«Վարսանդ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 2 բայտ ,  10 տարի առաջ
չ
ուղղումներ ԱՎԶ ծրագրով
չ (r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: be:Песцік)
չ (ուղղումներ ԱՎԶ ծրագրով)
Պտղաթերթերը ծաղկի մեգասպորատերևներն են, նրանց ներսի կողմում սովորաբար զարգանում են մեգասպորանոթները (սերմնասկզբնակները):
 
Զանազան եղանակներով իրար հետ համաճելով` պտղաթերթերն առաջացնում են փակ '''վարսանդ''', մի օրգան, որը հատուկ է միայն ծածկասերմ բույսերին: Վարսանդը մեծ մասամբ կազմված է հիմնային ներքևի լայնացած մասից` սերմնարանից, որը վերևում խիստ նեղանում և սռնակ է տալիս, իսկ վերջինս գագաթին կազմում է զանազան ձևերի սպի:
 
Վարսանդի ձևերը բազմազան են։ Սովորաբար նա կազմված է ներքևի, լայնացած մասից, որը սերմնարան է կոչվում։ Սա գագաթին հետզհետե կամ միանգամից բարակում և տալիս է սռնակ (մեկ կամ մի քանի), ծայրին վերջավորված լինելով սպիով: Սռնակը կարող է չլինել, և այն ժամանակ սպին կլինի նստադիր, ինչպես կակաչինն է։ Սպիի ձևերը շատ բազմազան են։ Սպին լինում է գլխիկանման, ինչպես օրինակ, սալորենու, կեռասենու, բալենու, դեղձենու, հնդկացորենի, ոլոռի վրա և այլն, բլթակավոր երկբլթակ վալերիանի (կատվախոտի), բարդածաղիկներից շատերի ծաղիկներում, եռաբլթակ զանգակածաղկի վրա, աստղաձև կակաչի, փետրաձև հացաբույսերի վրա, ճյուղավոր քրքումի վրա և այլն: Սռնակներն իրենցից ներկայացնում են պտղաթերթերի մեգասպորատերևների գագաթները, իսկ սպիի բլթակները նրանց ազատ ծայրերը։
Ապոկարպային գինեցեումը կազմված է ազատ պտղաթերթերից, նրանցից յուրաքանչյուրը ինքնուրույն վարսանդ է կազմում: Այդպիսի վարսանդների քանակությունը կարող է մեծ լինել (օրինակ, մագնոլիայի ծաղկում, երբեմն նրանց թիվը պակասում է մինչև մեկ): Այդ ելակետային տիպի պլացենտաները որմնային են և զարգանում են պտղաթերթերի եզրերին կամ միջին մասում։ Ապոկարպային գինեցեումը ամենապրիմիտիվն է: Պտղաթերթերի համաճման միջոցով նրանից առաջացել է ցենոկարպային գինեցեումը, որը ծածկասերմների էվոլուցիայոյւմ հաջորդաբար առաջացրել է հետևյալ տիպերը,
* սինկարպային` կազմված մի քանի համաճած պտղաթերթերից, բազմաբուն սերմնարանով և անկյունային պլացենտացիայով կենտրոնում (պլացենտաներր կազմվում են սերմնարանի կենտրոնում համաճած պտղաթերթերի եզրերին
* պարակարպային միաբուն սերմնարանով և որմնային պլացենտաներով
* լիզիկարպային կենտրոնում գտնվող պլացենտաներով։
 
=== Սռնակ ===
Գոյություն ունեն սռնակների, որպես ծաղկափոշու խողովակներն անցկացնողների, երեք տիպեր`
* բաց` ներսից հասարակ էպիդերմիսով ծածկված անցքով, այս տիպը գերակշռում է միաշաշաքիլ բույսերի մեջ,
* կիսափակ`ներսից անցկացնող հյուսվածքի գեղձային բջիջներով պատած անցքով,
* փակ (հոծ)` անցկացնող հյուսվածքով լիովին լցված անցքով։
 
Այս վերջին երկու տիպերը հատուկ են երկշաքիլներին: Առաջին տիպր հանդիպում է նաև մի քանի երկշաքիլների մեջ: Երրորդ տիպի սռնակներում ծաղկափոշու խողովակներն աճում են միջբջջային անցքերով, մյուս տիպերում նրանք առաջ են շարժվում ներսից ծածկող բջիջների արտադրած լորձունքում։
31 725

edits

Նավարկման ցանկ