«Ֆրակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.

{{Տեղեկաքարտ հագուստ}}


[[Պատկեր:Philip in white tie.jpg|мини|right|200px|[[Թագաժառանգ Ֆիլիպ, Էդինբուրգի հերցոգ]],սերթուկով]]
[[Պատկեր:Philip in white tie.jpg|мини|right|200px|[[Թագաժառանգ Ֆիլիպ, Էդինբուրգի հերցոգ]],սերթուկով]]

19:06, 12 փետրվարի 2019-ի տարբերակ


Թագաժառանգ Ֆիլիպ, Էդինբուրգի հերցոգ,սերթուկով
Թագաժառանգ Ֆիլիպ, Էդինբուրգի հերցոգ,սերթուկով

Սերթուկ (ֆր.՝ fraс) պաշտոնական արարողությունների համար նախատեսված, հատուկ ձևածքով տղամարդու երեկոյան կոսյում է՝ կազմված առաջնամասը կարճ, իսկ հետնափեշը նեղ երկար բաճկոնից և կերպասե գունաժապավենով տաբատից։

Պատմություն

Սերթուկի առանձնահատուկ տեսքը պայմանավորված է նրանով, որ սկզբում այն հանդիսացել է հեծելազորի սպաների համազգեստ, և նրա ձևը թույլ է տվել հարմարավետ ձիու նստել թամբի վրա և միաժամանակ հրաշալի տեսք ունենալ։

Սերթուկը հայտնվել է Ֆրանսիայում՝ XVIII դարում և եղել է բացառապես զինվորական, ոչ թե շքահանդեսային հագուստ։ Սակայն այն փաստը, որ այդ ժամանակներում սպաներ են դարձել վերնախավի ներկայացուցիչները, և նրանք հաճախակի մասնակցել են պարահանդեսների և երեկույթների, աստիճանաբար հանգեցրել է նրան, որ սերթուկը համարվել է նշանավոր միջոցառումների համար նորաձև հագուստ։

Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ հայտնվել են «Ինկրուայաբլ» (անհավանական) ոճի սերթուկներ։ Դրանք ունեին անհավանական մեծ օձիք և դարձածալ, դրանց ավելացվել է մեծ փողկապ, որը ծածկում էր կրկնակզակը, իսկ վերնաշապիկի օսլայած օձիքը հասնում էր մինչև այտերի կեսը։ Ռուսաստանում՝ Պավել I օրոք, այդպիսի սերթուկները, որոնք խռովարար Ֆրանսիայի խորհրդանիշն էին, արգելվել էին, և միայն կայսրի մահից հետո նորից հայտնվել են մայրաքաղաքային սրահներում, հետո վեր են ածվել ամենօրյա հագուստի։

Պատահական չէ, որ Ա․ Ս․ Գրիբոեդովի՝ «Խելքից պատուհասը» ստեղծագործության մեջ հանդիպում են սերթուկի մասին մի քանի անբարյացակամ խոսքեր։

Պոչը հետևից, առջևից ինչ–որ հրաշալի կևրվածք, Բանականությանը հակառակ, ընդդեմ տարերքի։

Հնում սերթումը սովորաբար կարել են բարակ մահուդից, երբեմն էլ՝ կապույտ, շագանակագույն և կանաչ թավիշից։ Սկզբում սև գույնը նույնացվում էր սգո արարողությունների հետ՝ գերադասելով ամենօրյա կյանքում և միջոցառումների ժամանակ կրել այլ գույնի սերթուկներ, ինչի մասին ռուս գրականության մեջ պահպանվել են շատ վկայություններ։


«Կոլեգիական խորհրդատու Պավել Իվանովիչ Չիչիկով, կալվածատեր, անհրաժեշտությունից ելնելով հագնում էր հապալասագույն սերթուկ։

Ն․ Վ․ Գոգոլ «Մեռած  հոգիներ»


Գրեթե բոլորը միամիտ մանկական հետաքրքրությամբ նայում էին Պիեռի սպիտակ գլխարկին և կանաչ սերթուկ։

Լ․ Ն․ Տոլստոյ «Պատերազմ և խաղաղություն»

XIX հարյուրամյակի վերջին սերթուկը գրեթե անհետացել է փողոցներից՝ իր տեղը զիջելով բաճկոններին և սմոկինգին, և վեր է ածվել տոնական արդուզարդի՝ տոնական և պաշտոնական միջոցառումների համար, որոնք ընթանում են խիստ արարողակարգերով։ Ժամանակի հետ այն սկսել են կրել նաև պարողներն ու երաժիշտները։

Նկարագիր

Սերթուկի տակից հագել են վերնաշապիկ՝ օսլայված կրծքակալով, ծալված անկյուններով բարձր օձիքով և համեստ ճարմանդներով, կապվում է սպիտակ բամբակե գործվածք կամ մետաքսե փողկապ–թիթեռնիկ, վերնաշապիկի վրայից հագել են սպիտակ պիկեի բաճկոն՝ երեք կոճակով, որոնք միշտ պետք է կոճկված լինեն։

Պիջակի կրծքի գրպանում դնում են սպիտակ թաշկինակ (եթե կրծքին շքանշաններ ամրացված չեն)։ Պետք է ունենալ նոր, սպիտակ ձեռնոցներ։ Սերթուկի հետ պետք է կրել որ թե ձեռքի, այլ շղթայով գրպանի ժամացույց։

Սերթուկե տաբատը ունենում է կերպասե գունաժապավեն։

Սերթուկը պետք է հագնել միայն սև լաքե կոշիկներով և սև գուլպաներով։ Եթե ցուրտ է, սերթուկի վրայից հագնում են սև վերարկու, որը կարող են լրացնել սպիտակ շարֆով, սպիտակ ձեռնոցներով և սև լայնեզր գլխարկով։

Միջոցառման մասնակցին սպասարկող անձնակազմից տարբերելու համար, որոնք նույնպես սերթուկ են կրում, անձնակազմը հագնում է ոչ թե սպիտակ, այլ սև բաճկոն և փողկապ–թիթեռնիկներ։

Սերթուկն ընդգծում է կեցվածքի նույնիսկ աննշան թերությունները, դրա համար էլ մարդիկ, որոնք ողնաշարի խմդիրներ ունեն, կամ կուզիկ են, պետք է խորհուրդ տալ սերթուկի փոխարեն կրել սմոքինգ, սակայն պետք է ի նկատի ունենալ, որ սերթուկը պաշտոնական, իսկ սմոքինգը՝ տոնական, բայց ոչ պաշտոնական միջոցառումների համար նախատեսված հագուստ է։

Սերթուկը պարահանդեսային պարերում

Սերթուկը հանդիսանում է պարահանդեսային պարերի եվրոպական ծրագրերի պարտադիր զգեստը։ Պարային սերթուկն այլ ձևածք է ունենում։

Սերթուկը ձիասպորտում

Սերթուկը հանդիսանում է ձիասպորտի պարտադիր համազգեստ։ Այսպիսի սերթուկի ձևածքը մի փոքր տարբերվում է աշխարհիկ և պարահանդեսային սերթուկներից, որպեսզի հեծյալի համար ավելի հարմար լինի կառավարելու ձիուն։


Արտաքին հղումներ