«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
[[File:Meczennicy Sandomierscy.jpg|thumb|upright|1260 թվականին Լեհաստանի նվաճման ժամանակ մոնղոլները կողմից սպանված Դոմինիկյան նահատակները։]]
* Արևմտյան հետազոտող Ռուդոլֆ Ռումելի հաշվարկների համաձայն Մոնղոլական կայսրության ժամանակաշրջանում սպանվել է 30 միլիոն մարդ։ Որոշ այլ հաշվարկներով այդ թիվը կազմել է 80 միլիոն, այսինքն՝ միջին թիվը կազմել է շուրջ 50 միլիոն։ Մոնղոլական իշխանության 50 տարում Չինաստանի բնակչությունը կիսով չափ նվազել է։ Մինչև մոնղոլական նվաճումները չինական դինաստիաների տիրույթներում բնակվել է շուրջ 120 միլիոն մարդ։ 1279 թվականի նվաճումից հետո 1300 թվականին տեղի ունեցած մարդահամարի տվյալներով այնտեղ մնացել է շուրջ 60 միլիոն բնակիչ։ Չնայած բավականին գայթակղիչ է այս կտրուկ անկումը մոնղոլական դաժանությանը վերագրելը, որոշ գիտնականներ այս հարցի հետ կապված տարբեր տեսակետներ ունեն։ Որոշ գիտնականներ, օրինակ՝ Ֆրեդերիկ Մորթը, պնդում են, որ այս անկում ապրող թվերը արտացոլում են գրանցում կատարելու ձախողումը։ Այլ գիտնականների կարծիքով, օրինակ՝ Թիմոթի Բրուք, մոնղոլները նվազեցրել են հարավային չինական բնակչությանը և մասնավորապես հան չինական բնակչության թվաքանակը, որը շատ վիճարկելի է, վերացնելով անձնագիր ունենալու իրավունքը և մերժելով հողի սեփականության իրավունքը։ Սա նշանակում է, որ չինացիները կախված էին մոնղոլներից ու թաթարներից, որը ենթադրում էր նաև ծառայություն մոնղոլական բանակում։ Այլ պատմաբաններ, օրինակ՝ Վիլյամ Մքնեյլը և Դեյվիդ Մորգանը, պնդում են, որ այս ժամանակաշրջանում ժողովրդագրական նման կտրուկ անկումը պայմանավորված է բուբոնիկ ժանտախտով։
[[File:Babur and Humayun.jpg|thumb|Մեծ Մոնղոլների կայսրության առաջին խան Բաբուրը և նրա ժառանգորդ Հյումայունը։]]
* Մոնղոլների կիրառած ամենահաջողված մարտավարություններից է եղել քաղաքային այն բնակչության վերացումը, որը հրաժարվել է ենթարկվել։ Ռուսաստանի գրավման ժամանակ մոնղոլները ոչնչացրել են գրեթե բոլոր խոշոր քաղաքները։ Եթե բնակչությունը համաձայնվել է հանձնվել, մոնղոլները նրանց շատ հաճախ ազատ են արձակել, սակայն դա միշտ չէ երաշխավորված եղել։ Օրինակ՝ ներկայիս Իրանի Համադան քաղաքը ոչնչացվել է և բոլորը՝ տղամարդ, կին, երեխա, կոտորվել են մոնղոլ զորավար Սուբութայի կողմից, քանի որ քաղաքում բավարար պարենամթերք չի եղել մոնղոլական զորքի համար։ Քաղաքն այրելուց մի քանի օր հետո Սուբութայը ուժեր է ուղարկել քաղաք՝ սպանելու բոլոր այն մարդկանց, ովքեր սկզբնական կոտորածից խուսափել էին կամ քաղաքում չէին գտնվել։ Մոնղոլական զորքը օգտագործել է տեղական ժողովուրդներին և զինվորներին՝ հաճախ նրանց ներառելով մոնղոլական զորքի մեջ։ Պատերազմի գերիները հաճախ երկընտրանքի հնարավորություն էին ունենում՝ սպանվել կամ հետագա նվաճումների ժամանակ մոնղոլական զորքին աջակցություն ցույց տալ՝ դառնալով նրանցից մեկը<ref>The Story of the Mongols Whom We Call the Tartars= Historia Mongalorum Quo s Nos Tartaros Appellamus: Friar Giovanni Di Plano Carpini's Account of His Embassy to the Court of the Mongol Khan by Da Pian Del Carpine Giovanni and Erik Hildinger (Branden BooksApril 1996 {{ISBN|978-0-8283-2017-7}})</ref>։ Ի հավելումն նման ահաբեկչական մարտավարությանը՝ կայսրության արագ ընդարձակմանը նպաստում էին ռազմական դիմացկունությունը, ռազմական հմտությունները, [[Մերիտոկրատիա|մերիտոկրատիան]] և կարգապահությունը։
* Ղրիմի խանությունը և այլ հետնորդներ, օրինակ՝ Մեծ Մոնղոլների խանության (Մուղալ) արքայական ընտանիքը Հարավային Ասիայում, Չինգիզ խանի ժառանգներն են․ Բաբուր խանի մայրը ժառանգորդ էր, քանզի վերջինիս հայրը [[Լենկթեմուր|Լենկթեմուրի]] անմիջական ժառանգներից է։ «Մուղոլ» բառը պարսկերեն բառ է, որը նշանակում է մոնղոլ։
*[[Կալմիկներ|Կալմիկները]] մոնղոլական վերջին քոչվորներն են եղել, որ ներթափանցել են Եվրոպայի տարածք։ Նրանք Կենտրոնական Ասիայից Եվրոպա են գաղթել 17-րդ դարի սկզբին։ 1770-1771 թվականի ձմռանը շուրջ 200,000 կալմիկներ [[Վոլգա (գետ)|Վոլգայի]] ձախ ափi իրենց արոտավայրերից տեղաշարժվել են դեպի [[Ջունգարական հարթավայր]]՝ անցնելով [[Ղազախներ|ղազախ]] և [[Ղրղզներ|ղրղզ]] թշնամիների տիրույթներով։ Մի քանի ամիս տևած ճանապարհորդությունից հետո կալմիկների միայն մեկ երրորդն է կարողացել հասնել Ջունգարական հարթավայր՝ Չինաստանի հյուսիսարևմուտք<ref>Michael Khodarkovsky (2002)."''[https://books.google.com/books?id=Ti51WfA68RYC&pg=&dq&hl=en#v=onepage&q=&f=false Russia's Steppe Frontier: The Making Of A Colonial Empire, 1500–1800]''". Indiana University Press. p. 142. {{ISBN|0-253-21770-9}}</ref>։

Նավարկման ցանկ