«Բաբկեն Առաքելյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
լրացումներ
Տող 11. Տող 11.
1942 թվականին Բաբկեն Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով։ 1946 թվականին վերադարձել է Երևան։
1942 թվականին Բաբկեն Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով։ 1946 թվականին վերադարձել է Երևան։


1947 թվականին Բաբկեն Առաքելյանը եղել է հասարակական գիտություների «Տեղեկագիր» ամսագրի խմբագիրը, 1949 թվականին վարել է ԳԱ պատմության ինստիտուտի հնագիտության և վիմագրության բաժինները, երկար տարիներ ղեկավարել է [[Գառնի (այլ կիրառումներ)|Գառնիի]], [[Արմավիր]]ի, հին [[Արտաշատ]]ի հնագիտական պեղումների աշխատանքները, 1959 թվականից սկսած, շուրջ 30 տարի, նա եղել է իր իսկ հիմնադրած [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]]ի տնօրեն։
1947 թվականին Բաբկեն Առաքելյանը եղել է հասարակական գիտություների «Տեղեկագիր» ամսագրի խմբագիրը, 1949 թվականին վարել է ԳԱ պատմության ինստիտուտի հնագիտության և վիմագրության բաժինները, երկար տարիներ ղեկավարել է [[Գառնի (այլ կիրառումներ)|Գառնիի]], [[Արմավիր]]ի, հին [[Արտաշատ]]ի հնագիտական պեղումների աշխատանքները, 1959 թվականից սկսած, շուրջ 30 տարի, նա եղել է իր իսկ հիմնադրած [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]]ի տնօրեն<ref>«Ով ով է հայեր. Կենսագրական հանրագիտարան», հատոր առաջին, Երևան,2005:</ref>։


1954 թվականին Բաբկեն Առաքելյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» երկհատոր մենագրությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ 1957 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1968 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ, իսկ 1974 թվականին՝ ակադեմիկոս։
1954 թվականին Բաբկեն Առաքելյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» երկհատոր մենագրությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ 1957 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1968 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ, իսկ 1974 թվականին՝ ակադեմիկոս։


1982-1990 թվականները Բաբկեն Առաքելյանը գլխավորել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության և տնտեսագիտության բաժանմունքի աշխատանքները։ Նա հեղինակ է ավելի քան 120 գիտական մեծ ու փոքր աշխատությունների, հեղինակն է «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյա ակադեմիական հրատարակության։
1982-1990 թվականները Բաբկեն Առաքելյանը գլխավորել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության և տնտեսագիտության բաժանմունքի աշխատանքները։ Նա հեղինակ է ավելի քան 120 գիտական մեծ ու փոքր աշխատությունների<ref>{{Cite web|url=http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=d-01000-00---off-0academic--00-1----0-10-0---0---0direct-10---4-------0-1l--11-en-50---20-help---00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-10&cl=CL1&d=HASH0141629ac4f6d1bd20178abb.3.1&gt=1|title=Բ. Ն. Առաքելյանի աշխատությունների մատենագիտություն|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref><ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=pyPevgEACAAJ&dq=%D4%B2%D5%A1%D5%A2%D5%AF%D5%A5%D5%B6+%D5%86%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB+%D4%B1%D5%BC%D5%A1%D6%84%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&hl=hy&sa=X&ved=0ahUKEwjF5KLx05rgAhVM1SwKHUEPDUsQ6AEIKzAB|title=Марр и вопросы арменоведения|last=Առաքելյան|first=Բաբկեն Նիկոլայի|date=1968|publisher=ՀՍՍՀ ԳԱ հրատ.|language=hy}}</ref><ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=x_gHvwEACAAJ&dq=%D4%B2%D5%A1%D5%A2%D5%AF%D5%A5%D5%B6+%D5%86%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB+%D4%B1%D5%BC%D5%A1%D6%84%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&hl=hy&sa=X&ved=0ahUKEwjF5KLx05rgAhVM1SwKHUEPDUsQ6AEILzAC|title=Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. IX-XIII դարերի խաչքարերը|last=Առաքելյան|first=Բաբկեն Նիկոլայի|date=1984|publisher=ՀՍՍՀ ԳԱ հրատ.|language=hy}}</ref>, հեղինակն է «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյա ակադեմիական հրատարակության։

== Պարգևներ ==
* Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
* ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր (1978, 1985)
* Կարմիր դրոշի շքանշան
* Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
* Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշան
* Կարմիր աստղ շքանշան
* Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշան
* ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ
* Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
* «Աշխատանքային արիության համար» մեդալ
* «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
* «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
Տող 21. Տող 35.


== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
ՀՀ ԳԱ նախագահություն, ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունք, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ «Բաբկեն Նիկոլայի Առաքելյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2004, էջ 314-315
* [http://hpj.asj-oa.am/3788/ ՀՀ ԳԱ նախագահություն, ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունք, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ «Բաբկեն Նիկոլայի Առաքելյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2004, էջ 314-315]


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
[http://www.sci.am/members.php?mid=62&langid=2 Բակեն Առաքելյանի էջը ՀՀ ԳԱԱ կայքում]
[https://www.sci.am/m/membersview.php?id=61&d=1&l=1&langid=1 Բաբկեն Առաքելյանի էջը ՀՀ ԳԱԱ կայքում]


{{DEFAULTSORT:Առաքելյան, Բաբկեն}}
{{DEFAULTSORT:Առաքելյան, Բաբկեն}}

13:43, 1 փետրվարի 2019-ի տարբերակ

Բաբկեն Առաքելյան
Ծնվել էփետրվարի 1, 1912(1912-02-01)[1][2]
Մրգաշատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էօգոստոսի 16, 2004(2004-08-16)[1] (92 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունհնագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գործունեության ոլորտհնագիտություն
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[2]
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1968)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1954)
Տիրապետում է լեզուներինհայերեն[3]
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Բաբկեն Նիկոլայի Առաքելյան (փետրվարի 1, 1912, Մրգաշատ, ՀՀ Արմավիրի մարզ - օգոստոսի 16, 2004), հայ հնագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1959 թվականից առ 1990 թվականը ՀԽՍՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն։

Կենսագրություն

Բաբկեն Առաքելյանը ծնվել է 1912 թվականի փետրվարի 1-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։ 1930-ական թվականների կեսերի սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, այնուհետև 1936 թվականին դարձել է Լենինգրադի համալսարանի ազատ ունկնդիր։ 1938 թվականին ընդունվել է Արմֆանի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան և ուսումնառության մի մասն անցկացրել Լենինգրադում՝ Հովսեփ Օրբելու գիտական ղեկավարությամբ։ 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն նվիրված հայ միջնադարյան պատկերաքանդակների հետազոտությանը։

1942 թվականին Բաբկեն Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով։ 1946 թվականին վերադարձել է Երևան։

1947 թվականին Բաբկեն Առաքելյանը եղել է հասարակական գիտություների «Տեղեկագիր» ամսագրի խմբագիրը, 1949 թվականին վարել է ԳԱ պատմության ինստիտուտի հնագիտության և վիմագրության բաժինները, երկար տարիներ ղեկավարել է Գառնիի, Արմավիրի, հին Արտաշատի հնագիտական պեղումների աշխատանքները, 1959 թվականից սկսած, շուրջ 30 տարի, նա եղել է իր իսկ հիմնադրած Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն[4]։

1954 թվականին Բաբկեն Առաքելյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» երկհատոր մենագրությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ 1957 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1968 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ, իսկ 1974 թվականին՝ ակադեմիկոս։

1982-1990 թվականները Բաբկեն Առաքելյանը գլխավորել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության և տնտեսագիտության բաժանմունքի աշխատանքները։ Նա հեղինակ է ավելի քան 120 գիտական մեծ ու փոքր աշխատությունների[5][6][7], հեղինակն է «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյա ակադեմիական հրատարակության։

Պարգևներ

  • Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
  • ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր (1978, 1985)
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղ շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշան
  • ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. «Ով ով է հայեր. Կենսագրական հանրագիտարան», հատոր առաջին, Երևան,2005:
  5. «Բ. Ն. Առաքելյանի աշխատությունների մատենագիտություն».
  6. Առաքելյան, Բաբկեն Նիկոլայի (1968). Марр и вопросы арменоведения. ՀՍՍՀ ԳԱ հրատ.
  7. Առաքելյան, Բաբկեն Նիկոլայի (1984). Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. IX-XIII դարերի խաչքարերը. ՀՍՍՀ ԳԱ հրատ.

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Բաբկեն Առաքելյանի էջը ՀՀ ԳԱԱ կայքում