«Լուսավոր Հայաստան կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:2015 հիմնադրված կուսակցություններ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Կուսակցություն |
{{Տեղեկաքարտ Կուսակցություն |
||
| անվանում = |
| անվանում = Լուսավոր Հայաստան կուսակցություն |
||
| բնիկ անվանում = |
| բնիկ անվանում = |
||
| colorcode = #ccc |
| colorcode = #ccc |
||
Տող 8. | Տող 8. | ||
| նկարագրում = Լուսավոր Հայաստան Կուսակցության Հիմնադիր Համագումար |
| նկարագրում = Լուսավոր Հայաստան Կուսակցության Հիմնադիր Համագումար |
||
| տեսակ = [[կուսակցություն]] |
| տեսակ = [[կուսակցություն]] |
||
| երկիր = [[ |
| երկիր = [[Հայաստան]] |
||
| առաջնորդ = [[Էդմոն Մարուքյան]] |
| առաջնորդ = [[Էդմոն Մարուքյան]] |
||
| կարգախոս = |
| կարգախոս = |
||
Տող 40. | Տող 40. | ||
| նախորդ = |
| նախորդ = |
||
| հխջորդ = |
| հխջորդ = |
||
| կայք = http://brightarmenia.am/ |
|||
| Վիքիպահեստ = |
| Վիքիպահեստ = |
||
}} |
}} |
||
''' |
'''Լուսավոր Հայաստան''', կուսակցություն [[Հայաստան]]ում։ Նախագահն է [[ՀՀ Ազգային ժողով|ՀՀ ԱԺ]] պատգամավոր [[Էդմոն Մարուքյան]]։ Ներկայացված է 6-րդ գումարման ազգային ժողովում։ |
||
== Հիմնադրում == |
== Հիմնադրում == |
04:42, 10 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ
Լուսավոր Հայաստան կուսակցություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Էդմոն Մարուքյան |
Հիմնադիր | Էդմոն Մարուքյան |
Հիմնադրված | դեկտեմբերի 12, 2015 |
Գաղափարախոսություն | classical liberalism? և պրո-եվրոպեականություն |
Քաղաքական հայացք | ցենտրիզմ |
Շտաբ | Բաղրամյան 1, Երևան |
Կայք | brightarmenia.am |
Խորհուրդ | Էդմոն Մարուքյան, Անի Սամսոնյան, Դավիթ Խաժակյան, Գրիգորի Դոխոյան, Հայկ Կոնջորյան, Կարեն Սիմոնյան, Մանե Թանդիլյան, Նորայր Մովսիսյան, Գևորգ Գորգիսյան, Արտակ Ոսկանյան, Ջիվան Նադարյան, Հայկազ Սիմիկյան |
Լուսավոր Հայաստան, կուսակցություն Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան։ Ներկայացված է 6-րդ գումարման ազգային ժողովում։
Հիմնադրում
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով[1][2]։
Խորհուրդ
Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Հայկ Կոնջորյանը, Կարեն Սիմոնյանը, Մանե Թանդիլյանը, Նորայր Մովսիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը և Հայկազ Սիմիկյանը[3]։
Մասնակցությունն ընտրական գործընթացներին
Վանաձորի ավագանու ընտրություններին
2016 թվականի հուլիսի 6-ին կուսակցության Լոռու մարզային խորհուրդը որոշեց մասնակցել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու, կուսակցության նախագահ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանի գլխավորությամբ[4][5]:
Նախընտրական քարոզչական գործընթացներում կուսակցությունը քննադատել է ոչ միայն ՀՀ-ում իշխանություն ձևավորած Հանրապետական և Դաշնակցական կուսակցություններին, այլև իրենց ընդդիմադիր հռչակած Հայկական վերածնունդ, Բարգավաճ Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր և Գալա կուսակցություններին: Փոխադարձ մեղադրանքներից հետո «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների նախագահներ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը տեսականորեն հաշտվում են ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Թևան Պողոսյանի կողմից իր տանը կազմակերպած խնջույքի ժամանակ: Հակամարտության պատճառն այն էր, որ Ն.Փաշինյանը Է.Մարուքյանին մեղադրում էր իշխանությունների շահերը պաշտպանելու, ՀՀ ԱԺ նիստերին իշխանական օրինագծերին, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի կատարողականը հաստատելուն կողմ քվեարկելու համար[6][7][8][9]:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններում հավաքեց ավագանու 10 մանդատ: Ավագանիում մեծամասնություն կազմելու նպատակով բանակցություններից հետո դաշինք կազմեց «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ, որոնց սուր քննադատության էր ենթարկել նախընտրական գործընթացում՝ մեղադրելով իշխանության հետ համագործակցելու գործում: 2016 թվականիհոկտեմբերի 10-ին կայացած Վանաձորի ավագանի նիստում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ չնայած այն հանգամանքին, որ դաշինք կազմած կուսակցությունների ձայները ավելի շատ էին կարող էին լինել: Խնդիրն այն էր, որ դաշինք կազմած կուսակցությունները ներկայացնող որոշ անդամներ գաղտնի կերպով քվեարկել էին իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին:[10][11][12][13][14][15]
Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2017)
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կոալիցիոն պայմանագիր է կնքել «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունների հետ «Ելք» անունը կրող դաշինքով 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով[16][17]։ Դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ընդդիմադիր դաշտում միակ ուժը, որը կարող է պայքարել իշխող Հանրապետական կուսակցության դեմ, իր ներկայացրած «Ելք» դաշինքն է[18]:
Ծանոթագրություններ
- ↑ «Լուսավոր Հայաստան»-ի հիմնադիր համագումարը. 1in.am. ուղիղ (տեսանյութ)
- ↑ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոր գույն կբերի Հայաստանի քաղաքական ներկապնակում ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն
- ↑ Կուսակցության խորհուրդ
- ↑ Վանաձորի քաղաքապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան»-ից Քրիստ Մարուքյանն է:
- ↑ Որոշվեց` Վանաձորի ընտրություններում ով կլինի «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուն:
- ↑ ՔՊ թեկնածուն Վանաձորում ինքնաբացարկ չի հայտնի. Փաշինյանի պատասխանը Մարուքյանին:
- ↑ Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին պայման է ներկայացրել
- ↑ Վանաձորում «Լուսավոր Հայաստանը» ցույց է տալիս, որ սկզբունքային է. ՔՊ փոխնախագահ:
- ↑ Փաշինյանն ու Մարուքյանը իրենց ընտանիքներով՝ Թեւան Պողոսյանի տանը. Հաճելի ընթրիք, ոչ մի քաղաքականություն:
- ↑ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստանը ստացել է տասը մանդատ:
- ↑ [1]
- ↑ ԲՀԿ-ի եւ ՀՎ-ի քաղաքական շուստրիությունն ու քաղաքական պոռնիկների փնտրտուքը:
- ↑ Վանաձորում ստորագրել են համագործակցության հուշագիր Քրիստ Մարուքյանին սատարելու մասին:
- ↑ ՀՎԿ-ն Վանաձորում պաշտպանելու է Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածուին. Հայտարարություն:
- ↑ Արթուր Բաղդասարյանն ակնարկում է, որ Վանաձորում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կձեւավորի:
- ↑ «Ելք». Փաշինյանի, Մարուքյանի ու Արամ Սարգսյանի դաշինքի անունը հայտնի է
- ↑ «Լուսավոր Հայաստան»-ը, «ՔՊ»-ն ու «Հանրապետություն»-ն ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ դաշինք» անվանումով
- ↑ Ընդդիմադիր դաշտում միակ ուժը, որը կարող է մարտահրավեր նետել «Հանրապետական» համակարգին, «Ելք» դաշինքն է. Էդմոն Մարուքյան: