«Ֆելիքս Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 17. Տող 17.
[[Կատեգորիա:1985 մահեր]]
[[Կատեգորիա:1985 մահեր]]
[[Կատեգորիա:ՀՊՃՀ շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:ՀՊՃՀ շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Տեխնիկական գիտությունների թեկնածու]]
[[Կատեգորիա:Տեխնիկական գիտությունների թեկնածուներ]]
[[Կատեգորիա:Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 10-րդ գումարման պատգամավորներ]]
[[Կատեգորիա:Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 10-րդ գումարման պատգամավորներ]]
[[Կատեգորիա:Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 11-րդ գումարման պատգամավորներ ]]
[[Կատեգորիա:Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 11-րդ գումարման պատգամավորներ ]]

20:19, 10 փետրվարի 2019-ի տարբերակ

Ֆելիքս Պետրոսյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1933(1933-09-18)
ԾննդավայրԲաշ Ապարան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 25, 1985(1985-08-25) (51 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1956)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Ֆելիքս Գևորգի Պետրոսյան (սեպտեմբերի 18, 1933, Ապարան - օգոստոսի 25, 1985, Երևան), տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, կրթական, գիտական, պետական գործիչ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1980-1985 թթ-ին և 1985 թ-ին)։

Կրթություն

1950 թ-ին ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը, 1956 թ-ին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, ապա՝ Կիևի ճարտարագիտական ինստիտուտի ասպիրանտուրան։

Գործունեությունը

Մասնագիտական աշխատանքի է գործուղվել ՌԴ Գորկի քաղաք։ 1958-1964 թթ-ին եղել է Երևանի էլեկտրաապարատների գործարանի ճարտարագետ, ավագ ճարտարագետ, գործիքաշինական արտադրամասի պետ, 1964-1973 թթ-ին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավագ դասախոս, մետաղների տեխնոլոգիայի և մետաղաբանության ամբիոնի դոցենտ, ամբիոնի վարիչ, 1973-1975 թթ-ին՝ Երևանի էլեկտրամեխանիկական գործարանի գլխավոր տնօրեն, 1975-1977 թթ-ին՝ ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերության ու տրանսպորտի բաժնի վարիչի տեղակալի, 1977-1981 թթ-ին՝ նույն բաժնի վարիչ։ 1981 թ-ին նշանակվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ։ 1980 թ-ի փետրվարի 24-ին Երևանի թիվ 54 ընտրատարածքից ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է Գերագույն խորհրդի արդյունաբերության հանձնաժողովի անդամ։ 1985 թ-ին ընտրվել է ՀԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1981 թ-ից եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ։

Պարգևատրվել է

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 264