«Էրնկան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
չ Nimeru23 տեղափոխեց էջը «Էրնկանի»-ից «Էրնկան»: Ավելի ճիշտ անվանում
(Տարբերություն չկա)

10:26, 8 հունվարի 2019-ի տարբերակ

Գյուղ
Էրնկանի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԱղբակի գավառ
Այլ անվանումներԵրընկան, Էրնգանի, Երնկան, Էրընկան, Էրընկանի, Էրինգան, Էրինգյան, Էրնկանի, Էրնկուն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ65600
Էրնկան (Աշխարհ)##
Էրնկան (Աշխարհ)

Էրնկանի (քրդ.՝ Êringanî), գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակի գավառակում[1]: Գտնվում էր Աղբակ գետի վերին հոսանքի աջակողմյան վտակներից մեկի ափին, Ս. Բարդուղեմեոս վանքից մի քանի կմ արևմուտք, լեռնային վայրում:

Պատմություն

Գյուղը քարուքանդ է արվել 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ: Նրա բնակիչների մեծ մասը կոտորվել է գաղթի ու տեղահանության ճանապարհին:

Բնակչություն

1905 թվականին ուներ 85 տուն հայ բնակիչ:

Պատմամշակութային կառույցներ

Էրնկանին ուներ 1660 թվականին կառուցված Ս. Ստեփանոս անունով եկեղեցի և Ս. Ծիրանավոր ու Ս. Սարգիս ավերակ եկեղեցիները: Գյուղում կան ընդարձակ գերեզմաններ, որոնք վկայում են, որ հնում այն ավելի բազմամարդ է եղել (ըստ ավանդության մոտ 500 տուն): Գյուղի արևմտյան կողմում գտնվում է Էրնկանի Ս. Աստվածածին վանքը, որը միջին դարերում եղել է հայ գրչության կենտրոններից մեկը[2]:

Աղբյուրներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Վանի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 372