«Գյոթեի անվան համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{խմբագրում եմ|[[Մասնակից:Արարատ Թրվանց|Արարատ Թրվանց]] ([[Մասնակցի քննարկում:Արարատ Թրվանց|քննարկում]])|2019-02-10 21:36:25}}
{{Տեղեկաքարտ Համալսարան}}
{{Տեղեկաքարտ Համալսարան}}
[[Պատկեր:Goethe Institut Kuala Lumpur Dec. 2006 003.jpg|thumb|right|Գյոթեի անվան համալսարան [[Կուալա Լումպուր]]ում]]
[[Պատկեր:Goethe Institut Kuala Lumpur Dec. 2006 003.jpg|thumb|right|Գյոթեի անվան համալսարան [[Կուալա Լումպուր]]ում]]

17:36, 10 փետրվարի 2019-ի տարբերակ


Գյոթեի անվան համալսարան
գերմ.՝ Goethe-Institut[1]
Изображение логотипа
Տեսակմշակութային կառույց, կրթօջախ, Միջազգային կազմակերպություն, բարեգործական կազմակերպություն և ոչ առևտրային կազմակերպություն
Հիմնադրված է1951[2]
ՀիմնադրիրGovernment of the Federal Republic of Germany?
Անվանված էՅոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
ԱնդամակցությունBibliothek & Information Deutschland?[3], European Union National Institutes for Culture?[4], Deutscher Musikrat?[5], German Language Council?[6], German Commission for UNESCO?[7], Association of Language Testers in Europe?[8], DeGEval – Evaluation Society?[9], Kulturweit?[10], Prix Jeunesse Foundation?[11], American Association of Teachers of German?[12] և Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն[13]
Երկիր Գերմանիա
Պարգևներ
Կայքgoethe.de(գերմ.), goethe.de/en/(անգլ.) և swb.bsz-bw.de/DB=2.308/
 Goethe-Institut Վիքիպահեստում
Գյոթեի անվան համալսարան Կուալա Լումպուրում
Գյոթեի անվան համալսարան Օսլոյում

Գյոթեի անվան համալսարան (Գյոթեի անվան գերմանական մշակութային կենտրոն, գերմ.՝ Goethe-Institut) գերմանական ոչ կառավարական կազմակերպություն է, որի խնդիրը միջազգային մշակութային համագործակցությունն ու արտասահմանում գերմաներենի մասսայականացումն է[14]։ Կարևոր խնդիր է հանդիսանում գերմաներեն լեզվի ուսուցումը՝ որպես օտար լեզվի։ Գյոթեի անվան համալսարանի նպատակը Գերմանիայի հետ միջմշակութային փոխհամագործակցությունն է, որն իր մեջ ներառում է ոչ միայն ֆիլմերի, գրականության, երաժշտության, այլ նաև հասարակական արժեքների փոխանակում։ Կազմակերպությունը կրում է գերմանացի հայտնի բանաստեղծ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անունը։

Պատմություն

Գյոթեի անվան համալսարանը հիմնադրվել է 1951 թվականին և հանդիսացել է 1925 թվականին հիմնադրված գերմանական ակադեմիայի իրավահաջորդը։ Սկզբում համալսարանում պետք է սովորեին Գերմանիայում գերմաներենի արտասահմանցի ուսուցիչները։ 1953 թվականին սկսվել են լեզվական առաջին դասընթացները, այդ նույն ժամանակահատվածում համալսարանը խնդիր է դրել համագործակցել «գերմաներեն լեզուն արտասահմանում» շարժման հետ։ 1959—1960 թվականներին արտասահմանում գտնվող պետական բոլոր մշակութային հաստատությունները դարձել են Գյոթեի անվան համալսարանի մի մասը։ 1968 թվականին համալսարանը սկսել է իր մշակութային գործունեությունը։ Երկաթե վարագույրի անկումից հետո 1989 թվականին համալսարանն ընդլայնել է իր գործունեությունն Արևելյան Եվրոպայում, ինչը հանգեցրել է համալսարանի մեծ թվով մասնաճյուղերի բացմանը։ 2000 թվականի սեպտեմբերի 21–ից մինչև 2001 թվականի հունվարն ու 2003 թվականի հուլիսը Inter Nationes կազմակերպության հետ միավորվելուց հետո համալսարանն անվանվել է Goethe-Institut Inter Nationes։ 2004 թվականին Փհենյանում բացվել է տեղեկատվական կենտրոնը՝ Հյուսիսային Կորեայի մշակույթի համալսարանի առաջին մասնաճյուղը։ 2008 և 2009 թվականներին համալսարաններ են բացվել Դար–էս Սալամում, Նովոսիբիրսկում և Լուանդայում։ Ներկայումս համալսարանն ամբողջ աշխարհում մասնաճյուղեր ունի․ 12՝ը Գերմանիայի քաղաքներում, 159 համալսարան՝ աշխարհի 98 երկրներում։ Ռուսաստանում Գյոթեի անվան համալսարանում աշխատում են երեք քաղաքներում․ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Նովոսիբիրսկում[15]։

Կազմակերպություն

Գյոթեի անվան համալսարանը, որտեղ աշխատում են ավելի քան 3500 մարդ, ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարությոն կողմից։ 2008 թվականին համալսարանի բյուջեն կազմել է 320 միլիոն եվրո, դրանից 211 միլիոն եվրոն կազմել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության լրավճարները, ավելի քան 99 միլիոն եվրոն համալսարանն ինքնուրույն է վաստակել՝ երկրի ներսում և արտասահմանում լեզվական դասընթացներ և քննություններ անցկացնելով։ Համալսարանն արտասահմանցի ուսանողներին կրթաթոշակ է վճարում։ Կրթաթոշակ ստացողների մեծ մասը գերմաներենի ուսուցիչներ են։

Գյոթեի անվան համալսարանի կենտրոնական գրասենյակը գտնվում է Մյունխենում։ 2008 թվականի ապրիլի 1–ից նախագահն է Կլաուս–Դիտեր Լեմանը (Klaus-Dieter Lehmann)։

Քննություններ

Համալսարանը հանդիսանում է Գերմանիայի սահմաններից դուրս միակ պաշտոնական կազմակերպությունը, գերմաներենի իմացության վերաբերյալ վկայականները տարբեր մակարդակների են լինում (տես ներքևում) որոնք վերանայվում են գերմանական կառավարական հաստատությունների կողմից (Գերմանիայի հյուպատոսարան, BAMF և այլն)։

Որպես օտար լեզու գերմաներեն սովորողների համար համասարանը մշակել է քննությունների որակավորման համակարգ (Deutsch als Fremdsprache, DaF) от A1–ից մինչև C2 մակարդակների համար։ Այդ քննությունները համապատասխանում են օտար լեզուների տիրապետման համաեվրոպական հեղինակավոր չափորոշիչներին, քննությունները կարելի է հանձնել ինչպես Գերմանիայում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս։ Բացի այդ գործում է «Գերմաներենի համար մեծ դիպլոմ» (lang-de|Großes Deutsches Sprachdiplom) ծրագիրը։ Բացի այդ ծրագիր է գործում նաև լեզվին տիրապետելու ավելի առաջավոր մակարդակների համար։ Ներքևում ներկայացված է Գյոթեի անվան համալսարանի հիմնական քննությունների սանդղակը։

Մակարդակ CEF Գյոթեի անվան համալսարանի քննություններ Գյոթեի անվան համալսարանի քննություններ (մինչև 15 տարեկան)
C2 Zentrale Oberstufenprüfung, Kleines Deutsches Sprachdiplom Բացակայում է
C1 Goethe-Zertifikat C1 — Zentrale Mittelstufenprüfung (neu), Prüfung Wirtschaftsdeutsch Բացակայում է
B2 Zertifikat Deutsch für den Beruf Բացակայում է
B1 Zertifikat Deutsch Zertifikat Deutsch für Jugendliche
A2 Start Deutsch 2 Fit in Deutsch 2
A1 Start Deutsch 1 Fit in Deutsch 1

1998–ից մինչև 2000 թվականները Ակադեմիական փոխանակման գերմանական ծառայության կողմից DAAD Գյոթեի անվան համալսարանը Խագենի համալսարանի, Ռուրսկի համալսարանի և Կառլա Դույսբուրգի անվան կենտրոնի հետ մշակել է լեզվական թեստ TestDaF, որը հանձնելով, կարող են հավակնել՝ սովորելու գերմանական ԲՈՒՀ–երում։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Eckard Michels: Von der Deutschen Akademie zum Goethe-Institut. Sprach- und auswärtige Kulturpolitik 1923—1960, München, 2005
  • Steffen R. Kathe: Kulturpolitik um jeden Preis. Die Geschichte des Goethe-Instituts von 1951 bis 1990, München, 2005
  • Gerald Schneider, Julia Schiller: Goethe ist nicht überall: Eine empirische Analyse der Standortentscheidungen in der Auswärtigen Kulturpolitik. In: Zeitschrift für Internationale Beziehungen, 1/7/2000
  • Karl Sebastian Schulte: Auswärtige Kulturpolitik im politischen System der Bundesrepublik Deutschland: Konzeptionsgehalt, Organisationsprinzipien und Strukturneuralgien eines atypischen Politikfeldes am Ende der 13. Legislaturperiode. Verlag für Wissenschaft und Forschung, Berlin, 2000
  • Martin Mumme: Strategien Auswärtiger Bewußtseinspolitik — Von der Macht der Ideen in der Politik, Eine kritische Analyse der Konzeption des Goethe-Instituts und der deutschen auswärtigen Kulturpolitik, Verlag Königshausen & Neumann, 2006
  • Victoria Znined-Brand: Deutsche und französische auswärtige Kulturpolitik: Eine Vergleichende Analyse. Das Beispiel der Goethe-Institute in Frankreich sowie der Instituts und Centres Culturels Français in Deutschland seit 1945, Frankfurt am Main, 1997
  • Bernard Wittek: Und das in Goethes Namen: Das Goethe-Institut von 1951 bis 1976, Verlag Vitas, 2005

Արտաքին հղումներ