«Արմատ (բուսաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 15. Տող 15.
* Հավելյալ - զարգանում է [[ցողուն]]ների, տերևների և դրանց ձևափոխությունների վրա<ref name=":0" />։
* Հավելյալ - զարգանում է [[ցողուն]]ների, տերևների և դրանց ձևափոխությունների վրա<ref name=":0" />։


Բույսի արմատային համակարգը, որը ձևավորվում է բոլոր տիպի արմատների ճյուղավորման հետևանքով, լինում է երկու տիպի՝ ''առանցքային'' ու ''փնջաձև''։
Բույսի ''արմատային համակարգը'', որը ձևավորվում է բոլոր տիպի արմատների ճյուղավորման հետևանքով, լինում է երկու տիպի՝ ''առանցքային'' ու ''փնջաձև''։


Առանցքային արմատային համակարգը բնորոշ է երկշաքիլ բույսերին, որոնք ունեն լավ արտահայտված գլխավոր արմատ (օր․՝ [[խատուտիկ]], [[սամիթ]], [[երեքնուկ]]), իսկ փնջաձևը՝ միաշաքիլ բույսերին, որոնց գլխավոր արմատը սաղմնային արմատիկի ավելի կարճ ապրելու պատճառով չի զարգանում, այլ դրա փոխարեն զարգանում են չափերով իրար հավասար հավելյալ արմատները (օր․՝ [[ցորեն]], [[սոխ]], [[ծնեբեկ]])<ref name=":0" />։
Առանցքային արմատային համակարգը բնորոշ է երկշաքիլ բույսերին, որոնք ունեն լավ արտահայտված գլխավոր արմատ (օր․՝ [[խատուտիկ]], [[սամիթ]], [[երեքնուկ]]), իսկ փնջաձևը՝ միաշաքիլ բույսերին, որոնց գլխավոր արմատը սաղմնային արմատիկի ավելի կարճ ապրելու պատճառով չի զարգանում, այլ դրա փոխարեն զարգանում են չափերով իրար հավասար հավելյալ արմատները (օր․՝ [[ցորեն]], [[սոխ]], [[ծնեբեկ]])։ Որոշ բույսերի մոտ նկատվում է միաժամանակ գործող գլխավոր արմատի և հավելյալ արմատների համակարգից կազմված ''խառը'' տիպի արմատային համակարգ<ref name=":0" />։

Ըստ աճման ուղղության՝ տարբերում են ''օրթոտրոպ''՝ ուղղահայաց (գլխավոր արմատ) և ''պլագիոտրոպ''՝ հորիզոնական (կողային և հավելյալ արմատներ) արմատներ։

Պայմանավորված բույսի կենսաձևով և արտաքին պայմաններով՝ արմատները կարող են ունենալ տարբեր չափեր։ Ջրային և ճահճային բույսերն ունեն ոչ մեծ, տափաստանային և անապատային բույսերը՝ հզոր արմատային համակարգ, իսկ բարձրակարգ սպորային բույսերը ([[գետնամուշկեր]], ձիաձետայիններ, պտերայիններ) չունեն սաղմնային արմատիկ, ինչի պատճառով գլխավոր արմատ չի զարգանում․ ցողունից միանգամից զարգանում են հավելյալ արմատները։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

13:18, 16 փետրվարի 2019-ի տարբերակ


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմատ (այլ կիրառումներ)

Արմատ, բույսի վեգետատիվ օրգաններից մեկը, որն օժտված է երկարությամբ անսահմանափակ աճով և գեոթրոպիզմով[1]։ Նրա հիմնական ֆունկցիաներն են՝ բույսը հողին ամրացնելը, հողից ջրի և հանքային աղերի կլանումը օրգանական նյութերի սինթեզը և պահեստային նյութերի կուտակումը, վեգետատիվ բազմացումը, ձևափոխությունների ենթարկվելը և այլն[2]։

Ընձյուղից տարբերվում է նրանով, որ զուրկ է տերևներից, բջջիջներում չունի քլորոպլաստներ և արմածայրը՝ մերիստեմը, ծածկված է արմատապատյանով[2]։

Տեսակներ

Ըստ ձևի լինում են՝ գլանաձև, թելանման, իլիկաձև, կոնաձև և պալարանման։

Ըստ ծագման․

  • Գլխավոր - զարգանում է սերմի սաղմնային արմատիկից և հանդիսանում է սերմնային բույսերի առաջնային արմատը։
  • Կողային - զարգանում է գլխավոր արմատից՝ ճյուղավորվելով առաջացնելով առաջնային, երկրորդային, երրորդային և այլ կարգերի կողային արմատներ։
  • Հավելյալ - զարգանում է ցողունների, տերևների և դրանց ձևափոխությունների վրա[2]։

Բույսի արմատային համակարգը, որը ձևավորվում է բոլոր տիպի արմատների ճյուղավորման հետևանքով, լինում է երկու տիպի՝ առանցքային ու փնջաձև։

Առանցքային արմատային համակարգը բնորոշ է երկշաքիլ բույսերին, որոնք ունեն լավ արտահայտված գլխավոր արմատ (օր․՝ խատուտիկ, սամիթ, երեքնուկ), իսկ փնջաձևը՝ միաշաքիլ բույսերին, որոնց գլխավոր արմատը սաղմնային արմատիկի ավելի կարճ ապրելու պատճառով չի զարգանում, այլ դրա փոխարեն զարգանում են չափերով իրար հավասար հավելյալ արմատները (օր․՝ ցորեն, սոխ, ծնեբեկ)։ Որոշ բույսերի մոտ նկատվում է միաժամանակ գործող գլխավոր արմատի և հավելյալ արմատների համակարգից կազմված խառը տիպի արմատային համակարգ[2]։

Ըստ աճման ուղղության՝ տարբերում են օրթոտրոպ՝ ուղղահայաց (գլխավոր արմատ) և պլագիոտրոպ՝ հորիզոնական (կողային և հավելյալ արմատներ) արմատներ։

Պայմանավորված բույսի կենսաձևով և արտաքին պայմաններով՝ արմատները կարող են ունենալ տարբեր չափեր։ Ջրային և ճահճային բույսերն ունեն ոչ մեծ, տափաստանային և անապատային բույսերը՝ հզոր արմատային համակարգ, իսկ բարձրակարգ սպորային բույսերը (գետնամուշկեր, ձիաձետայիններ, պտերայիններ) չունեն սաղմնային արմատիկ, ինչի պատճառով գլխավոր արմատ չի զարգանում․ ցողունից միանգամից զարգանում են հավելյալ արմատները։

Ծանոթագրություններ

  1. Корень // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Դումանյան Կ․Հ․, Մելիքյան Ե․ Ա․, Բուսաբանություն, Երևան, 2011