«Հրաշամանուկ Ջիմի Նեյթրոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Մուլտֆիլմ |անվանում = Ջիմմի Նեյթրոնը՝ մանուկ-հանճար |բնագիր անվանում = Jimmy Neutron: Boy Genius...»:
 
Տող 83. Տող 83.
* {{imdb title|0268397}}
* {{imdb title|0268397}}
* [https://www.youtube.com/watch?v=N3F5SHvkERQ Թրեյլեր]
* [https://www.youtube.com/watch?v=N3F5SHvkERQ Թրեյլեր]

[[Կատեգորիա:Ամերիկյան մուլտֆիլմեր]]

19:35, 15 փետրվարի 2019-ի տարբերակ

Ջիմմի Նեյթրոնը՝ մանուկ-հանճար
Jimmy Neutron: Boy Genius
Изображение логотипа
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1][2], ընտանեկան ֆիլմ[3] և կինոկատակերգություն[4]
Հորինված երկիրJimmy Neutron universe?
ՌեժիսորՋոն Դեվիս
ՍցենարիստՍթիվ Օդեքերք, Դևիդ Ն. Ուայս
ՀնչյունավորումԴեբի Դերիբերի[5][1][6], Պատրիկ Ստյուարտ[6], Մարտին Շորթ[5][6], Ռոբ Փոլսեն[1][6], Jeffrey Garcia?[6], Ֆրենկ Ուելքեր[6], Քերոլին Լոուրենս[6], Crystal Scales?[6], Candi Milo?[6], Mark DeCarlo?, Բիլի Ուեսթ և Մեգան Քևենա
ՊրոդյուսերՔեյթ Ալքոմ, Սթիվ Օդեքերք, Էլբի Քեքթ
ԵրաժշտությունՋոն Դեբնի, Բրայան Քոզի
ՕպերատորՍթիվ Կոլբ, Քրիս Շերրոդ
ԽմբագիրԳրեգորի Փեռլեր
ԵրկիրԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունParamount Pictures, Nickelodeon Movies
ԴիստրիբյուտորParamount Pictures
Տևողություն82 րոպե
ՍիկվելThe Adventures of Jimmy Neutron, Boy Genius?
Թվականդեկտեմբերի 21, 2001
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
MPAA վարկանիշG
Բյուջե30 մլն դոլար [7]
Շահույթ102 992 536 դոլար [7]
nick.com/all_nick/movies/jimmy_neutron(անգլ.)

«Ջիմմի Նեյթրոնը՝ մանուկ-հանճար», Ջոն է․Դևիսի և կատակերգակ Սթիվ Օդեկերքի հումորային համակարգչային մուլտիպլիկացիոն ֆիլմն է։ 2001 թվականին ֆիլմն առաջադրվել է «Օսկար»-ի մրցանաբաշխության, իսկ 2002 թվականին ֆիլմի և կերպարների հիման վրա ստեղծվել է մուլտսերիալ՝ «Ջիմմի Նեյթրոնի արկածները»:


Սյուժե

Ջեյմս Իսահակ Նեյթրոնը կամ ուղղակի Ջիմմին՝ տասը տարեկան տղա է, որը ապրում է սովորական տանը, սովորական ծնողների հետ, այցելում է սովորական դպրոց և ունի սովորական ընկերներ։ Բայց ինքը Ջիմմին յուրահատուկ երեխա է, հրաշամանուկ, որը կարող է հեշտությամբ ստեղծել նորագույն սարքավորում տեխնիկայի աշխարհում, կարող է փոխել աշխարհը։ Մի անգամ Ջիմմին ստեղծել է այլմոլորակայինների հետ կապվելու նոր սարք՝ օգտագործելով տոստեր։ Այդ ժամանակ Ջիմմիի ծնողները արգելել են նրան գնալ Ռետրովիլ այգին։ Իսկ դպրոցի ամենաճանաչված տղան՝ Նիկը ասել է, որ կարելի է թաքուն փախչել, որովհետև այդպիսի հնարավորություն կյանքում մեկ անգամ է լինում։

Այդ ժամանակ Ջիմմին, իր ընկերների՝ թմբլիկ Կառլի և խաղալիք-ուլտրալորդի հիմար երկրպագու Շինի հետ փախչում են Ռետրովիլ քաղաքի Ռետրոլենդ այգի։ Առավոտյան բոլոր երեխաները նկատեցին, որ ամբողջ քաղաքի ծնողները կորչել են։ Սկզբից դա զվարճալի էր, իսկ հետո՝ բոլորը վատացան։ Ջիմմին ամեն ինչ իմացավ՝ ծնողներին գողացել են «դեղնացիները»՝ լորձով պատված կանաչագույն այլմոլորակային դեղնուցներ, որոնց մարմինն իրենցից ներկայացնում են ապակե ձվեր։ Նրանց թագավոր Գուբոտ 5-րդը որոշել է ծնողներին կեր դարձնել Կուռեյ անունով հսկայական հավին:

Դեղնացիներին որսը գտնելու հարցում օգնեց Ջիմմիի ստեղծած տոստերը: Երբ Ռետրովիլի երեխաները իմանում են դրա մասին, նրանք փորձում են սպանել Ջիմմիին, բայց հետո հասկանում են, որ պետք է միասին լինել: Ռետրոլենդի այգու կարուսելներից երեխաները՝ հրամանատար Ջիմմի Նեյթրոնի և Սինդի Վորթեքսի (եղել է Ջիմմիի թշնամին, նախանձել է, բայց միևնույն ժամանակ սիրել է նրան) հրամանով հավաքել են տիեզերական նավեր և թռչել են տիեզերք իրենց ծնողների և ամբողջ Երկրի մեծահասակների հետևից:

Մուտֆիլմի հեղինակներ

  • Ռեժիսոր - Ջոն Դեվիս
  • Սցենարի հեղինակներ - Սթիվ Օդեքերք, Դևիդ Ն. Ուայս
  • Պրոդյուսերներ - Քեյթ Ալքոմ, Սթիվ Օդեքերք, Էլբի Քեքթ
  • Օպերատորներ - Սթիվ Կոլբ, Քրիս Շերրոդ
  • Կոմպոզիտորներ- Ջոն Դեբնի, Բրայան Քոզի
  • Ֆիլմի երգերը կատարում են - Աարոն Քարթերը, Մելիսսա Լեֆթոնը, Բրիթնի Սփիրսը։

Դերերը հնչունավորել են

  • Դեբի Դերիբերի - Ջիմմի Նեյթրոն
  • Քերոլայն Լոուրենս - Սինդի Վորթեքս
  • Ռոբ Պոլսեն - Կառլ Ուիզեր
  • Ջեֆրի Գարսիա - Շին Էսթեվես
  • Կառլոս Ալազարկի - Շինի հայրիկը
  • Քենդի Միլո - Նիկ Դին
  • Մեգան Քավանա - Ջուջի Նեյթրոն, Ջիմմիի մայրիկը
  • Մարկ ԴեԿառլո - Հյու Նեյթրոն, Ջիմմիի հայրիկը
  • Անդրեա Մարտին - միսսիս Ֆոլ, դպրոցի ուսուցչուհի
  • Պատրիկ Ստյուարտ - թագավոր Գուբոտ V
  • Մարտին Շորթ - Ուբլար, Գուբոտի խորհրդատու։

Մրցանակներ

2002 թվականին ներկայացվել է «Օսկար» -ի մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն անիմացիոն Ֆիլմ» կատեգորիայում:

Մուլտսերիալ

2002 - 2006 թվականներին մուլտֆիլմի հիման վրա ստեղծվել է «Հրաշամանուկ Ջիմմի Նեյթրոնի արկածները» մուլտսերիալը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ