«Ներքին աուդիտորների ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն
Տող 1. | Տող 1. | ||
'''Ներքին աուդիտորների ինստիտուտ''', միջազգային մասնագիտական միավորում, որի գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Լեյք Մերի քաղաքում: Հիմնադրվել է 1941 թվականին։ Ինստիտուտի անդամներն աշխատում են ներքին աուդիտի, ռիսկերի կառավարման, ղեկավարման, ներքին վերահսկողության, տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի, կրթության և անվտանգության ոլորտներում:<ref>{{Cite web|url=https://na.theiia.org/about-us/Pages/About-The-Institute-of-Internal-Auditors.aspx|title=Pages- About The Institute of Internal Auditors|last=|first=|date=|website=na.theiia.org|publisher=|language=en-us|accessdate=2018-11-15}}</ref> |
'''Ներքին աուդիտորների ինստիտուտ''', միջազգային մասնագիտական միավորում, որի գլխավոր գրասենյակը գտնվում է [[ԱՄՆ]]-ի Ֆլորիդա նահանգի Լեյք Մերի քաղաքում: Հիմնադրվել է 1941 թվականին։ Ինստիտուտի անդամներն աշխատում են ներքին աուդիտի, ռիսկերի կառավարման, ղեկավարման, ներքին վերահսկողության, տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի, կրթության և անվտանգության ոլորտներում:<ref>{{Cite web|url=https://na.theiia.org/about-us/Pages/About-The-Institute-of-Internal-Auditors.aspx|title=Pages- About The Institute of Internal Auditors|last=|first=|date=|website=na.theiia.org|publisher=|language=en-us|accessdate=2018-11-15}}</ref> |
||
== Առաքելություն == |
== Առաքելություն == |
07:46, 1 հունվարի 2019-ի տարբերակ
Ներքին աուդիտորների ինստիտուտ, միջազգային մասնագիտական միավորում, որի գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Լեյք Մերի քաղաքում: Հիմնադրվել է 1941 թվականին։ Ինստիտուտի անդամներն աշխատում են ներքին աուդիտի, ռիսկերի կառավարման, ղեկավարման, ներքին վերահսկողության, տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի, կրթության և անվտանգության ոլորտներում:[1]
Առաքելություն
Ներքին աուդիտորների ինստիտուտի առաքելությունն է ներքին աուդիտի գլոբալ մասնագիտության համար դինամիկ առաջնորդություն ապահովելը: Այս առաքելությանն աջակցող
գործողությունները ներառում, սակայն չեն սահմանափակում հետևյալ կետերը.
- խրախուսում և խթանում են ներքին աուդիտի ոլորտի մասնագետների կողմից կազմակերպության արժեքի ավելացումը,
- տրամադրում են համապարփակ մասնագիտական կրթության և զարգացման հնարավորություններ, մասնագիտական ստանդարտներ և ուղեցույցներ, ինչպես նաև որակավորման ծրագրեր,
- շահագրգիռ կողմերին և օգտագործողներին տրամադրում և նրանց շրջանում տարածում են ներքին աուդիտի և վերահսկողության, ռիսկերի կառավարման ու ղեկավարման ոլորտներում դրա համապատասխան դերի վերաբերյալ գիտելիքներ, ուսումնասիրություններ և հետազոտական նյութեր,
- համապատասխան լսարաններին ապահովում են ներքին աուդիտի լավագույն մեթոդներով և կիրառական կրթությամբ,
- համախմբում են տարբեր երկրների ներքին աուդիտորներին՝ տեղեկատվության և փորձի փոխանակման նպատակով:[2]
Կառուցվածք
Ներքին աուդիտորների ինստիտուտը կազմված է հետևյալ կոմիտեներից (հանձնաժողովներից)՝
- Ակադեմիական հարաբերությունների կոմիտե,
- Աուդիտի կոմիտե,
- Հետազոտությունների և կրթության գծով խորհրդատուների կոմիտե,
- Շրջակա միջավայրի պահպանության և անվտանգության վկայագրման խորհրդատվական կոմիտե,
- Քննական զարգացման կոմիտե,
- Գործադիր կոմիտե,
- Ֆինանսական կոմիտե,
- Ֆինանսական ծառայությունների հսկողության կոմիտե,
- Գլոբալ շահերի պաշտպանության կոմիտե,
- Գլոբալ մասնագիտական զարգացման կոմիտե,
- Ղեկավարման զարգացման կոմիտե,
- Տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտե,
- Ինստիտուտային հարաբերությունների կոմիտե,
- Ներքին աուդիտի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ,
- Ներքին աուդիտի միջազգային ստանդարտների խորհուրդ,
- Մասնագիտական որակավորման խորհուրդ,
- Մասնագիտական պատասխանատվության և էթիկայի կոմիտե,
- Հանրային ոլորտի ղեկավար կոմիտե:[3]
Պատմական ակնարկ
Պատմաբանների փաստմամբ ներքին աուդիտի արմատները նշմարվում են դեռևս մեր թվարկությունից առաջ ընկած ժամանակաշրջանում, երբ առևտրականները ստուգում էին շուկա բերված հացահատիկի մուտքերը: Մասնագիտության իրական զարգացումն ընթացել է 19-րդ և 20-րդ դարերում՝ կորպորատիվ բիզնեսի ընդլայնմանը զուգահեռ: Ներքին աուդիտի նկատմամբ պահանջարկը հատկապես աճեց այն ընկերությունների վերահսկողական համակարգերում, որոնք գործունեություն էին իրականացնում մի շարք վայրերում և վարձում էին հազարավոր աշխատակիցների: Շատերը ներքին աուդիտի զարգացումն ասոցացնում են հենց Ներքին աուդիտորների ինստիտուտի հիմնադրման հետ:
1941 թվականը շրջադարձային էր: Վիկտոր Զ. Բրինկը հեղինակեց ներքին աուդիտի առաջին խոշոր գիրքը: Միևնույն ժամանակ Նյու Յորքում գործող Հյուսիսամերիկյան ընկերության ներքին աուդիտոր Ջոն Բ. Թերսթոնը մտադրվել էր ներքին աուդիտորների համար հատուկ կազմակերպություն հիմնել: Նա և Ռոբերտ Բ. Միլնը միասին աշխատել էին ներքին աուդիտի ենթահանձնաժողովում, որը ստեղծվել էր Էդիսոնի էլեկտրական ինստիտուտի և Ամերիկյան գազային ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ: Նրանք եկան այն եզրահանգմանը, որ ներքին աուդիտը զարգացման և ճանաչման համապատասխան մակարդակի հասցնելու համար լավագույն տարբերակը ներքին աուդիտորների անկախ կազմակերպության ստեղծումը կլինի: Երբ Բրինկի գիրքը գրավեց Թերսթոնի ուշադրությունը, 3 մասնագետներով համախմբվեցին և հասկացան, որ ընդհանուր հետաքրքրություններ ունեն ներքին աուդիտի դերի բարձրացման հարցում:
Որպես կազմակերպչական կոմիտե՝ Բրինկը, Միլնը և Թերսթոնը փոքրիկ խումբ ձևավորեցին Միացյալ Նահանգների գործող ներքին աուդիտորներից, ովքեր հետաքրքրություն էին ցուցաբերել ներքին աուդիտորների ազգային, և ինչու ոչ միջազգային կազմակերպության ստեղծման ուղղությամբ:
Ներքին աուդիտորների ինստիտուտի գրանցման վկայագիրը տրվեց 1941 թվականի նոյեմբերի 17-ին, իսկ ամենամյա առաջին նիստը կայացավ դեկտեմբերի 9-ին: Մինչև առաջին նիստը ինստիտուտն արդեն ուներ 24 որակավորված անդամ: Ներքին աուդիտորների ինստիտուտի առաջին նախագահ ընտրվեց Թերսթոնը:
Անդամակցությունների թիվը սկսեց շատ արագ աճել: Առաջին տարվա վերջում անդամների թիվը 24-ից հասավ 104-ի, իսկ 5 տարի հետո՝ 1018-ի: Մինչև 1957 թվականը անդամների թիվը հասավ 3700-ի, որի 20%-ը բաժին էր ընկնում ԱՄՆ-ից դուրս գտնվող շրջաններին:
Այժմ՝ հիմնադրումից 70 տարի անց, Ներքին աուդիտորների ինստիտուտը դինամիկ զարգացող գլոբալ կազմակերպություն է, որն ունի ավելի քան 185,000 անդամներ աշխարհի տարբեր երկրներից: Ինստիտուտի նման մասշտաբներով զարգացումը արդյունք է անձնուրաց կամավորության, մասնագիտական նվիրվածության և ներքին աուդիտը ճանաչված մասնագիտություն դարձնելու ու զարգացնելու ցանկություն ունեցող մարդկանց ձգտման և ջանասեր աշխատանքի:[4]
Ներքին աուդիտորների ինստիտուտը Հայաստանում
Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանը (ՆԱԻ-Հայաստան) հիմնադրվել է 2012 թվականին՝ որպես Հասարակական կազմակերպություն՝ ռիսկերի կառավարումն ու ներքին աուդիտը ներկայացնող անհատների կողմից՝ խթանելու և զարգացնելու ներքին աուդիտի մասնագիտությունը Հայաստանում: Հիմնադրման օրվանից ինստիտուտը հանդիսանում է միջազգային մեծ համբավ և ճանաչում ունեցող Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Գլոբալի ներկայացուցիչը Հայաստանում:
2015 թվականի սեպտեմբերից ՆԱԻ-Հայաստանը հանդիսանում է նաև Ներքին աուդիտորների ինստիտուտների եվրոպական կոնֆեդերացիայի (ECIIA) լիիրավ անդամ:
ՆԱԻ-Հայաստանն իր առաքելության իրագործման շրջանակներում առաջնորդվում է հետևյալ նպատակներով՝
- խթանել և գովազդել ներքին աուդիտորների կողմից կազմակերպությանը տրամադրվող առավելությունները,
- խորացնել ու զարգացնել Ինստիտուտի անդամների մասնագիտական ունակություններն ու գիտելիքները՝ ներկայացնելով ոլորտի լավագույն փորձը,
- միասնական հարթակ ստեղծել տարբեր ոլորտների ներքին աուդիտորների շփման համար՝ փորձի և գիտելիքի փոխանակման նպատակով,
- խթանել ՆԱԻ ստանդարտների տարածումը և կիրառումը:
Ներկայումս ՆԱԻ-Հայաստանի անդամ է հանդիսանում 80 կազմակերպության մասնագետ:[5]
Ծանոթագրություններ
- ↑ «Pages- About The Institute of Internal Auditors». na.theiia.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-11-15-ին.
- ↑ «Pages - About The Institute of Internal Auditors». global.theiia.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-11-11-ին.
- ↑ «Committees». global.theiia.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-11-11-ին.
- ↑ «The Institute of Internal Auditors - About The Institute of Internal Auditors». global.theiia.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-11-11-ին.
{{cite web}}
: line feed character in|title=
at position 35 (օգնություն) - ↑ «ՆԱԻ-Հայաստան Մասնագիտության մասին - ՆԱԻ-Հայաստան». iia.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-11-11-ին.
{{cite web}}
: line feed character in|title=
at position 13 (օգնություն)