«Հուրիեթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9. Տող 9.
| երկիր = {{TR}}
| երկիր = {{TR}}
| գրասենյակ = [[Ստամբուլ]]
| գրասենյակ = [[Ստամբուլ]]
|տեր=Demirören Holding}}
}}
'''«Hürriyet»''' ({{lang-tr|Hürriyet}} — «Ազատություն»), ազատական, աշխարհիկ հայացքներ դավանող, կենտրոնից ձախ ուղղվածություն ունեցող  հասարակական-քաղաքական թուրքական օրաթերթ է։ Տպագրվում է [[1948]] թվականի [[մայիսի 1]]-ից [[Ստամբուլ]]ում:
'''«Hürriyet»''' ({{lang-tr|Hürriyet}} — «Ազատություն»), ազատական, աշխարհիկ հայացքներ դավանող, կենտրոնից ձախ ուղղվածություն ունեցող  հասարակական-քաղաքական թուրքական օրաթերթ է։ Տպագրվում է [[1948]] թվականի [[մայիսի 1]]-ից [[Ստամբուլ]]ում:



11:27, 28 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ

Հուրիեթ
Hürriyet
Изображение логотипа
Տեսակօրաթերթ և թերթ
Ժանրհասարակական- քաղաքական
Լեզութուրքերեն
Գլխավոր խմբագիրSedat Ergin?
Հիմնադրվել է1948 թվականի մայիսի 1
ՀիմնադիրSedat Simavi?
ՀրատարակիչDemirören Holding
ՍեփականատերDemirören Holding
Երկիր{{{2}}} Թուրքիա
ԳրասենյակՍտամբուլ
ISSN1304-6632
Կայքhurriyet.com.tr
 Hürriyet Վիքիպահեստում

«Hürriyet» (թուրքերեն՝ Hürriyet — «Ազատություն»), ազատական, աշխարհիկ հայացքներ դավանող, կենտրոնից ձախ ուղղվածություն ունեցող  հասարակական-քաղաքական թուրքական օրաթերթ է։ Տպագրվում է 1948 թվականի մայիսի 1-ից Ստամբուլում:

Պատմություն

Օրաթերթը հիմնվել է Սեդաթ Սիմավի կողմից 1948 թվականի մայիսի 1-ին Ստամբուլում: Մայիսի 1-ի առաջին համարի տիտղոսաթերթին գրված էր հոդված հետևյալ վերնագրով «Հորդանանը և Իրաքը մտան Պաղեստին»: «Hürriyet»-ի տպագրման օրը համարվում է  թուրքական մամուլում  ոճի և բովանդակության նորարարությունների սկսման օր. մեծ լուսանկարներ, պարզ լեզվով գրված լուրեր, կարճ սյունակներ:  Առաջին էջում սովորաբար տեղ էին գտնում այդ ժամանակաշրջանի վարչապետ Իսմեթ Ինոնյուի և Դեմոկրատական կուսակցության գլխավոր նախագահ Ջելալ Բայարի գրվածքները: «Hürriyet»-ը, ժամանակաշրջանի երկու քաղաքական հակառակորդներին ներկայացնելով մեկ էջում, ձգտում էր ցույց տալ, որ անկողմնակալ լրագրություն է վարելու: Իր էջերում քաղաքական բովանդակությամբ լուրերի հետ մեկտեղ տեղ տալով կյանքի տարբեր բնագավառներին առնչվող տեղեկությունների՝  ժամանց, սպորտ, առողջ ապրելակերպ, գեղեցկության խորհուրդներ, կոմիքսներ  և այլն՝ «Hürriyet»-ը մինչ այդ քաղաքական լուրերով ծանրաբեռնված լրագրության մեջ հավասարակշռություն մտցրեց: Գրող, լրագրող Ազիզ Նեսինի խոսքերով «Hürriyet»-ը առաջին անգամ միմյանցից առանձնացրեց գրականությունը և լրագրությունը[1]։

1953 թվականին Սեդաթ Սիմավի մահվանից հետո թերթի հրատարակումը գլխավորեցին Սիմավի որդիները` Հալդուն և Էրոլ Սիմավները։ 1968 թվականին Հալդուն Սիմավին թողեց թերթի ղեկավարումը, և այն անցավ Էրոլ Սիմավիի ղեկավարմանը[2]։ «Hürriyet»-ը ինչպես Սեդաթ Սիմավիի, այնպես էլ նրա որդիների ղեկավարման ժամանակ իրականացրել է անկողմնակալ լրագրություն, ինչի շնորհիվ մեծ լսարան է ձեռք բերել: 1971 թվականից սկսած Hürriyet-ը բացեց բյուրոներ Իզմիրում, Անկարայում, Ադանայում և Էրզրումում և անցավ օֆսեթ տպագրությանը` օգտագործելով գունավոր պատկերներ:

1990 թվականի մարտի 7-ին թերթի նախագահների խորհրդի անդամ, գրող և թերթի նախկին գլխավոր Չեթին Էմեչը սպանվեց ատրճանակի կրակոցից[3]: Լոգո նշանի փոփոխումից հետո 1988 թվականի մայիսի 1-ից թերթի խմբագրմանը միացան Էրոլ Ակսոյը և Դինչ Բիլգինը: 1994 թվականին Doğan Yayın Holding-ը ձեռք բերեց ակցիաների 70 %-ը և ղեկավարում է մինչ օրս:

«Դողան Հոլդինգի» կազմում ևս «Hürriyet»-ը շարունակում է անկողմնակալ և աշխարհիկ ուղղվածության լրագրություն վարել: Մոտ 20 տարի թերթի գլխավոր խմբագիրը եղել է Էրթուղրուլ Օզքյոքը:

2002 թվականից, երբ Արդարություն և Զարգազում կուսակցությունը եկավ իշխանության, «Hürriyet»-ը դարձավ ԱԶԿ-ի կրոնամետ քաղքականության քննադատողներից: ԱԶԿ-ի և «Hürriyet»-ի միջև առաջացած հակամարտության գլխավոր պատճառը աշխարհիկության հարցն էր, որին պատճառ էր դարձել հասարակական վայրերում գլխաշոր կրելու վերաբերյալ քննարկումները[4]։ Նախկին վարչապետ Էրդողանը սկսում է մեղադրել «Դողան Հոլդինգին»  կառավարության և իշխանական կուսակցության նկատմամբ կողմնակալ դիրքորոշում ունենալու համար: 2009 թվականին ֆինանսների նախարարության հարկային մարմինը տուգանում է «Դողան Հոլդինգին» պատկանող ընկերություններին 4,5 մլրդ դոլարով չվճարված հարկերի համար[5]։ 2009 թվականի դեկտեմբերի 29-ից թերթի գլխավոր խմբագիրն էր Էնիս Բերբերօղլուն: Այդըն Դողանը մեղադրում է վարչապետ Էրդողանին իրեն քննադատողների «բերանը փակ պահելու համար» և ավելացնում, որ Էրդողանը ցանկանում է ստեղծել «հանդարտ ու լուռ Թուրքիա»[6]։ 2011 թվականի հունիսին թերթի էլեկտրոնային կայքը դարձավ 4-րդը` հաճախորդների թվով Եվրոպայում, քանի որ մեկ ամսվա ընթացքում մոտ 9,5 մլն մարդ այցելեց էլեկտրոնային կայքը[7][8]:

2018 թվականի մարտի 22-ին Դողանը հանդես եկավ մի հայտարարությամբ, որտեղ ասվում էր. «Արդեն 80-ն անց եմ։ Այս փուլում իմ ցանկությամբ որոշեցի վերջակետ դնել հրատարակչական գործիս»[9]։ Դողանը «Դողան Հոլդինգը» 1.1 մլրդ ԱՄՆ դոլարով վաճառեց Էրդողան Դեմիրօրենին, ով Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից է և վայելում է վերջինիս հովանավորչությունն ու ազդեցությունը[10]։ «Hürriyet»-ի բաժնետոմսերը 2018 թվականի մայիսի 16-ի դրությամբ  պատկանում են Դեմիրօրեն ընտանիքին և բաժանվում են Էրդողան Դեմիրօրենի՝ 40.38%-ով և իր 2 որդիների ու աղջկա միջև՝ բոլոր 3-ի բաժնետոմսերը 12.43%-ով[11]։ (Էրդողան Դեմիրօրենը մահացել է 2018 թվականի հունիսի 8-ին)։

«Hürriyet»-ը իշխանամետ Դեմիրօրեն Մեդիա Գրուփին վաճառվելուց հետո, կորցրեց իր հայտնի սյունակագիրներին: Ոմանք շարունակում են իրենց աշխատանքը Դեմիրօրեն Մեդիա Գրուպին պատկանող այլ հեռուստաընկերություններում և թերթերում[12]։ «Hürriyet»-ի հայտնի սյունակյագիր Թահա Աքյոլի որդին թվիթերյան իր էջում գրում է, որ բոլորը գիտեն, թե ինչու է իր հայրը հեռանում թերթից[13]։ Սեպտեմբերին «Hürriyet»-ից հեռացել  է նաև Մեհմեդ Յըլմազը[14]։

Թուրքիայի խոշորագույն անկախ պարբերականը՝ Hürriyet-ը  այժմ գտնվում է Էրդողանի անուղղակի վերահսկողության ներքո։ Սա անմիջապես չի ենթադրում, որ այն ամբողջովին կդառնա իշխանամետ թերթ:  Ընդհակառակը, քանի որ վերջինիս լսարանը կազմում է գերազանցապես հենց այն ընտրազանգվածը, որը չի սատարում Էրդողանին, ապա իշխանությունները հնարավորություն են ստանում վերահսկել վերջինիս ուղղված լրատվական հոսքը, ինչպես նաև ցանկության դեպքում նրանց հասցնել իշխանության ցանկալի ուղերձները[15]։ Այսօր «Hürriyet»-ը շրջանառության ծավալով երկրորդն է Թուրքիայում՝ 280 հազարից ավելի օրինակ վաճառքով: Վաճառքի քանակով թերթը վերջին տասնամյակում պահապանում է առաջին եռյակում գտնվելու արտոնությունը[16]։ Թերթը 7 տպագրատուն ունի՝ 7 տարբեր վայրերում՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Ադանա, Անթալիա, Տրապիզոն և Մայնի Ֆրանկֆուրտ[17]։

«Hürriyet»-ը անդրադառնում է նաև սոցիալական խնդիրներին և քաղաքացիներին հնարավորություն տալիս դառնալ «newsmaker»: Թերթը ստեղծել է այդպիսի մի քանի հարթակներ, օրինակ՝ "Hayatın İçinden", "Hürriyet Takipte" և դիտումների ու քննարկումների առումով ռեկորդային ցուցանիշ արձանագրած "Hürriyet Olay Yerinde"-ն, որը ճանապարհային վթարների մասին է[18]։ 2018 թվականի մայիսի 18-ից «Hürriyet»-ի գլխավոր խմբագիրն է Վահափ Մունյարը[19]։ «Hürriyet»-ում սյունակներ են գրում Դողան Հըզլանը, Էրթուղրուլ Օզքյոքը, Սեդաթ Էրգինը, Վահափ Մունյարը, Ահմեդ Հաքանը և այլք[20]։ Ահմեդ Հաքանը «Hürriyet»-ի ամենաազդեցիկ սյունակագիրներից է, նրա  սյունակները մեծ արձագանք են ստանում ամբողջ Թուրքիայում և երբեմն պատճառ դառնում նրա վրա հարձակումների[21]։

Ծանոթագրություններ

  1. «Yusuf Özkır, Hürriyet Gazetesi'nin Kimliği, Y. Doç. Dr. İstanbul Ticaret Üniversitesi, İletişim Fakültesi, Halkla İlişkiler Bölümü, Iğdır Üniversitesi / Sosyal Bilimler Dergisi / Sayı / No. 3, Nisan / April 2013, s 47-48» (PDF). Վերցված է 2018-12-22-ին.
  2. «Yusuf Özkır, Türkiye'nin Yakın Siyasi Tarihi ve Hürriyet Gazetesi'nde Laiklik Haberleri: Aydın Doğan Dönemi, Iğdır Üniversitesi / Sosyal Bilimler Dergisi / Sayı / No. 4, Ekim / s 80-81» (PDF). Վերցված է 2018-12-22-ին.
  3. Çetin Emeç anıldı
  4. «Yusuf Özkır, Türkiye'nin Yakın Siyasi Tarihi ve Hürriyet Gazetesi'nde Laiklik Haberleri: Aydın Doğan Dönemi, Iğdır Üniversitesi / Sosyal Bilimler Dergisi / Sayı / No. 4, Ekim / s 86-87» (PDF). Վերցված է 2018-12-22-ին.
  5. «Turkey's largest media group sold to pro-gov't businessman Demirören, by Turkey Purge, Mar 21, 2018». Վերցված է 2018-12-22-ին.
  6. «Aydin Dogan says PM seeks to create "calm and silent Turkey", 24.02.2009, Hürriyet,». Վերցված է 2018-12-22-ին.
  7. comScore, Press Release: Newspaper Sites across Europe Demonstrate Growth in the Past Year (comScore Releases Overview of European Internet Usage for June 2011
  8. kress Der Mediendienst, Comscore analysiert Nachrichtenströme: 14 % der «Bild.de»-Leser kommen über Facebook
  9. «Ve Aydın Doğan açıklama yaptı: Yayıncılığa nokta koymaya karar verdim, T 24, 22 Mart 2018,». Վերցված է 2018-12-22-ին.
  10. «Doğan Medya Satışına ilişkin KAP açıklaması yapıldı, Altın Haber, 23.03.2018». Վերցված է 2018-12-22-ին.
  11. «Hurriyet Kurumsal, Corporate, shareholder structure, Current Breakdown of Indirect Shareholders». Վերցված է 2018-12-22-ին.
  12. «Hakan Çelik'in tweeti, Twitter. 7 May 2018,». Վերցված է 2018-12-22-ին.
  13. «Mustafa Akyol'un tweeti, Twitter, 11:32 AM - 13 Sep 2018». Վերցված է 2018-12-22-ին.
  14. «Hürriyet'ten ayrılan Mehmet Y. Yılmaz: Türkiye diktatörlüğe çok yakın, 27/09/2018». Վերցված է 2018-12-22-ին.
  15. «Վ. Գեղամյան, «Հինգերորդ իշխանությունը», Արեւելք - Արևելք լրատուական, 27 Մարտ 2018,». Վերցված է 2018-12-22-ին.
  16. https://www.medyatava.com/tiraj/2018-08-27. Վերցված է 2018-12-22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  17. «Hurriyet Kurumsal, Investments,Printing Services». Վերցված է 2018-12-22-ին.
  18. «Hurriyet Kurumsal, Yatırımlar, Yazılı Basın, Hurriyet Gazetesi». Վերցված է 2018-12-22-ին.
  19. «Hürriyet'te künye değişti; Genel Yayın Yönetmeni Vahap Munyar, İcra Kurulu Başkanı Mehmet Soysal oldu, T 24, 18 Mayıs 2018,». Վերցված է 2018-12-22-ին.
  20. http://www.hurriyet.com.tr/yazarlar/. Վերցված է 2018-12-22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  21. https://www.gazeteoku.com/ahmet-hakan-kimdir/4?fbclid=IwAR3IS4v6tMciZO7PIfZc1_zsKW-779w7G2Q6DH7b0CCqYuj8XdUAxDqqvx4. Վերցված է 2018-12-27-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուրիեթ» հոդվածին։