«Կատակերգություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.6.4) (Ռոբոտը ավելացնում է․: kk:Комедия
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ta:நகைச்சுவை
Տող 68. Տող 68.
[[sr:Комедија]]
[[sr:Комедија]]
[[sv:Komedi]]
[[sv:Komedi]]
[[ta:நகைச்சுவை]]
[[tg:Кинокамедия]]
[[tg:Кинокамедия]]
[[th:ตลก]]
[[th:ตลก]]

16:09, 28 Դեկտեմբերի 2011-ի տարբերակ

Կատակերգության հին հունական մուսա Տալիան` կատակերկագան դիմակը ձեռքին

Կատակերգություն (հին հունարեն՝ κωμῳδία) — ողբերգությանը հակադիր թատերական ժանր: Թեթև, ուրախ, կատակային և/կամ երգիծական-քննադատական բնույթի ստեղծագործություն է: Կատակերգության մեջ ծիծաղի միջոցով քննադատության են ենթարկվում մարդկային բնավորության, կյանքի, կենցաղի տարբեր կողմերը, սովորեցվում է հանդիսատեսին (ընթերցողին) զերծ մնալ դրանցից, զգուշանալ, չընկնել այնպիսի ծիծաղելի վիճակների մեջ, ինչպիսիք պատկերված են կատակերգության մեջ:

Կատակերգության հիմնական առանձնահատկություններն են դրության կոմիզմը (երբ հերոսը կամ գործող անձիք հայտնվում են ծիծաղելի վիճակում) և խոսքի կոմիզմը (երբ հերոսի կամ գործող անձանց միամիտ կամ սրամիտ խոսքերը ծիծաղ են առաջացնում):

Կատակերգության ժանրը ծագել է Հին Հունաստանում, որտեղ դրա մեծ վարպետ է եղել Արիստոփանեսը: