«Լենինի հուշարձան (Յալթա)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17. Տող 17.

Յալթայի հուշարձանը համարվում է աշխարհում եղածներից ամենանշանակալի և արժեքավորներից մեկը։ Լենինի [[բրոնզ]]ե արձանը կանգնած է կարմիր [[մարմար]]ից պատրաստված հսկայական [[պատվանդան]]ի վրա։ Հուշարձանը վեր է խոյանում Լենինի առափի հրապարակի կենտրոնում։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1954 թվականի հունվարին: Հուշարձանի հեղինակներն են ուկրաինացի քանդակագործ, [[ԽՍՀՄ Պետական մրցանակ]]ի դափնեկիր Պ. Պ. Յացինան և ճարտարապետ Ա. Ս. Ֆոմինը։ Սա [[Ղրիմ]]ում Լենինին նվիրված միակ հուշարձանն է, որն ունի ազգային նշանակության հուշարձանի կարգավիճակ<ref>{{Cite web|url=http://comerartadvisory.com/monuments-yalta.html|title=Фото памятников Ялты}}</ref>։

== Պատկերասրահ ==
<gallery mode="packed" heights="180">
Lenin tér. Fortepan 69798.jpg|Լենինի հուշարձանը 1977 թվականի լուսանկարում
Lenin Jalta001.jpg|
</gallery>

== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

15:35, 17 հունվարի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)
Լենինի հուշարձան
Լենինի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և արձան
Ստեղծում1954
Երկիր Ուկրաինա և  Ռուսաստան
ԲնակավայրՅալթա
Շինության ձևքանդակ
Ոճսոցիալիստական ռեալիզմ
Նյութբրոնզ և մարմար
Ներկա վիճակԿանգուն
 Statue of Lenin in Yalta Վիքիպահեստում

Լենինի հուշարձան (ռուս.՝ Памятник Ленину), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքում, որը նվիրված է ռուս հեղափոխական, 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչ, բոլշևիկյան կուսակցության հիմնադիր և առաջնորդ, խորհրդային քաղաքական գործիչ (Խորժողկոմի` ՌԽՖՍՀ կառավարության առաջին նախագահ, ԽՍՀՄ հիմնադրման գլխավոր նախաձեռնողներից), կոմունիզմի գաղափարների տեսաբան, համաշխարհային կոմունիստական շարժման առաջնորդ Վլադիմիր Ուլյանովին (Լենին)։ Գտնվում է քաղաքի նույնանուն առափում և հրապարակում։ Երիտասարդների հանդիպման սիրված վայր է։

Նկարագրություն

Խորհրդային իշխանության հաստատումից հետո քաղաքի գլխավոր առափը վերանվանվել է Լենինի առափ։ Այն ասֆալտապատվել է, տնկվել են դեկորատիվ բույսեր, հովհարաձև արմավենիներ։ Այն բանից հետո, երբ փողոցը փակվեց տրանսպորտային միջոցների համար, այն դարձավ բուլվար։ 1920-ական թվականներին խորհրդային իշխանության օրոք առափի պուրակում տեղադրվեց Յալթայում Լենինի առաջին հուշարձաններից մեկը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հուշարձանն ապամոնտաժվել է և այլևս չի հայտնաբերվել[1]։

Յալթայի հուշարձանը համարվում է աշխարհում եղածներից ամենանշանակալի և արժեքավորներից մեկը։ Լենինի բրոնզե արձանը կանգնած է կարմիր մարմարից պատրաստված հսկայական պատվանդանի վրա։ Հուշարձանը վեր է խոյանում Լենինի առափի հրապարակի կենտրոնում։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1954 թվականի հունվարին: Հուշարձանի հեղինակներն են ուկրաինացի քանդակագործ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Պ. Պ. Յացինան և ճարտարապետ Ա. Ս. Ֆոմինը։ Սա Ղրիմում Լենինին նվիրված միակ հուշարձանն է, որն ունի ազգային նշանակության հուշարձանի կարգավիճակ[2]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. «Первый Ялтинский «ЛЕНИН»».
  2. «Фото памятников Ялты».