«Վազգեն Ա Բուխարեստցի»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
| Տիտղոս = Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա
Ծայրագույն Պատրիարք
և Կաթողիկոս Ամենայն Հայոց
| Ընտրվել է =
| Գահակալություն1= [[1955]] – [[1994]] թթ.թթվական
| Իրավանախորդ1= [[Գևորգ Զ Նորնախիջևանցի|Գևորգ Զ Չորեքչյան]]
| Իրավահաջորդ1= [[Գարեգին Ա Քեսաբցի|Գարեգին Ա]]
| Վախճանի վայրը = [[Պատկեր:Flag of Ejmiatsin.jpg|Էջմիածին|23px]] [[Վաղարշապատ]],
({{Դրոշավորում|Հայաստան}})
| ազգություն = հայ
| Կրթություն = [[Բուխարեստ]]ի [[Միսաքյան-Քեսիմյան ազգային վարժարան]];
[[1924]] – [[1926]] թթ.թթվական - [[Բուխարեստ]]ի առևտրական բարձրագույն վարժարան;
[[1936]] թ.թվական - [[Բուխարեստ]]ի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետ;
[[1937]] թ.թվական - գործնական մանկավարժության բաժին
| Կուսակրոնության ընդունում =
| Հոգևոր աստիճան =

Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու [[Մատենադարան]]ին են հանձնվել «Վեհափառի Ավետարանը», «Վեհամոր Ավետարանը», [[Թորոս Ռոսլին]]ի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», [[Թովմա Արծրունի|Թովմա Արծրունու]] «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր։
1962 թ-ին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ապա՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ։ Վազգեն Ա-ն մասնակցել է կրոնական գործիչների՝ Հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի)։

Կարևոր են նաև Վազգեն Ա-ի իմաստասիրական և հրապարակախոսական երկերն ու հայրապետական գրությունները, որտեղ, սկսած առաջին՝ «Նոր սերունդին համար» («Մարտկոց», 1933 թվական) հոդվածից, արծարծել է սփյուռքահայությանը հուզող խնդիրներ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու դերի ու առաքելության հարցերը։ Նրա գործերում նրբին անդրադարձ կա նաև մարդու ներանձնական ու հոգևոր-իմացական աշխարհին («[[Մուսա լեռ]]ան հայերը [[Ֆրանց Վերֆել]]ի վեպին մեջ», «[[Խրիմյան Հայրիկ]] որպես դաստիարակ»)։ Հայաստանի աստիճանական վերականգնմանը նվիրված ձոն է «Հայրենի արևին տակ» ուղեգրական ակնարկաշարը։ Պատարագի արարողության ընթացքն ու խորհուրդը մատչելի բացատրություններով ներկայացված և ազգային տեսանկյունից վերիմաստավորված են «Մեր Պատարագը» գրքույկում։
2008 թվականին «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» մատենաշարով (գիրք ԺԶ) լույս է տեսել «Վազգեն Ա Պալճյան. Ամենայն հայոց կաթողիկոս (1908–1994)» փաստաթղթերի և վավերագրերի ժողովածուն։

Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի [[Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրի|Ժոլիո Կյուրիի]] անվան (1962 թ.թվական) և Խաղաղության պաշտպանության կոմիտեի (1968 թ.թվական) ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ» (1952 թ.թվական), ԽՍՀՄ «Պատվո նշան» (1968 թ.թվական) և Ժողովուրդների բարեկամության (1978 թ.թվական) շքանշաններով։
Վազգեն Ա-ն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991 թ.թվական), ՀՀ-ում առաջինն է արժանացել Ազգային հերոսի կոչմանը (1994 թ.թվական)։ Վազգեն Ա-ի անունով կոչվել են [[Սևանի Վազգենյան դպրանոց|Սևանի հոգևոր դպրանոցը]] և դպրոց՝ [[Վանաձոր]]ում, հուշարձաններ են կանգնեցվել Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008 թ.թվական) և Մայր աթոռ Աբ Էջմիածնում (2010 թ.թվական, քանդակագործ՝ Ֆրիդ Սողոյան)։

2008 թվականի մայիսի 12-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հ.168 միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվամբ։ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին դպրոցում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ երջանկահիշատակ Վազգեն Առաջինի կիսանդրու բացումը, որի հեղինակն է քանդակագործ Կարապետ Մխիթարյանը։
17 466

edits

Նավարկման ցանկ