«Նորայր Մեհրաբյան»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
== Կենսագրություն ==
Նորայր Մեհրաբյանը ծնվել է 1941 թվականին, Երևանում։ 1946 թ. ընդունվել է [[Երևանի պարարվեստի ուսումնարան]], այնուհետև աշխատանքի է անցել [[Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն|Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում]]` որպես մենապարող: 1970 թվականին հրավիրվել է [[Լենինգրադ]]ի Խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խումբ: Երեք տարի հետո վերադարձել է [[Երևան]] և ստանձնել պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Այդ տարիներին ստեղծել է իր առաջին բեմադրությունները` [[Բիզե Ժորժ|Բիզեի]] «Պատանեկան սիմֆոնիան», [[Արամ Խաչատրյան|Խաչատրյանի]] «Ռուսական պարը», Ավետիսյանի «Զարթոնք», Սակիլարու «Չոփչոփիկ» և այլն։ 1984-1986 թվականներին եղել է օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը։ 1987 թ. Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «[[Բարեկամություն Հայաստանի պարարվեստի պետական համույթ]]ը: Կազմավորել է պարախմբեր և համույթներ [[Բեյրութ]]ի, [[Կիպրոս]]ի, [[Հալեպ]]ի, [[Լոս Անջելես]]ի հայ համայնքներում: Հրավիրվել է ու աշխատել է Համազգային «Անի» և [[Ֆրանսիա]]յում «Երազ» պարախմբերի հետ<ref>[https://avproduction.am/?ln=am&page=person&id=676 Նորայր Մեհրաբյանի կենսագրությունը avproduction.am կայքում]</ref>: 1973 -1983 թվականներին եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը՝ միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ։ '''Աշխատել''' է նաև [[Հայաստանի Պարի պետական անսամբլ]]ում:
 
== Նորայր Մեհրաբյանի կատարումները/ Պարացանկ ==
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ