«Ասիական առյուծ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Taxobox
{{Taxobox
| name = Ասիական առյուծ
| name = Ասիական առյուծ
| image file = Stuutje1979 Asiatic Lion 1.JPG
| image file = Asiatic_Male_Lion_in_Gir_Forest_National_Park.jpg
| image title = Ասիական առյուծի էգը
| image title = Ասիական առյուծի էգը
| image descr = Ասիական առյուծի էգը
| image descr = Ասիական առյուծի արուն
| regnum = Կենդանիներ
| regnum = Կենդանիներ
| rang = տեսակներ
| rang = տեսակներ

19:53, 18 փետրվարի 2019-ի տարբերակ

Ասիական առյուծ
Ասիական առյուծի էգը
Ասիական առյուծի արուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Ինֆրադաս Ընկերքավորներ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Տեսակ Առյուծներ
Ենթատեսակ Ասիական առյուծ
Լատիներեն անվանում
Panthera leo persica (A.B.Meyer, 1826)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Ասիական առյուծ կամ հնդկական առյուծ (լատին․՝ Panthera leo persica), գիշատիչների կարգի կատվազգիների ընտանիքին պատկանող առյուծի ենթատեսակ[1]:

Գտնվում է կրիտիկական լուրջ սպառնալիքի տակ՝ ոչնչացման եզրին: Գրանցված է միջազգային կարմիր գրքում, որպես վերացող տեսակ:

Տարածվածություն

Նախկինում ասիական առյուծները տարածված են եղել ամբողջ Հարավային Եվրասիայով: Նրանց տարածվածության արեալը ընդգրկում էր Հունաստանից մինչև Հնդկաստան ընկած արևադարձային անտառները:

Ժամանակի ընթացքում մարդու ներգործությամբ ասիական առյուծը մեկուսացել է միայն Հարավային Ասիայում՝ հետագայում դառնալով Հնդկաստանի էնդեմիկ կենդանատեսակ:

Ներկայումս ասիական առյուծի որոշակի պոպուլյացիաներ պահպանվել են միայն Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Սասան Գիր ազգային պարկում: Ըստ որոշ տվյալների՝ ազատության մեջ ապրում են ընդամենը 523 ասիական առյուծներ: Անազատության մեջ նրանց կարելի է հանդիպել մի շարք եվրոպական քաղաքների կենդանաբանական այգիներում և սաֆարիներում:

Նկարագրություն

Հնդկական առյուծը համարվում է առյուծների ամենափոքր ներկայացուցիչներից մեկը: Նա աֆրիկյան առյուծին զիջում է ոչ միայն մարմնի չափերով, այլ նաև արուների բաշի մազածածկով:

Առյուծների այս ենթատեսակը կշռում է 150-ից 220 կգ: Արուները հաճախ կշռում են 90-150 կգ, իսկ էգերը՝ 110-120 կգ: Ունեն մարմնի ոչ այնքան համաչափ կառուցվածք:

Պատմության մեջ գրանցված ամենախոշոր ասիական առյուծը ունեցել է 2,92 մետր մարմնի երկարությունը:

Ծանոթագրություններ

  1. Ֆիշեր Դ., Սեյմոն Ն., Վիսենտ Դ. «Կարմիր գիրք», Վտանգված վայրի բնություն // 1976. — С. 108—112. — 478 с.