]ի, [[Շամշադին]]ի շրջաններում, [[Զանգեզուր]]ում (մոտ 60 հա), ամենամեծ ծառուտը գտնվում է [[Ախնաբադի կենու արգելավայր|Ախնաբադի ձոր]]ում (Մալախ գյուղի մոտ, 25 հա)։ Հայաստանում տարածված է սովորական կամ [[հատապտղային կենի]]ն (''Taxus baccata''), որին բնափայտի գույնի, ամրության և գեղեցկության համար կոչում են նաև [[գեղձի]], [[բզենի]], [[նետածառ]],մահեկ։ Ստվերադիմացկուն է, անտառում զբաղեցնում է երկրորդ շարահարկը։ Աճում է դանդաղ, ապրում 2-3 հազար տարի։ Հազվադեպ՝ ստորին և միջին լեռնային գոտիներում (1000-1800 մ բարձրություններում), առաջացնում մաքուր ծառուտներ։ Ամենամեծը (25 սմ) գտնվում է Տավուշի մարզի [[Աղավնավանք (Տավուշի մարզ)|Աղավնավանք]] գյուղի մոտակայքում։


== Նշանակություն ==
== Նշանակություն ==

15:36, 22 փետրվարի 2019-ի տարբերակ

Կենի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Մերկասերմեր
Դաս Փշատերևավորներ
Կարգ Սոճազգիներ
Ընտանիք Կենազգիներ
Ցեղ Կենի
Լատիներեն անվանում
Taxus
Հայերեն տարանուններ

Կարմրածառ, գեղձի, բզենի


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 194882
NCBI 25628
EOL 15111

IPNI30068472-2

Կենի, կարմրածառ, գեղձի, բզենի (լատին․՝ Taxus), կենազգիների ընտանիքի ասեղնատերև, մշտադալար ծառերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Բարձրությունը՝ 10-20 (25) մ է։ Տերևները հերթադիր են՝ խիտ դասավորված երկու շարքով, մուգ կանաչ։ Կոները միայնակ են, կարմիր, հյութալի, հատապտղանման։ Սաղարթը խիտ է։ Ապրում է 2-3 հազար տարի։ Բազմանում է սերմերով և կտրոններով։ Ասեղնատերևները հերթադիր են, խիտ, 2 շարքով դասավորված, մուգ կանաչ գույնի։ Արական հասկիկները (միկրոստրոբիլները) միայնակ են, գնդաձև։ Կոները (մեգաստրոբիլները) միայնակ են, կարմիր, հյութալի, հատապտուղների տեսքով։ Բույսը թունավոր է, պարունակում է տաքսին ալկալոիդ։

Տեսակներ

Հայտնի է մոտ 10 (այլ տվյալներով՝ 8), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝

Բնական հիբրիդներ

Տարածվածություն

Տարածված է Եվրոպայում, Ազորյան կղզիներում, Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Կովկասում։ Հայաստանում հանդիպում է Իջևանի, Շամշադինի շրջաններում, Զանգեզուրում (մոտ 60 հա), ամենամեծ ծառուտը գտնվում է Ախնաբադի ձորում (Մալախ գյուղի մոտ, 25 հա)։ Հայաստանում տարածված է սովորական կամ հատապտղային կենին (Taxus baccata), որին բնափայտի գույնի, ամրության և գեղեցկության համար կոչում են նաև գեղձի, բզենի, նետածառ,մահեկ։ Ստվերադիմացկուն է, անտառում զբաղեցնում է երկրորդ շարահարկը։ Աճում է դանդաղ, ապրում 2-3 հազար տարի։ Հազվադեպ՝ ստորին և միջին լեռնային գոտիներում (1000-1800 մ բարձրություններում), առաջացնում մաքուր ծառուտներ։ Ամենամեծը (25 սմ) գտնվում է Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի մոտակայքում։

Նշանակություն

Բազմանում է սերմերով, կտրոններով։ Բնափայտը արժեքավոր է, ամուր, գորշակարմրավուն, կիրառվում է կահույքի արտադրության, ատաղձագործության մեջ։ Բազմաթիվ պարտեզային ձևեր աճեցվում են դեկորատիվ նպատակով։ Օգտագործվում է կահույքի արտադրության, ատաղձագործության մեջ։ Ասեղնատերևները, կոները և ընձյուղները պարունակում են տաքսին ալկալոիդ, տերևները՝ նաև եթերայուղեր։ Բույսն ամբողջովին թունավոր է։ Մեղրատու է։ Երրորդային դարաշրջանի մնացորդ է. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Գրականություն

  • Walter Erhardt u. a.։ Der große Zander. Enzyklopädie der Pflanzennamen. Band 2. Verlag Eugen Ulmer, Stuttgart 2008. ISBN 978-3-8001-5406-7
  • Hageneder, Fred [et al.]։ Die Eibe in neuem Licht, eine Monographie der Gattung Taxus mit Fotos von Andy McGeeney, Saarbrücken, Verlag Neue Erde, 2007,320 S. ISBN 978-3-89060-077-2
  • Hassler-Schwarz, Jürg։ Die Eibe (Taxus baccata L.)։ Eine Beschreibung unter besonderer Berücksichtigung des Kantons Graubünden. Ein Versuch zur Beschreibung der Baumart mit ihren physischen und mythischen Eigenarten..., Verlag։ Jürg Hassler-Schwarz, 1999, 40 S.
  • Beiträge zur Eibe / Hrsg.։ Bayerische Landesanstalt für Wald und Forstwirtschaft, Freising։ Bayerische Landesanstalt für Wald und Forstwirtschaft, 1996։ 90 S., Reihe։ Berichte aus der Bayerischen Landesanstalt für Wald und Forstwirtschaft; Nr. 10

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 366
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։