«Հիմալայներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 10. Տող 10.
[[Երկրագունդ|Երկրագնդի]] ամենաբարձր և հզոր լեռնային համակարգը, գտնվում են [[Ասիա]]յում, [[Տիբեթ]]ի և [[Ինդոս-Գանգեսյան հարթավայր]]ի միջև։ Երկարությունը 2400 կմ է, լայնությունը՝ 180-350 կմ, տարածությունը՝ մոտ 650 հզ. քառ. կմ, միջին բարձրությունը՝ 6000 մ, առավելագույնը՝ 8848 մ (Ջոմուլունգմա, երկրագնդի ամենաբարձր լեռնագագաթը)։ Նրա 11 գագաթներն անցնում են 8000 մ բարձրությունից, կիրճերը հասնում 4-5 կմ խորության։ Ունեն լավ արտահայտված գեոմորֆոլոգիական և ֆիզիկա-աշխարհագրական սահմաններ։ Հյուսիսում Ինդոսի և Ցանգպոյի ([[Բրահմապուտրա]]յի) վերին հոսանքների երկայնակի տեկտոնական հովիտներն են, հարավում՝ Ինդոս–Գանգեսյան հարթավայրի հյուսիսային մասը, հյուսիս-արևմուտքում՝ [[Հինդուրաջ]] լեռնաշղթան, արևելքում՝ Բրահմապուտրայի կիրճը։ Հիմալայների լեռնագրական, կլիմայական և ֆլորիստական խոշոր անջրպետ են [[Կենտրոնական Ասիա]]յի [[Արևադարձեր|արևադարձային]] լանդշաֆտների միջև, ջրբաժան գիծ՝ [[Հնդկական օվկիանոս]]ի և Կենտրոնական Ասիայի անհոսք ավազանի միջև։
[[Երկրագունդ|Երկրագնդի]] ամենաբարձր և հզոր լեռնային համակարգը, գտնվում են [[Ասիա]]յում, [[Տիբեթ]]ի և [[Ինդոս-Գանգեսյան հարթավայր]]ի միջև։ Երկարությունը 2400 կմ է, լայնությունը՝ 180-350 կմ, տարածությունը՝ մոտ 650 հզ. քառ. կմ, միջին բարձրությունը՝ 6000 մ, առավելագույնը՝ 8848 մ (Ջոմուլունգմա, երկրագնդի ամենաբարձր լեռնագագաթը)։ Նրա 11 գագաթներն անցնում են 8000 մ բարձրությունից, կիրճերը հասնում 4-5 կմ խորության։ Ունեն լավ արտահայտված գեոմորֆոլոգիական և ֆիզիկա-աշխարհագրական սահմաններ։ Հյուսիսում Ինդոսի և Ցանգպոյի ([[Բրահմապուտրա]]յի) վերին հոսանքների երկայնակի տեկտոնական հովիտներն են, հարավում՝ Ինդոս–Գանգեսյան հարթավայրի հյուսիսային մասը, հյուսիս-արևմուտքում՝ [[Հինդուրաջ]] լեռնաշղթան, արևելքում՝ Բրահմապուտրայի կիրճը։ Հիմալայների լեռնագրական, կլիմայական և ֆլորիստական խոշոր անջրպետ են [[Կենտրոնական Ասիա]]յի [[Արևադարձեր|արևադարձային]] լանդշաֆտների միջև, ջրբաժան գիծ՝ [[Հնդկական օվկիանոս]]ի և Կենտրոնական Ասիայի անհոսք ավազանի միջև։


== Ռելիեֆի կառուցվածքը ==
== Ռելիեֆի կառուցվածք ==
Ռելիեֆի և երկրաբանական կառուցվածքի տեսակետից Հիմալայները բաժանվում են երեք երկայնակի աստիճանի։ Առաջինը հարավից հյուսիս Նախահիմալայ կամ [[Սիվալիկ]] լեռնաշղթան է։ Ունի մինչև 120 կմ լայնություն և 900-1200 մ բարձրություն։ Կազմված է ավազաքարերից և կոնգլոմերատներից՝ կտրտված բազմաթիվ գետերի խորը կիրճերով։ Հաջորդ աստիճանից բաժանվում է մեծ իջվածքով։ Լանջերը անտառապատ են։
Ռելիեֆի և երկրաբանական կառուցվածքի տեսակետից Հիմալայները բաժանվում են երեք երկայնակի աստիճանի։ Առաջինը հարավից հյուսիս Նախահիմալայ կամ [[Սիվալիկ]] լեռնաշղթան է։ Ունի մինչև 120 կմ լայնություն և 900-1200 մ բարձրություն։ Կազմված է ավազաքարերից և կոնգլոմերատներից՝ կտրտված բազմաթիվ գետերի խորը կիրճերով։ Հաջորդ աստիճանից բաժանվում է մեծ իջվածքով։ Լանջերը անտառապատ են։



17:29, 20 հունվարի 2019-ի տարբերակ

Հիմալայներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Նեպալ,  Մյանմա,  Չինաստան,  Պակիստան,  Հնդկաստան,  Աֆղանստան և  Բութան
Մասն էԱլպ-Հիմալայան գեոսինկլինալ և Larger Himalaya?
Բարձրություն (ԲԾՄ)8848,86 մետր
Երկարություն2400 կմ
Մակերես600 000 կմ²
Մեծագույն գագաթԷվերեստ
Հիմալայներ (Ասիա)##
Հիմալայներ (Ասիա)

Հիմալայներ, Հիմալայան լեռներ[1] (սանսկրիտ՝ हिमालय, Կաղապար:IAS, հինդի՝ हिमालय, նեպալ.՝ हिमालय, չինարեն՝ 喜馬拉雅山脈), աշխարհի ամենաբարձր լեռնաշղթան։ Հիմալայան լեռնաշղթան գտնվում է Տիբեթյան բարձրավանդակի (հյուսիսում) և Ինդոս-Գանգեսյան հարթավայրի միջև (հարավում)։ Հիմալայներում է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը, 8848 մ։

Աշխարհագրական դիրք

Երկրագնդի ամենաբարձր և հզոր լեռնային համակարգը, գտնվում են Ասիայում, Տիբեթի և Ինդոս-Գանգեսյան հարթավայրի միջև։ Երկարությունը 2400 կմ է, լայնությունը՝ 180-350 կմ, տարածությունը՝ մոտ 650 հզ. քառ. կմ, միջին բարձրությունը՝ 6000 մ, առավելագույնը՝ 8848 մ (Ջոմուլունգմա, երկրագնդի ամենաբարձր լեռնագագաթը)։ Նրա 11 գագաթներն անցնում են 8000 մ բարձրությունից, կիրճերը հասնում 4-5 կմ խորության։ Ունեն լավ արտահայտված գեոմորֆոլոգիական և ֆիզիկա-աշխարհագրական սահմաններ։ Հյուսիսում Ինդոսի և Ցանգպոյի (Բրահմապուտրայի) վերին հոսանքների երկայնակի տեկտոնական հովիտներն են, հարավում՝ Ինդոս–Գանգեսյան հարթավայրի հյուսիսային մասը, հյուսիս-արևմուտքում՝ Հինդուրաջ լեռնաշղթան, արևելքում՝ Բրահմապուտրայի կիրճը։ Հիմալայների լեռնագրական, կլիմայական և ֆլորիստական խոշոր անջրպետ են Կենտրոնական Ասիայի արևադարձային լանդշաֆտների միջև, ջրբաժան գիծ՝ Հնդկական օվկիանոսի և Կենտրոնական Ասիայի անհոսք ավազանի միջև։

Ռելիեֆի կառուցվածք

Ռելիեֆի և երկրաբանական կառուցվածքի տեսակետից Հիմալայները բաժանվում են երեք երկայնակի աստիճանի։ Առաջինը հարավից հյուսիս Նախահիմալայ կամ Սիվալիկ լեռնաշղթան է։ Ունի մինչև 120 կմ լայնություն և 900-1200 մ բարձրություն։ Կազմված է ավազաքարերից և կոնգլոմերատներից՝ կտրտված բազմաթիվ գետերի խորը կիրճերով։ Հաջորդ աստիճանից բաժանվում է մեծ իջվածքով։ Լանջերը անտառապատ են։

Երկրորդ աստիճան

Երկրորդ աստիճանը Փոքր (Ցածր) Հիմալայներն են, մոտ 4000 մ միջին բարձրությամբ և մինչև 6000 մ առանձին գագաթներով։ Կազմված են բյուրեղային և մետամորֆային ապարներից։ Ունեն 80-100 կմ լայնություն։ Լեռնազանգվածների և լեռնաշղթաների խիստ կտրտված համակարգ են։ Բնութագրվում են հարավային զառի վեր և հյուսիսային զառիկող լանջերով։ Փոքր Հիմալայների հյուսիսարևմտյան մասում բարձրանում է Պիր-Պանշալ լեռնաշղթան՝ 3500-4000 միջին, մինչև 6028 մ առավել բարձրություններով։ Ունի ատամնավոր նեղ լեռնակատար և բազմաթիվ լճեր։ Կենտրոնական մասին բնորոշ են բարձր լեռները (Դհաոլադհար, Մահաբհարատ) սրածայր կատարներով և խորը հովիտներով։ Տիստա տեկտոնական հովտից արևելյան Փոքր Հիմալայների լանջերը բաժանված են կախովի հովիտներով՝ «դոլարներով» (դռներ)։ Երկրորդ աստիճանը երրորդից բաժանվում է Կատմանդու, Արինագար և այլ ընդարձակ իջվածքային հովիտների շղթայով։

Երրորդ աստիճան

Երրորդ աստիճանը՝ Մեծ (Բարձր) Հիմալայները կամ Հիմալայան Գլխավոր լեռնաշղթան, սկսվում է Նանգապարբատ (8126 մ) լեռնազանգվածից, եզրերում բարձրանում է և իր մեջ ընդգրկում Դեոսայի, Ռուշպու և այլ բարձրավանդակներ։ Սաթլեջ գետից հարավ-արևելք Մեծ Հիմալայներն առաջացնում են սառցադաշտերով ծածկված հզոր լեռնակատարներ՝ բարձրադիր լեռնազանգվածներով ու պիկերով։ Տիստա գետից արևելք Մեծ Հիմալայները զգալի ցածրանում են, և ռելիեֆում տիրապետում են խորը գետահովիտները։ Ենթադրվում է, որ Հիմալայները պատկանում են Ալպյան գեոսինկլինալի (ծալքավորման) մարզին։ Օգտակար հանածոներից կան պղինձ, ոսկի, քրոմիտ, շափյուղա, նավթ, բնական գազ։

Բնակլիմայական պայմաններ

Կլիման Հիմալայների արևմտյան սեկտորում բնութագրվում է ջերմաստիճանի մեծ տատանումներով և ուժեղ քամիներով։ Ձմեռը ցուրտ է, հունվարի միջին ջերմաստիճանը -10 °C-ից – 18 °C է, 2500 մ-ից բարձր վայրերում լինում են ձնաբքեր։ Ամառը տաք է, չոր։ Հուլիսի միջին ջերմաստիճանը մոտ 18 °C է։ Տեղումները (տարեկան մոտ 1000 մմ) կապված են ցիկլոնների հետ, ընդ որում հովիտներում և գոգավորություններում 3-4 անգամ քիչ են, քան լեռներում։ Արևմտյան Հիմալայներում են գտնվում (1800-2000 մ բարձրության վրա) Հնդկաստանի կլիմայական առողջարանների մեծ մասը (Շիմլա և այլն)։ Հիմալայների արևելյան սեկտորն ունի առավել շոգ և խոնավ կլիմա՝ խոնավության մուսսոնային ռեժիմով։ 1500 մ բարձրության լեռնալանջերին ամռան ջերմաստիճանը բարձրանում է մինչև 35 °C, հովիտներում՝ 45 °C։ Անձրևներն անընդմեջ են։ Հարավային լանջերին (մինչև 3000-4000 մ բարձրությունները) թափվում են 2500-5000 մմ տեղումներ, ներքին շրջաններում՝ մինչև 1000 մմ։ 1800 մ բարձրության վրա հունվարի միջին ջերմաստիճանը 4 °C է, 3000 մ-ից բարձր՝ բացասական։ Հովիտներում լինում են խիտ մառախուղներ։ Հիմալայների հյուսիսային լանջերն ունեն ցուրտ լեռնաանապատային կլիմա՝ ջերմաստիճանների օրական մեծ (45 °C) տատանումներով և մինչև 100 մմ տարեկան տեղումներով։ Ամռանը 5000-6000 բարձրություններում միայն ցերեկն է լինում դրական ջերմաստիճաններ։ Հարաբերական խոնավությունը 30-60% է։ Ձմռանը հաճախ ձյունը գոլորշիանում է դեռ չհալված։ Հիմալայների գետային ցանցը զարգացած է հարավային լանջին։ Գետերը վերին հոսանքներում ունեն ձնասառցադաշտային, միջին և ստորին հոսանքներում՝ անձրևային սնում։ Հովիտները նեղ են, խոր, շատ են սահանքներն ու ջրվեժները, Արևմտյան Հիմալայներում՝ լճերը (Վուլար, Ցոմորարի և այլն)։ Սառցադաշտերի ընդհանուր տարածությունը 33 հզ քառ. կմ է։ Ջոմոլունգմայի (19 կմ), Կանչենջանգայի (16 և 26 կմ) զանգվածների, Կումաոնյան Հիմալայների (Միլամ՝ 20 կմ, Գանգոտրի՝ 32 կմ), Փենջաբի Հիմալայների (Դուրունգ-Դրունգ՝ 24 կմ, Բարմալ՝ 15 կմ) սառցադաշտերն ամենաերկարներն են։ Սառցադաշտերն ավելի շատ են Արևմտյան Հիմալայներում։ Լանդշաֆտները բազմազան են հատկապես Հիմալայներ հարավային լանջերին։

Հողային ռեսուրսներ

Լեռների ստորոտների երկայնքով, արևմուտքից մինչև Ջամնա գետի հովիտը, ձգվում է տերաների (փայտա-թփուտային մացառուտների), ճահճային գոտիներ, (ջունգլիներ)։ Լեռների մինչև 1000-1200 մ բարձրության հողմադիմաց լանջերին և գետերի հովիտներում աճում են մշտականաչ խոնավ արևադարձային անտառները, արևմուտքում՝ 1200 մ-ից, արևելքում 1500 մ-ից բարձր տարածված է մշտականաչ սաղարթավոր անտառների գոտին։ 2200 մ–ից բարձր բարեխառն տիպի անտառներն են՝ տերևաթափ և փշատերև ծառատեսակներով։ 2700-3600 մ բարձրությունների վրա տիրապետում են փշատերև անտառները։ Անտառային գոտու ստորին մասին բնորոշ են կարմրահողերը, բարձր մասերի համար՝ անտառային գորշ հողերը, ավելի վեր՝ մինչև 5000 մ բարձրությունները, տարածված են ենթալպյան և ալպյան գոտիները։ Առանձին բույսեր հասնում են նույնիսկ մինչև 6000 մ բարձրություններ։ Արևմտյան Հիմալայների լանդշաֆտները ավելի չորասեր են, 1200-1500 մ բարձրություններից հանդես են գալիս միջերկրածովյան մերձարևադարձային տեսակներ։

Կենդանական աշխարհը

Լեռների ստորին լանջերի անտառներում և տերաներում կան փղեր, ռնգեղջյուրներ, գոմեշներ, վայրի խոզեր, այծքաղներ, վագրեր, լուսաններ, կապիկների տարբեր տեսակներ, բազմաթիվ թռչուններ են։ Հիմալայների հյուսիսային լանջերին գերիշխում են լեռնաանապատային լանդշաֆտները՝ նոսր, չոր խոտերով ու թփուտներով։ Ծառային բուսականություն հանդիպում է գլխավորապես գետերի հովիտներում։ Կենդանիներից տարածված են Տիբեթի կենդանական աշխարհի ներկայացուցիչները՝ հիմալայան արջը, վայրի այծը, վայրի ոչխարը, յակը, բազմաթիվ կրծողներ։ Մինչև 2500 մ բարձրությունների լանջերը մշակվում են։ Գերակշռում են պլանտացիոն կուլտուրաները՝ թեյի թուփ, ցիտրուսայիններ, ոռոգելի դարավանդներում՝ բրինձ։ Հյուսիսային Հիմալայներում գարին բարձրանում է մինչև 4500 մ բարձրությունները։

Աղբյուրներ

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 404